Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

Պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունք

«Արթմեդ» ԲԿ պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքում իրականացվում են հյուսվածաբանական և հյուսվածքաքիմիական բոլոր տեսակի հետազոտությունները:

Այստեղ իրականացվում են բջջաբանական, իմունահիստոքիմիական հետազոտություններ: Վիրահատության ժամանակ՝ րոպեների ընթացքում կատարվում են նաև հյուսվածաբանական և բջջաբանական հետազոտություններ, որոնք վիրաբույժին հնարավորություն են տալիս ճիշտ կողմնորոշվել և որոշել վիրահատության ծավալը: Ախտահարվածության աստիճանի մասին ստացված ստույգ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից և կրկնակի վիրահատություններից:

«Արթմեդ» ԲԿ պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքում հետազոտությունները կատարվում են ավտոմատացված ժամանակակից սարքավորումներով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով և համաշխարհային լավագույն ընկերություների արտադրած նյութերով (Zytomed, Leica, Bio-optica):

Բարդ ախտորոշումների և կասկածելի դեպքերում բաժանմունքը համագործակցում է հիստոպաթոլոգիայի և բջջաբանության ոլորտում լավագույն էքսպերտների՝ պրոֆեսորներ Թոմաս Շուբերտի, Դիթմար Կունցեի, Պետեր Դալկվենի, դոկտոր Գերհարդ Շթաուխի, Ալեյն Գոլյեի հետ՝ երկրորդ կարծիք ստանալու համար:

Հարկ է նկատել, որ որ այս մասնագետները «Արթմեդ» ԲԿ պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքի խորհրդատուներն են նաև:
Այստեղ ախտորոշվում են մարդու բոլոր օրգան–համակարգերի ուռուցքային և ոչ ուռուցքային բնույթի հիվանդությունները:

Հետազոտությունների պատասխանները տրվում են շատ արագ
 Էքսպրես ներվիրահատական հիստոլոգիական և բջջաբանական հետազոտությունները կատարվում են 15 րոպեի ընթացքում
 ցիտոլոգիական հետազոտությունները՝ 1 օրվա ընթացքում,
 փոքր չափերի բիոպտատների հյուսվածաբանական հետազոտությունը՝ 2 օրվա ընթացքում
 մեծ հետվիրահատական մատերիալի հետազոտությունը՝ 3-4 օրվա ընթացքում
 իմունահիստոքիմիական հետազոտությունները՝ պարաֆինային բլոկները հանձնելուց հետո՝ երկրորդ աշխատանքային օրը
Բաժանմունքի մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում:
Բաժանմունքը ղեկավարում է բ.գ.դ, պրոֆեսոր Աննա Խաչատրյանը:

Կապ մեզ հետ