ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վստահեք Ձեր առողջությունը Արթմեդ բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալներին։ Արթմեդը իր տեսակով բացառիկ բժշկական կենտրոն է, որտեղ համատեղված են ախտորոշման, բուժման ու վերականգնողական թերապիայի ամենատարբեր ուղղությունները։ Ձեզ կսպասարկեն առանց սպասեցնելու նաև պետպատվերի, սոցփաթեթի ու ապահովագրական փաթեթների շրջանակներում։

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Ղազարյան Էլլա Անդրանիկի

Նյարդաբանության եվ ընդհանուր թերապիայի բաժնի վարիչ

Ալինա Հոհաննիսյան Չոբանյան

Քիմիաթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքի վարիչ

Արտակ Սամվելի Գալստյան

Վնասվածքաբան-օրթոպեդ

Գրիգորյան Կարեն Ռևիկի

Անեսթեզիայի և հետվիրահատական բաժանմունքի վարիչ

Եսայան Շուշան Լևոնի

Անեսթեզիոլոգ

Ամիրյան Էլման Գրիգորի

Վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Գրիգորյան Գրիգոր Սերոբի

Գինեկոլոգ

Եսայան Լևոն Հենզելի

Ընդհանուր վիրաբույժ

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ԱՐԹՄԵԴԸ

Արթմեդը» բարձրակարգ ծառայություններ մատուցող բժշկավերականգնողական կենտրոն է, որտեղ ապահովված են բոլոր պայմանները բուժայցելուների լիարժեք սպասարկման համար։ Քաղաքի աղմուկից հեռու, բուսաբանական այգու հարևանությամբ տեղակայված այս կենտրոնում ստեղծվել են վերականգնման առողջարանային պայմաններ, որոնք գերժամանակակից տեխնիկական ու բարձրակարգ կադրային բազայի հետ «Արթմեդը» վերածում են բուժման ու վերականգնման նախընտրելի բժշկական հաստատություն շատերի համար։ «Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնում ստեղծվել են բոլոր պայմանները մի վայրում ճշգրիտ ախտորոշում, բարձրակարգ բուժում և լիարժեք վերականգնում ապահովելու համար։

Նորություններ

ՄՌՏ.ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱԹՄԵԴՈՒՄ

ԱՆՑԵՔ ՄՌՏ հետազոտություն Արթմեդում

Արթմեդ բժշկական կենտրոնում ՄՌՏ հետազոտությունն իրականացվում է ամենավերջին սերնդի 3T հզորության SIEMENS MAGNETOM LUMINA մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով։

MAGNETOM Lumina-ն օգտագործելով արհեստական բանականության ոլորտում ձեռքբերումները` հետազոտության ընթացքը անհատապես հարմարեցվում է յուրաքանչյուր հիվանդի կառուցվածքի առանձնահատկություններին, բարձրացնում է սկանավորումնան ճշգրտությունը և երաշխավորում է պատկերների ստացման գերազանց արդյունք:

Լավագույն արդյունքն ապահովելու համար ներգրավել ենք նաև պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետներ ռադիլոգ Դիանա Սահակյանի ղեկավարությամբ։

Մեր ծառայության առավելություններից են.

·         Վերջին սերնդի նորագույն սարքավորում

·         Փորձառու և գիտակ թիմ

·         Յուրաքանչյուր դեպքի թիմային քննարկում

·         Օպերատիվ աշխատանք

·         Բարեհամբույր վերաբերմունք յուրաքանչյուր բուժառուին

·         Հետազոտությունից անմիջապես հետո նախնական տվյալների տրամադրում

·         Եզրակացությանը և պատկերները կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Դիմեք Արթմեդ ԲՎԿ, եթե ցանկանում եք ճշգրիտ և վստահելի ախտորոշում

 

ՔԱՂՑԿԵՂԻ ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՄԵԴՈՒՄ

ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՄԵԴ ԲՎԿ-ՈՒՄ` ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ, ՎԻՐԱԲՈՒՅԺ ԳԱԳԻԿ ԹՈՒՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Վերջերս Արթմեդ ԲՎԿ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում կատարվել է եզակի ու բարդ վիրահատություն։ Մեր կենտրոն էր դիմել պացիենտ` ենթաստամոքսային գեղձի գլխիկի չարորակ գոյացությամբ` տեղային տարածվածությամբ դեպի դռներակ։ Դեպքը քննարկվել է Մոսկվայի Լյարդի տրանսպլանտացիայի կենտրոնի պրոֆեսորների հետ և հաշվի առնելով, որ ուռուցքն ուներ տեղային աճի բնույթ և հեռավոր տարածվածության նշաններ չկային, որոշվեց կատարել արմատական վիրահատական բուժում։ Վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է Մոսկվայից հրավիրված մասնագետների և Արթմեդ ԲՎԿ վիրաբուժական թիմի մասնակցությամբ, ուռուցքաբան վիրաբույժ Գագիկ Թունյանի ղեկավարությամբ։ Իրականացվել է գաստրոպանկրեատոդուադենալ ընդլայնված մասնահատում, իսկ առաջացած դռներակի դեֆեկտը վերականգնվել է ալոպրոթեզով։ Բարդ վիրահատություն հաջող ելքի հարցում շատ կարևոր դեր ուներ նաև Արթմեդ ԲՎԿ անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը Անեսթեզիոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ։


Ներկայացված կլինիկական դեպքը յուրահատուկ էր նաեւ նրանով, որ պացիենտն ուներ նաև դիաֆրագմալ գիգանտ ճողվածք, որը սնվելու ընթացքում պացիենտի համար առաջացնում էր բազմաթիվ դժվարություններ։ Վիրահատության ընթացքում կատարվել է նաեւ ճողվածքի պլաստիկա, որի արդյունքում վերացել են բոլոր գանգատները։

Բժիշկ Գագիկ Թունյանը տեսանյութում ներկայացնում է վիրահատության մանրամասների մասին։


Կոլոռեկտալ քաղցկեղ.ինչպե՞ս կանխատեսել հիվանդության զարգացումը

ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂ

Կոլոռեկտալ/հաստ կամ ուղիղ աղու/ քաղցկեղը իր տարածվածությամբ 2-րդն է աշխարհում՝ զիջելով կրծքագեղձի քաղցկեղին, իսկ մահացության ցուցանիշով 3-րդն է՝ զիջելով կրծքագեղձի և թոքի քաղցկեղներին: Քաղկեղցի այս տեսակը ավելի հաճախ հանդիպում է զարգացած երկրներում՝ ԱՄՆ, Արևմտան Եվրոպա։ «Նման վիճակագրությունը պայմանավորված է ժամանակակից տենդենցներով՝ ռաֆինացված սննդի մեծաքանակ օգտագործում, պինդ ճարպերի, ալկոհոլի, ծխելու չարաշահում, կարմիր մսի կիրառում մեծ քանակությամբ, ուրբանիզացիա, արտաքին գործոնները/մուտագեններ/: Կարևոր դեր ունի հատկապես ժառանգական գործոնը,» ասում է Արթմեդ ԲՎԿ Որովայնային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Հմայակ Պետրոսյանը՝ նկատելով, որ սա քաղցկեղի այն բացառիկ տեսակներից է, որի պարագայում հստակ կարելի է առանձնացնել քաղցկեղի զարգացման հավանակությունը բարձրացնող նախաքաղցկեղային որոշ հիվանդություններ: Մասնավորապես պետք է շատ զգույշ լինել, եթե մարդու մոտ առկա է են հաստ կամ ուղիղ աղու որոշ բորբոքային հիվանդություններ, պոլիպներ, ընտանեկան պոլիպոզ, Կրոնի հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, դիվերտիկուլներ, խրոնիկ կոլիտ, Լինչի հիվանդություն /առանց պոլիպների ադենոմատոզ/, որոնք ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու դեպքում մեծ հավանական է, որ կզարգանա հաստ կամ ուղիղ աղու քաղցկեղ:

Հետևաբար փորկապության, մետեորիզմի, լուծի դեպքում հատկապես 45 տարեկան և ավելի մեծ տարիքի հիվանդներիը, որովայնի շրջանում ցավի առկայության, արյունահոսության, սակավարյունության, զգալի նիհարելու դեպքում, ընտանեկան որոշ սպեցիֆիկ հիվանդությունների առկայության դեպքում, անհրաժեշտ է դիմել վիրաբույժի։ «Պոլիպի հայտնաբերման դեպքում, որը ինչպես նշվեց համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն, պացիենտը ստանում է համապատասխան բուժում՝ էնդոսկոպիկ եղանակով հեռացվում են պոլիպները, ուղարկվում են հյուսվածաբանական քննության գոյացության բնույթը պարզելու համար ու գտնվում մեր հսկողության տակ: Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդության դեպքում էլ հիվանդները պետք է մշտապես գտնվեն գաստրո-էնտերոլոգի հսկողության տակ, իսկ անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցումների ժամանակ կատարվի վիրաբուժական միջամտություն»,- նշում է Հմայակ Պետրոսյանը:

Եթե պացիենտը դիմում է, երբ արդեն հայտնաբերված է չարորակ գոյացությունը, ապա «Արթմեդ» ԲՎԿ-ում անցկացվում է մուլտիդիսցիպլինար զննում /Tumor Board/ քաղցկեղների բուժման հարցում մասնագիտացած վիրաբույժի, ուռուցքաբան-քիմիաթերապևտի, ճառագայթային թերապևտի, մորֆոլոգի և ռադիոլոգի մասնակցությամբ: Մասնագետները, հաշվի առնելով պացիենտի հիվանդության զարգացման ընթացքը, համատեղ որոշում են պացիենտի բուժման ամենաարդյունավետ ռազմավարությունը՝ կիրառելով քաղցկեղների դեմ պայքարի ողջ գործիքակազմը։

«Քաղցկեղի զարգացման 1-ին, 2-րդ փուլերում առաջարկվում է իրականացնել վիրահատական միջամտություն, 3-րդ փուլում ցուցված է սկզբնական բուժումը սկսել քիմիաթերապիայից, իսկ եթե քաղցկեղը տեղակայված է ուղիղ աղում, կիրառվում է ճառագայթային թերապիա կամ քիմիա-ճառագայթային բուժում: Քաղցկեղի զարգացման սկզբնական փուլերում, քանի դեռ չկա տարածվածություն, կարող ենք միայն վիրահատական միջամտությամբ հասնել լիարժեք ապաքինման: Սակայն, ավելի հաճախ, մեզ դիմում են տեղային կամ հեռավոր տարածվածության դեպքերով հիվանդները: Այս դեպքերում, եթե չկան որոշ բարդություններ՝ աղիքային անանցանելիություն, պերֆորացիա, արյունահոսություն, կատարվում է նախավիրահատական քիմիաթերապիա, քիմիա-ճառագայթային կամ ճառագայթային թերապիա։ Եվ եթե ստացված արդյունքը լինում է բավարար, հետո իրականացնում ենք վիրահատություն»,- պատմում է Հմայակ Պետրոսյանը՝ հավելելով, որ Արթմեդ ԲՎԿ-Որովայնային վիրաբուժության բաժանմունքում լայնորեն կիրառվում է նաև հաստ և ուղիղ աղու մուլտիվիսցերալ՝ մեծ կոմբինացված վիրահատությունները: ՀՀ-ում կենտրոնի այս բաժանմունքը հայտնի է ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի երկարատև տարիների հարուստ և արդյունավետ փորձով։ Կիրառվում են ինչպես ավանդական բաց վիրահատական, այնպես էլ քիչ ինվազիվ՝ լապարոսկոպիկ մեթոդները:

Բժիշկ Պետրոսյանը չի մոռանում կրկին ու կրկին հիշեցնել սեփական առողջության մասին հոգ տանելու, պարբերաբար հետազոտվելու կարևորության մասին, որպեսզի մասնագետները կարողանան առավելագույնս արդյունավետ բուժում իրականացնել և պացիենտ համար երկար տարիների կյանք կարողանան ապահովել:

Ողջույնի Խոսք

Շուրջ 20 տարի առաջ, երբ սկսվեց Արթմեդ բժշկական կենտրոնի ճանապարհը, այն ընդամենը մեկ պրոֆիլանի հիվանդանոց էր 1960-ականներին ձեռք բերված սարքավորումներով: Սակայն նպատակ դնելով մեր պացիենտների համար ապահովել բարձրակարգ բուժում ու կոմֆորտ պայմաններ՝ մենք սկսեցինք հետևողական կերպով զարգացնել բժշկական կենտրոնը: Ու այսօր ես հպարտ եմ, որ մեզ հաջողվել է ստեղծել բազմապրոֆիլ ու ժամանակակակից բժշկական և վերականգողական կենտրոն, որտեղ պացիենտը կարող է համալիր բուժում ստանալ: Կենտրոնը նաև առանձնանում է իր եզակի ծառայություններով ու հանրապետությունում հեղինակություն ունեցող մասնագիտական թիմերով: Շուրջ 250 հոգուց բաղկացած մեր անձնակազմը իր նվիրվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով անում է ամեն ինչ, որպեսզի մեր պացիենտները բժշկական կենտրոնից հեռանան լիարժեք ապաքինված: Պատահական չենք ընտրել նաև կենտրոնի տեղակայումը. մենք գտնվում ենք բուսաբանական այգու հարևանությամբ, որպեսզի դիմելով մեր կենտրոն Դուք ստանաք Ձեր բուժումը առողջարանային միջավայրում. մաքուր օդը, հաճելի միջավայրն ու խաղաղ մթնոլորտը նպաստեն Ձեր արագ կազդուրմանը: «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ

Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն

Կապ մեզ հետ՝

© 2024. All rights reserved