Նյարդաբանության և ընդհանուր թերապիայի բաժանմունք

1000+

Քաղցկեղների բուժման մեծ փորձառություն

1000+

Տարեկան վիրահատություններ

30

տարվա պրոֆեսիոնալիզմ

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր թերապիայի և նյարդաբանության բաժանմունքում գործում են թերապիայի բոլոր ուղղությունները՝ նյարդաբանություն, սրտաբանություն, թոքաբանություն, էնդոկրինոլոգիա, գաստոէնտերոլոգիա, ռևմատոլոգիա, և այլն։ «Արթմեդում» ստեղծված են բոլոր պայմանները պացիենտների ամբուլատոր, ստացիոնար ու ցերեկային ստացիոնար բուժման ու վերականգնման համար: Պատահական չէ, որ շատերն են նախընտրում հենց այս բաժանմունքի ծառայությունները և դա ունի կոնկրետ պատճառ.սովորաբար թերապևտիկ բաժանմունք դիմելիս՝ պացիենտը տարբեր օրերի ուղեգրվում է առանձին-առանձին տարբեր պրոֆիլի մասնագետների խորհրդատվութուն անցնելու համար:Սա իհարկե պացիենտի համար ավելորդ լարվածություն է:

Իսկ Արթմեդ ԲՎԿ ընդհանուր թերապիայի ու նյարդաբանության բաժանմունքում տարբեր պրոֆիլի մասնագետների խմբով համատեղ քննարկվում է ացիենտի բուժման կուրսը, որից հետո իրականացվում է անհրաժեշտ բուժում համապատասխան նեղ մասնագետների կողմից: Համակողմանի քննարկումը թույլ է տալիս հնարավորինս արագ ու նպատակային բուժում կազմակերպել:Ավելին, ելնելով պացիենտի առողջական վիճակից՝ բուժման արդյունավետության համար դեղորայքային բուժմանը զուգահեռ կարող է առաջարկվել նաև վերականգնողական կուրս՝ ֆիզիոթերապիա, բուժական ֆիզկուլտուրա, ցուցումների դեպքում՝ պարաֆինոթերապիա, էլեկտրոֆորեզներ»,- «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր թերապիայի և նյարդաբանության բաժանմունքում բուժումն իրականացվում է նաև պետպատվերով ու ապահովագրական ընկերությունների հետ համագործակցությամբ:

«Արթմեդ» բժշկական- վերականգնողական կենտրոնի ընդհանուր թերապիայի և նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, ընդհանուր թերապևտ և ռևմատոլոգ Էլլա Անդրանիկի Ղազարյանը:

Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն

Կապ մեզ հետ՝

© 2024. All rights reserved