Քաղցկեղների բուժման մեծ փորձառություն
Տարեկան վիրահատություններ
տարվա պրոֆեսիոնալիզմ
«Արթմեդ» ԲՎԿ ԼՕՌ և դիմածնոտային բաժանմունքում մեծ հաջողությամբ իրականացվում է փոքրերի ու մեծահասակների բարձրակարգ վիրաբուժական ու թերապևտիկ բուժում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։
Կարող եք դիմել մեր ԼՕՌ մասնագետներին հետևյալ միջամտութունների համար՝
• ԼՕՌ բոլոր հիվանդությունների կոնսերվատիվ բուժում
• Հարքթային խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ
• Քթի պլաստիկա
• Քթի միջնապատի ծռվածության ուղղում
• Խեցիների ռադիկալ և ոչ ռադիկալ վիրահատություններ
• Խեցիների մասնակի կոնխոտոմիա
• Տոնզիլէկտոմիա
• Ադենոտոմիա
• Էնդոսկոպիկ հայմորոտոմիա
• Էնդոսկոպիկ սֆենոիդոտոմիա
• Էնդոսկոպիկ ֆրոնտոտոմիա
• Էնդոսկոպիկ պանսինուսիտոմիա
Դիմածնոտային վիրաբույժներն էլ իրականացնում են
• Հայմորյան ծոցի սուր և քրոնիկ բորբոքային հիվ. բուժում
• Ատամնածին բորբոքային հիվանդությունների բուժում
• Դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդությունների բուժում
• Դեմքի և պարանոցի նորագոյացությունների հեռացում
• Թքագեղձերի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում
• Դիմածնոտային վնասվածքների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում
• Քունքստործնոտային հոդի հիվանդությունների բուժում
• Ցանկացած բարդության (ռետենցված, կիսառետենցված, դիստոպիկ) ատամների հեռացում
• Դիմածնոտային բնածին արատների օրթոգնատիկ վիրահատություններ
• Դիմածնոտային հատվածների կոտրվածքների վերականգնում
• Կծվածքի շտկում
• Ատամնային իմպլանտացիա
«Արթմեդ» ԲՎԿ ԼՕՌ և դիմածնոտային բաժանմունքի բարձրակարգ մասնագետներն իրականացնում են նաև պլաստիկ վիրահատություններ (ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա, օտոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա): Մենք ապահովում ենք Ձեր դեմքի առողջությունն ու գեղեցկությունը:
(011/044) 62 50 50
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք