Քաղցկեղների բուժման մեծ փորձառություն
Տարեկան վիրահատություններ
տարվա պրոֆեսիոնալիզմ
Արթմեդ» ԲՎԿ քիմիաթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքում իրականացվում են բոլոր օրգան համակարգերի քաղցկեղային և նախաքաղցկեղային հիվանդությունների դիագնոստիկա և բուժում:
Նորագույն սարքավորումներով համալրված բաժանմունքում ամբուլատոր հակաուռուցքային բուժման ընթացքում կիրառում են հատուկ պորտ-համակարգեր կամ միկրոինֆուզային պոմպեր, որոնց շնորհիվ պացիենտը քիմիաթերապիայի կուրսն անցնում է առանց կտրվելու իր առօրյայից ու պահպանելով աշխատունակությունը: Բաժանմունքում անցկացվում են նաև հակաուռուցքային կոնսերվատիվ բուժման բոլոր ժամանակակից տեսակները. իմունաթերապիա, հորմոնալ թերապիա, բուժում թիրախային (target) դեղամիջոցներով: Մինչև քիմիաթերապիայի կուրսի նշանակումը, ինչպես նաև բուժման ընթացքում հիվանդը մեծաթիվ հետազոտություններ է անցնում, որպեսզի բացառվեն անցանկալի հետևանքների զարգացումն ու այլ օրգաններին վնասելու հավանականությունը:
Սա առաջին քիմիաթերապևտիկ բաժանմունքն է, որն իր ծառայությունների մեջ ընդգրկել է հոգեբանի խորհրդատվություն: Ի դեպ հոգեբանական օժանդակություն ստանում է ոչ միայն պացիենտները, այլև նրա հարազատները և ընտանիքի անդամները: «Արթմեդ» ԲՎԿ քիմիաթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարն է Ալինա Ալբերտի Հովհաննիսյան-Չոբանյանը:
(011/044) 62 50 50
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք