Ուրոլոգիական բաժանմունք

1000+

Քաղցկեղների բուժման մեծ փորձառություն

1000+

Տարեկան վիրահատություններ

30

տարվա պրոֆեսիոնալիզմ

«Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումն առավելապես հայտնի է օնկոուրոլոգիական ծանր դեպքերի արդյունավետ բուժմամբ: Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Արտավազդի Ծատուրյանը: Նրա ղեկավարությամբ բաժանմունքում իրականացվում են բարդ ու եզակի վիրահատություններ: Բաժանմունքը հատկապես հայտնի է միզապարկի, շագանակագեղձի, երիկամների, ամորձիների քաղցկեղների դեպքում կատարվող արդյունավետ բուժմամբ:

Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը: «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով:
«Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումն իրականացվում է նաև տղամարդկանց միզասեռական և կանանց միզային օրգանների միզաքարային և բորբոքային հիվանդությունների (միզաքարային, )կոնսերվատիվ և վիրաբուժական արդյունավետ բուժում:

Այս բաժանմունքում կանանց օգնում են նաև ազատվել անմիզապահություններից: Ծննդաբերություններից հետո փոքր կոնքի առաջնային պատի իջեցումնէ լինում, դրա հետ իջնում են նաև միզասեռական օրգանները, ճնշում միզապարկին ու որովայնի խոռուչում ճնշման ավելանալիս՝ հազալի, փռշտալիս, սթրեսային անմիզապահություն են ունենում: Այդ խնդրից ազատվելու համար կատարվում է սիլինգային վիրահատական միջամտություն հատուկ ցանցերի ներդրմամբ:

Վերականգնողական պլաստիկաների շնորհիվ հնարավոր է լինում վերականգնել օրգանների ֆունկցիոնալությունը բնականին մոտ եղանակով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:

Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն

Կապ մեզ հետ՝

© 2024. All rights reserved