ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂ
Կոլոռեկտալ/հաստ կամ ուղիղ աղու/ քաղցկեղը իր տարածվածությամբ 2-րդն է աշխարհում՝ զիջելով կրծքագեղձի քաղցկեղին, իսկ մահացության ցուցանիշով 3-րդն է՝ զիջելով կրծքագեղձի և թոքի քաղցկեղներին: Քաղկեղցի այս տեսակը ավելի հաճախ հանդիպում է զարգացած երկրներում՝ ԱՄՆ, Արևմտան Եվրոպա։ «Նման վիճակագրությունը պայմանավորված է ժամանակակից տենդենցներով՝ ռաֆինացված սննդի մեծաքանակ օգտագործում, պինդ ճարպերի, ալկոհոլի, ծխելու չարաշահում, կարմիր մսի կիրառում մեծ քանակությամբ, ուրբանիզացիա, արտաքին գործոնները/մուտագեններ/: Կարևոր դեր ունի հատկապես ժառանգական գործոնը,» ասում է Արթմեդ ԲՎԿ Որովայնային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Հմայակ Պետրոսյանը՝ նկատելով, որ սա քաղցկեղի այն բացառիկ տեսակներից է, որի պարագայում հստակ կարելի է առանձնացնել քաղցկեղի զարգացման հավանակությունը բարձրացնող նախաքաղցկեղային որոշ հիվանդություններ: Մասնավորապես պետք է շատ զգույշ լինել, եթե մարդու մոտ առկա է են հաստ կամ ուղիղ աղու որոշ բորբոքային հիվանդություններ, պոլիպներ, ընտանեկան պոլիպոզ, Կրոնի հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, դիվերտիկուլներ, խրոնիկ կոլիտ, Լինչի հիվանդություն /առանց պոլիպների ադենոմատոզ/, որոնք ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու դեպքում մեծ հավանական է, որ կզարգանա հաստ կամ ուղիղ աղու քաղցկեղ:
Հետևաբար փորկապության, մետեորիզմի, լուծի դեպքում հատկապես 45 տարեկան և ավելի մեծ տարիքի հիվանդներիը, որովայնի շրջանում ցավի առկայության, արյունահոսության, սակավարյունության, զգալի նիհարելու դեպքում, ընտանեկան որոշ սպեցիֆիկ հիվանդությունների առկայության դեպքում, անհրաժեշտ է դիմել վիրաբույժի։ «Պոլիպի հայտնաբերման դեպքում, որը ինչպես նշվեց համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն, պացիենտը ստանում է համապատասխան բուժում՝ էնդոսկոպիկ եղանակով հեռացվում են պոլիպները, ուղարկվում են հյուսվածաբանական քննության գոյացության բնույթը պարզելու համար ու գտնվում մեր հսկողության տակ: Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդության դեպքում էլ հիվանդները պետք է մշտապես գտնվեն գաստրո-էնտերոլոգի հսկողության տակ, իսկ անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցումների ժամանակ կատարվի վիրաբուժական միջամտություն»,- նշում է Հմայակ Պետրոսյանը:
Եթե պացիենտը դիմում է, երբ արդեն հայտնաբերված է չարորակ գոյացությունը, ապա «Արթմեդ» ԲՎԿ-ում անցկացվում է մուլտիդիսցիպլինար զննում /Tumor Board/ քաղցկեղների բուժման հարցում մասնագիտացած վիրաբույժի, ուռուցքաբան-քիմիաթերապևտի, ճառագայթային թերապևտի, մորֆոլոգի և ռադիոլոգի մասնակցությամբ: Մասնագետները, հաշվի առնելով պացիենտի հիվանդության զարգացման ընթացքը, համատեղ որոշում են պացիենտի բուժման ամենաարդյունավետ ռազմավարությունը՝ կիրառելով քաղցկեղների դեմ պայքարի ողջ գործիքակազմը։
«Քաղցկեղի զարգացման 1-ին, 2-րդ փուլերում առաջարկվում է իրականացնել վիրահատական միջամտություն, 3-րդ փուլում ցուցված է սկզբնական բուժումը սկսել քիմիաթերապիայից, իսկ եթե քաղցկեղը տեղակայված է ուղիղ աղում, կիրառվում է ճառագայթային թերապիա կամ քիմիա-ճառագայթային բուժում: Քաղցկեղի զարգացման սկզբնական փուլերում, քանի դեռ չկա տարածվածություն, կարող ենք միայն վիրահատական միջամտությամբ հասնել լիարժեք ապաքինման: Սակայն, ավելի հաճախ, մեզ դիմում են տեղային կամ հեռավոր տարածվածության դեպքերով հիվանդները: Այս դեպքերում, եթե չկան որոշ բարդություններ՝ աղիքային անանցանելիություն, պերֆորացիա, արյունահոսություն, կատարվում է նախավիրահատական քիմիաթերապիա, քիմիա-ճառագայթային կամ ճառագայթային թերապիա։ Եվ եթե ստացված արդյունքը լինում է բավարար, հետո իրականացնում ենք վիրահատություն»,- պատմում է Հմայակ Պետրոսյանը՝ հավելելով, որ Արթմեդ ԲՎԿ-Որովայնային վիրաբուժության բաժանմունքում լայնորեն կիրառվում է նաև հաստ և ուղիղ աղու մուլտիվիսցերալ՝ մեծ կոմբինացված վիրահատությունները: ՀՀ-ում կենտրոնի այս բաժանմունքը հայտնի է ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի երկարատև տարիների հարուստ և արդյունավետ փորձով։ Կիրառվում են ինչպես ավանդական բաց վիրահատական, այնպես էլ քիչ ինվազիվ՝ լապարոսկոպիկ մեթոդները:
Բժիշկ Պետրոսյանը չի մոռանում կրկին ու կրկին հիշեցնել սեփական առողջության մասին հոգ տանելու, պարբերաբար հետազոտվելու կարևորության մասին, որպեսզի մասնագետները կարողանան առավելագույնս արդյունավետ բուժում իրականացնել և պացիենտ համար երկար տարիների կյանք կարողանան ապահովել:
Հետադարձ կապ՝
(011/044) 62 50 50
medicalcenterartmed
artmedmrc
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք