Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք

1000+

Քաղցկեղների բուժման մեծ փորձառություն

1000+

Տարեկան վիրահատություններ

30

տարվա պրոֆեսիոնալիզմ

Արթմեդ ԲՎԿ ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքը ապահովում է անհրաժեշտ գործիքային հետազոտությունների լայն սպեկտր՝ ապահովելով անհրաժեշտ ճշգրիտ ախտորոշում տարբեր հիվանդությունների պարագայում:

Մոտ մոտ իրականացվում է

• Համակարգչային տոմոգրաֆիա
• Ռենտգեն հետազոտություն
• Ուլտրաձայնայնային հետազոտություն
• Սրտի էխոսրտագրություն և էլեկտրասրտագրություն
• Անոթների դուպլեքս հետազոտություն
• Գաստրոսկոպիա և կոլոնասկոպիա


Համակարգչային տոմոգրաֆիա

Ժամանակակից բժշկության մեջ համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է մի շարք հիվանդությունների ինչպես ախտորոշման, այնպես էլ ախտորոշման հաստատման հիմնական մեթոդներից մեկը:

Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կարող ենք նկարել բոլոր օրգան համակարգերը.
• գլխուղեղ,
• ստորին վերջույթների անոթներ,
• թոքային պարենքիմա,
• որովայնի խոռոչի օրգաններ,
• ոսկրային համակարգ,
• կոնտրաստ նյութ ներարկելու դեպքում՝ սրտի անոթներ,
• աղեստամոքսային համակարգ (օրինակ հաստ աղիքի ուռուցքների դեպքում կատարվում է ռեկտալ կոնտրաստ),
• որոշ դեպքերում նաև վահանձև գեղձ և կոնքի խոռոչի օրգաններ:

Հակացուցումներ. ալերգիա յոդի նկատմամբ (թեթև ալերգիայի դեպքում ներարկվում են հակաալերգիկներ, իսկ ծանր դեպքերում համակարգչային տոմոգրաֆիա չի թույլատրվում կատարել)

Համակարգչային տոմոգրաֆիան կարևոր է նաև քիմիաթերապևտի համար ուռուցքների դինամիկ հսկողություն ժամանակ:


Ռենտգեն հետազոտություն

Բազմաթիվ ախտահարումների ախտորոշման ժամանակ ռենտգեն հետազոտությունները մնում են առաջատար:

Մեր կենտրոնում ռենտգեն հետազոտությունը կատարվում է 2017թ. արտադրության թվայնացված ռենտգեն սարքավորման միջոցով, որի ճառագայթման չափաբաժինը փոքր է, իսկ ստացված թվային պատկերը շատ որակյալ ու բարձր ճշգրտություն ապահովող: Ճառագայթման փոքր չափաբաժինը թույլ է տալիս այն կիրառել անգամ երեխաների դեպքում:

Այս սարքավորումն ունի նաև ռենտգենսկոպիայի հնարավորություն, որը թույլ է տալիս կենդանի ժամանակում գնահատել օրգանի ֆունկցիոնալ վիճակը, որոշել, թե պաթոլոգիան որ կողմում է:


Սարքավորման մյուս առավելությունն այն, որ նախատեսված է մինչև 180 կգ քաշ ունեցող անձանց համար:

Ռենտգեն հետազոտությունը կիրառվում է
• թոքային բոլոր պաթոլոգիաների
• ոսկրային համակարգի բոլոր պաթոլոգիաների
• աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաների/կատարում ենք կոնտրաստավորմամբ գինեկոլոգիական հիվանդությունների
• ուրոլոգիական հիվանդությունների դեպքում:


Անոթների դուպլեքս հետազոտություն

Անոթների դուպլեքս հետազոտությունը ուլտրաձայնային հետազոտության ոչ ինվազիվ մեթոդ է,որը թույլ է տալիս գնահատել անոթների և նրանցում արյան հոսքի վիճակը:
Դուպլեքս հետազոտության ընթացքում գնահատվում են.
• Զարկերակների և երակների անատոմիական կառուցվածքը
• Պատերի և լուսանցքի անատոմիական փոփոխությունները (նեղացումներ ,լայնացումներ, թրոմբի, աթերոսկլերոտիկ վահանիկների առկայություն)
• Անցանելիություն
• Արյան հոսքի արագությունն ու ուղղությունը:

Վերին և ստորին վերջույթների դուպլեքս հետազոտությունը կատարվում է հետևյալ դեպքերում՝
• Ծանրության զգացողություն ստորին վերջույթներում, այտուցվածություն:
• Վերին և ստորին վերջույթների մկանների ջղաձգում:
• Ստորին վերջույթներում ցավ հանգիստ կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
• Սրունքի տրոֆիկ խոցեր:
• Երակների վարիկոզ լայնացում:
• Ձեռքերի կամ ոտքերի սառնություն,թմրածություն:
• Պարզաբանել երակների վիրահատության ցուցումները:
• Երակ/զարկերակ թրոմբոզ/աթերոսկլերոզ կամ նրանց առկայության կասկած:
• Այլ պաթոլոգիայով պայմանավորված վիրահատություններից առաջ՝հետագա բարդություններից խուսափելու համար:
• Քիմիաթերապիայից հետո նկատվող ցավ,այտուցվածություն:
• Սկրինինգ հետազոտություն(հիվանդության ասիմպտոմ ձևերի հայտնաբերման նպատակով):

Գլխուղեղի մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտությունն իրականացվում է,եթե առկա են
• Գլխացավեր,գլխապտույտներ,ուշագնացություններ:
• Հիշողության,ուշադրության,քնի խանգարումներ:
• Պարանոցի հատվածում ծանրություն,ցավ:
• Ականջներում աղմուկ,խշշոց:
Օգնում է պարզել պատճառը կամ բացահայտել ինսուլտի առաջացման ռիսկը:

Դուպլեքս հետազոտության առավելություններն են՝
• Անվտանգ
• Անցավ
• Չկան հակացուցումներ և բարդություններ պրոցեդուրայից հետո:

էխոսրտագրություն

Սրտի ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս.
• ուսումնասիրել սրտի կառուցվածքային առանձնահատկությունները,
• հայտնաբերել բնածին և ձեռքբերովի արատները,
• որոշել սրտային տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները և դրանց հետևանքները,
• գնահատել արյան հոսքի առանձնահատկությունները:


Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնում այս հետազոտությունը իրականացվում է բարձր մակարդակով: Այն օգնում է բուժող բժիշկների սիրտ թոքային հիվանդությունների ճիշտ ախտորոշմանը և հետագա բուժումը ավելի արդյունավետ կազմակերպելուն:

Հետազոտությունը ցուցված է հիվանդներին, ովքեր ունեն.
• Զարկերակային բարձր ճնշում
• Հևոց
• Ցավ կրծքավանդակում
• Սրտի անկանոն աշխատանք
• Հորմոնալ տարբեր հիվանդություններ (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ)
• 50 տարեկան և բարձր հիվանդներին ծավալային
• վիրահատությունից առաջ և այլն:

Ուլտրաձայնային հետազոտություն
Ուլտրաձայնային հետազոտությունը լայնորեն կիրառվում է տարբեր օրգան համակարգերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ:
Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնում իրականացվում է.
• որովայնի և փոքր կոնքի խոռոչների
• հետորովայնամզային տարածության
• ներհեշտոցային
• կրծքագեղձերի
• վահանաձև գեղձի, պարանոցի
• փափուկ հյուսվածքների
• լիմֆատիկ հանգույցների հետազոտություն:

Ուլտրաձայնային հետազոտությունը մեծ տեղեկություն է հաղորդում նաև վիրաբուժական և քիմիաթերապիայի բաժանմունքների հիվանդների դինամիկ հսկողության պարագայում բարդությունների վաղ հայտնաբերման և ախտորոշման հարցում:

Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն

Կապ մեզ հետ՝

© 2024. All rights reserved