«Արթմեդ» բժշկական
կենտրոնում հյուրընկալել է Մոսկվայից հեղինակավոր դիմածնոտային վիրաբույժ,
միկրովիրաբույժ, Էսթետիկ բժշկության Բոստոնյան ինտիտուտի վիրահատական կենտրոնի
ղեկավար Դավիթ Նազարյանին։
Վերջինս Հայաստանում է հայտնի
մասնագետ Գրիգորի Էմիլի Խաչատրյանի հրավերով Դավիթ Նազարյանը հայրենիքում էր՝
պատերազմի պատճառով դիմածնոտային շրջանում վնասվածքներ ստացած ու պլաստիկ
միջամտությունների կարիք ունեցող երիտասարդների վիրահատությունները պլանավորելու
նպատակով։ Նա պատրաստակամություն հայտնեց անվճար վիրահատել զինծառայողներին։
Դավիթ Նազարյանը
ուսումնասիրելով «Արթմեդ» հզորությունները նպատակահրմար է գտել այդ
վիրահատությունները կատարել մայիսի 1-5-ը։ «Արթմեդ» բժշկական կենտրոնում կկատարի վիրահատության
կարիք ունեցող զինծառայողների անվճար վիրահատությունները։
Այցի շրջանակներում
բժիշկ Նազարյանը նաև կանցկացնի մաստեր կլաս՝ հայ գործընկերներին կներկայացնի
դիմածնոտային վիրաբուժության նորագույն մոտեցումներն ու բուժման ժամանակակից
մեթոդները։
Փորձառու վիրաբույժ
Դավիթ Նազարյանը մասնագիտական շրջանակներում մեծ հեղինակություն է վայելում դեմքի
մի շարք խնդիրների վիրահատությունների սեփական մեթոդների մշակման ու կիրառման
համար:
Դավիթ Նազարյանը հեղինակ
է շուրջ քսան գիտական աշխատանքների և 5 դիմածնոտային ու գանգային վնասվածքների
բուժման 5 գյուտերի:
ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆԻ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2002 թ. ավարտել
է Մոսկվայի բժշկական քոլեջը «բուժեղբայր
մասնագիտությամբ»
2004
– 2007 թ. Ի. Մ.
Սեչենովի անվան ԴԻմածնոտային վիրաբուժության կլինիկա որպես հերթապահ բժիշկ. Աշխատել է շտապ օգնության
բաժնի դիմածնոտային վիրաբության մասնագետ
2006
– 2008 թթ. Ֆեդերալ պետական բյուջետային հիմնարկի «Ատամնաբուժության
և դիմածնոտային վիրաբուժության Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» Ազգային բժշկական
հետազոտական կենտրոնի, ռեկոնստրուկտիվ դիմածնոտային գանգային վիրաբուժության
կենտրոնում: Աշխատել է
Պրոֆեսոր Ա. Ի. Ներոբեևի ղեկավարությամբ
2008
թվականին – ավարտել է Ի. Մ. Սեչենովի անվան Առաջին Մոսկովյան
պետական բժշկական համալասրանի «բուժական
գործ» մասնագիտացմամբ
2008
Աշխատում
է ակադեմիկոս Բ. Վ. Պետրովսկու անվան Ֆեդերալ պետական բյուջետային գիտական հաստատությունումդիմածնոտային
գանգային վիրաբուժության բաժնում
2013 թ. Պաշտպանել
է թեկնածուական ատենախոսություն Բ.Գ.Դ. Ա. Ս. Կարայանի ղեկավարությամբ՝ «Ծնոտի դեֆեկտներով հիվանդների ծամելու ֆունկցիայի
հետագա վերականգման վիրաբուժական բուժումը»
2009
– 2013 թվականները
ղեկավարել է «Յունիդենտ ատամնաբուժություն» բուժհիմնարկների ցանցի վիրաբուժական բաժինը:
2008 թվականից –Բոստոնյան
էսթետիկ բժշկության բաժանմունքի վարիչն է
2013
թվականից – հիմնադրել է և ղեկավարել իմպլանտալոգիայի կենտրոն
NKclinic.ru-ն
2013 թվականից –
Ի. Մ. Սեչենովի
անվան Առաջին Մոսկվայի պետական բժշկական համալսարանի ավագ գիտաշխատող
2013
թվականին
ԱՄՆ Նեշվիլ քաղաքում կրթություն է ստացել դեմքի ամբողջական տրանսպլանտոլոգիայի ուղղությամբ
2014
թվականին
– Շանհայում 9-րդ հիվանդանոցում արագացված կուրսեր է
անցել նվազդիամետրալ ոսկորների միկրովիրաբուժության գծով՝ կուպլերովյան մեթոդով:
2014
թվականից – ղեկավարում է ՌԴ ֆեդերալ գիտակլինիկական օթորինոլարինգոլոգիայի
կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժինը, ինչպես
նաև Մոսկավյում գտնվող Բոստոնի էսթետիկ բժշկության ինստիտուտը
Հետադարձ կապ՝
(011/044) 62 50 50
medicalcenterartmed
artmedmrc
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք