Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

ՄՌՏ.ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱԹՄԵԴՈՒՄ

ԱՆՑԵՔ ՄՌՏ հետազոտություն Արթմեդում

Արթմեդ բժշկական կենտրոնում ՄՌՏ հետազոտությունն իրականացվում է ամենավերջին սերնդի 3T հզորության SIEMENS MAGNETOM LUMINA մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով։

MAGNETOM Lumina-ն օգտագործելով արհեստական բանականության ոլորտում ձեռքբերումները` հետազոտության ընթացքը անհատապես հարմարեցվում է յուրաքանչյուր հիվանդի կառուցվածքի առանձնահատկություններին, բարձրացնում է սկանավորումնան ճշգրտությունը և երաշխավորում է պատկերների ստացման գերազանց արդյունք:

Լավագույն արդյունքն ապահովելու համար ներգրավել ենք նաև պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետներ ռադիլոգ Դիանա Սահակյանի ղեկավարությամբ։

Մեր ծառայության առավելություններից են.

·         Վերջին սերնդի նորագույն սարքավորում

·         Փորձառու և գիտակ թիմ

·         Յուրաքանչյուր դեպքի թիմային քննարկում

·         Օպերատիվ աշխատանք

·         Բարեհամբույր վերաբերմունք յուրաքանչյուր բուժառուին

·         Հետազոտությունից անմիջապես հետո նախնական տվյալների տրամադրում

·         Եզրակացությանը և պատկերները կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Դիմեք Արթմեդ ԲՎԿ, եթե ցանկանում եք ճշգրիտ և վստահելի ախտորոշում

 

Ավելին

ՔԱՂՑԿԵՂԻ ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՄԵԴՈՒՄ

ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՄԵԴ ԲՎԿ-ՈՒՄ` ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ, ՎԻՐԱԲՈՒՅԺ ԳԱԳԻԿ ԹՈՒՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Վերջերս Արթմեդ ԲՎԿ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում կատարվել է եզակի ու բարդ վիրահատություն։ Մեր կենտրոն էր դիմել պացիենտ` ենթաստամոքսային գեղձի գլխիկի չարորակ գոյացությամբ` տեղային տարածվածությամբ դեպի դռներակ։ Դեպքը քննարկվել է Մոսկվայի Լյարդի տրանսպլանտացիայի կենտրոնի պրոֆեսորների հետ և հաշվի առնելով, որ ուռուցքն ուներ տեղային աճի բնույթ և հեռավոր տարածվածության նշաններ չկային, որոշվեց կատարել արմատական վիրահատական բուժում։ Վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է Մոսկվայից հրավիրված մասնագետների և Արթմեդ ԲՎԿ վիրաբուժական թիմի մասնակցությամբ, ուռուցքաբան վիրաբույժ Գագիկ Թունյանի ղեկավարությամբ։ Իրականացվել է գաստրոպանկրեատոդուադենալ ընդլայնված մասնահատում, իսկ առաջացած դռներակի դեֆեկտը վերականգնվել է ալոպրոթեզով։ Բարդ վիրահատություն հաջող ելքի հարցում շատ կարևոր դեր ուներ նաև Արթմեդ ԲՎԿ անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը Անեսթեզիոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ։


Ներկայացված կլինիկական դեպքը յուրահատուկ էր նաեւ նրանով, որ պացիենտն ուներ նաև դիաֆրագմալ գիգանտ ճողվածք, որը սնվելու ընթացքում պացիենտի համար առաջացնում էր բազմաթիվ դժվարություններ։ Վիրահատության ընթացքում կատարվել է նաեւ ճողվածքի պլաստիկա, որի արդյունքում վերացել են բոլոր գանգատները։

Բժիշկ Գագիկ Թունյանը տեսանյութում ներկայացնում է վիրահատության մանրամասների մասին։


Ավելին

Կոլոռեկտալ քաղցկեղ.ինչպե՞ս կանխատեսել հիվանդության զարգացումը

ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂ

Կոլոռեկտալ/հաստ կամ ուղիղ աղու/ քաղցկեղը իր տարածվածությամբ 2-րդն է աշխարհում՝ զիջելով կրծքագեղձի քաղցկեղին, իսկ մահացության ցուցանիշով 3-րդն է՝ զիջելով կրծքագեղձի և թոքի քաղցկեղներին: Քաղկեղցի այս տեսակը ավելի հաճախ հանդիպում է զարգացած երկրներում՝ ԱՄՆ, Արևմտան Եվրոպա։ «Նման վիճակագրությունը պայմանավորված է ժամանակակից տենդենցներով՝ ռաֆինացված սննդի մեծաքանակ օգտագործում, պինդ ճարպերի, ալկոհոլի, ծխելու չարաշահում, կարմիր մսի կիրառում մեծ քանակությամբ, ուրբանիզացիա, արտաքին գործոնները/մուտագեններ/: Կարևոր դեր ունի հատկապես ժառանգական գործոնը,» ասում է Արթմեդ ԲՎԿ Որովայնային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Հմայակ Պետրոսյանը՝ նկատելով, որ սա քաղցկեղի այն բացառիկ տեսակներից է, որի պարագայում հստակ կարելի է առանձնացնել քաղցկեղի զարգացման հավանակությունը բարձրացնող նախաքաղցկեղային որոշ հիվանդություններ: Մասնավորապես պետք է շատ զգույշ լինել, եթե մարդու մոտ առկա է են հաստ կամ ուղիղ աղու որոշ բորբոքային հիվանդություններ, պոլիպներ, ընտանեկան պոլիպոզ, Կրոնի հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, դիվերտիկուլներ, խրոնիկ կոլիտ, Լինչի հիվանդություն /առանց պոլիպների ադենոմատոզ/, որոնք ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու դեպքում մեծ հավանական է, որ կզարգանա հաստ կամ ուղիղ աղու քաղցկեղ:

Հետևաբար փորկապության, մետեորիզմի, լուծի դեպքում հատկապես 45 տարեկան և ավելի մեծ տարիքի հիվանդներիը, որովայնի շրջանում ցավի առկայության, արյունահոսության, սակավարյունության, զգալի նիհարելու դեպքում, ընտանեկան որոշ սպեցիֆիկ հիվանդությունների առկայության դեպքում, անհրաժեշտ է դիմել վիրաբույժի։ «Պոլիպի հայտնաբերման դեպքում, որը ինչպես նշվեց համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն, պացիենտը ստանում է համապատասխան բուժում՝ էնդոսկոպիկ եղանակով հեռացվում են պոլիպները, ուղարկվում են հյուսվածաբանական քննության գոյացության բնույթը պարզելու համար ու գտնվում մեր հսկողության տակ: Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդության դեպքում էլ հիվանդները պետք է մշտապես գտնվեն գաստրո-էնտերոլոգի հսկողության տակ, իսկ անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցումների ժամանակ կատարվի վիրաբուժական միջամտություն»,- նշում է Հմայակ Պետրոսյանը:

Եթե պացիենտը դիմում է, երբ արդեն հայտնաբերված է չարորակ գոյացությունը, ապա «Արթմեդ» ԲՎԿ-ում անցկացվում է մուլտիդիսցիպլինար զննում /Tumor Board/ քաղցկեղների բուժման հարցում մասնագիտացած վիրաբույժի, ուռուցքաբան-քիմիաթերապևտի, ճառագայթային թերապևտի, մորֆոլոգի և ռադիոլոգի մասնակցությամբ: Մասնագետները, հաշվի առնելով պացիենտի հիվանդության զարգացման ընթացքը, համատեղ որոշում են պացիենտի բուժման ամենաարդյունավետ ռազմավարությունը՝ կիրառելով քաղցկեղների դեմ պայքարի ողջ գործիքակազմը։

«Քաղցկեղի զարգացման 1-ին, 2-րդ փուլերում առաջարկվում է իրականացնել վիրահատական միջամտություն, 3-րդ փուլում ցուցված է սկզբնական բուժումը սկսել քիմիաթերապիայից, իսկ եթե քաղցկեղը տեղակայված է ուղիղ աղում, կիրառվում է ճառագայթային թերապիա կամ քիմիա-ճառագայթային բուժում: Քաղցկեղի զարգացման սկզբնական փուլերում, քանի դեռ չկա տարածվածություն, կարող ենք միայն վիրահատական միջամտությամբ հասնել լիարժեք ապաքինման: Սակայն, ավելի հաճախ, մեզ դիմում են տեղային կամ հեռավոր տարածվածության դեպքերով հիվանդները: Այս դեպքերում, եթե չկան որոշ բարդություններ՝ աղիքային անանցանելիություն, պերֆորացիա, արյունահոսություն, կատարվում է նախավիրահատական քիմիաթերապիա, քիմիա-ճառագայթային կամ ճառագայթային թերապիա։ Եվ եթե ստացված արդյունքը լինում է բավարար, հետո իրականացնում ենք վիրահատություն»,- պատմում է Հմայակ Պետրոսյանը՝ հավելելով, որ Արթմեդ ԲՎԿ-Որովայնային վիրաբուժության բաժանմունքում լայնորեն կիրառվում է նաև հաստ և ուղիղ աղու մուլտիվիսցերալ՝ մեծ կոմբինացված վիրահատությունները: ՀՀ-ում կենտրոնի այս բաժանմունքը հայտնի է ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի երկարատև տարիների հարուստ և արդյունավետ փորձով։ Կիրառվում են ինչպես ավանդական բաց վիրահատական, այնպես էլ քիչ ինվազիվ՝ լապարոսկոպիկ մեթոդները:

Բժիշկ Պետրոսյանը չի մոռանում կրկին ու կրկին հիշեցնել սեփական առողջության մասին հոգ տանելու, պարբերաբար հետազոտվելու կարևորության մասին, որպեսզի մասնագետները կարողանան առավելագույնս արդյունավետ բուժում իրականացնել և պացիենտ համար երկար տարիների կյանք կարողանան ապահովել:

Ավելին

ՆՈՐ ՈՒ ՇԱՏ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԹՈԴ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՄ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Արթմեդ ԲՎԿ Նյարդավերականգնողական բաժանմունքում սկսել ենք կիրառելու Հայաստանում դեռ տարածում չունեցող, նոր ու շատ արդյունավետ Մալիգանի մեթոդը։ Բաժանմունքի կինեզիստ Արթուր Գրիգորյան անցել է շատ հատուկ վերապատրաստում՝ ձեռք բերելով Մալիգանի մեթոդով աշխատելու կարևոր հմտություններ:
Հարյուրավոր մարդիկ այս մեթոդի օգնությամբ վերականգնել են իրենց շարժումների ազատությունը, անկախ նրանից, թե խնդիրը մարմնի որ հատվածում է՝ մարդը չի կարողանում օգտագործել իր ուսահոդը, չի կարողանում կռանալ, թե խնդիր ունի ոտքերի հետ: Մալիգանի մեթոդը մանուալ թերապիայի տարբերվող մեթոդներից է, որ բուժում է ակտիվ շարժումների օգնությամբ: Մասնագետը ցավող կամ խնդրահարույց հատվածում ձեռքերով կամ գոտու օգնությամբ ապահովում է մոբիլիզացիա ու հրահանգներ տալիս պացիենտին՝ կատարելու հատուկ վարժություններ:
Մեթոդը ամբողջ աշխարհի մասնագետներին զարմացնում է իր արագ արդյունավետությամբ . մոտ 5 օրից պացիենտի մոտ ցավերն ու սահմանափակումներն անցում են, նույնիսկ առաջին պրոցեդուրայից հետո մարդը նշանակալի փոփոխություն է զգում:
Կիրառվում է ողնաշարի, վերին և ստորին վերջույթների հոդերի շարժումների սահմանափակումները վերացնելու համար: Կարևոր չէ՝ սահմանափակումն առաջացել է վիրահատության, թե որևէ տրավմայի արդյունքում, քրոնիկ խնդիր է, թե սուր, կարևոր չէ նաև, թե ինչքան ժամանակ է առաջ է պացիենտի մոտ զարգացել խնդիրը ու ինչ բարդության է:
Դանիացի հեղինակավոր մասնագետ Ջոզեֆ Անդերսոնի ղեկավարությամբ այս վերապատրաստման կուրսն անցնելով՝ Արթուր Գրիգորյանը արդեն իսկ մեթոդով օգնել է մի շարք պացիենտների՝ ապահովելով առողջացում երկար տարիներ տարբեր խնդիրներից տառապող պացիենտների համար։
Ավելին

Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից

Լեղապարկը օրգանիզմում օժանդակ դերակատարություն ունի։ Այնտեղ կուտակվում է լեղի, որը օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպոտ սնունդը։
 
Բայց այս օրգանում կարող են նաև առաջանալ քարեր։ Ցավոք սրտի միակ բուժումը վիրահատական է։ Ժամանակի ընթացքում փորձարկվել են տարբեր մեթոդներ․ հատուկ քիմիական նյութեր են ներարկվել լեղապարկ, ուլտրաձայնով մանրացվել ու հեռացվել են քարերը։ Բայց փորձը ցույց է տվել, որ եթե լեղապարկում առաջացել է անգամ մեկ փոքր քար, ապա այս օրգանն այլևս լիարժեք չի կարողանա իրականացնել իր գործառույթը։ 
 
Լեղաքարային հիվանդության առանձնահատկության, բարդությունների ու բուժման մասին զրուցել ենք  «Արթմեդ»  ԲՎԿ ընդհանուր վիրաբույժ Լևոն Հենզելի Եսայանի հետ։ 
 
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում լեղաքարային հիվանդները դիմում են հաճախ բարձիթողի վիճակում, հիվանդության բարդացած փուլերում։ Խնդիրը, բժիշկ Եսայանի խոսքով, նրանում է, որ մարդիկ չեն սիրում բժշկի այցելել, հետաձգում են այնքան, մինչև դանակը չի հասնում ոսկորին․«Մարդը պարբերական սուր ցավեր է ունենում աջ կողմում, երբեմն հնարավոր են նաև ցավեր սրտի շրջանում, բայց ցավերն անցնում են, ու մարդը մոռանում է դրանց մասին։ Այնինչ, ցավը ահազանգ է, որ լեղաքարերն արել են իրենց սև գործը, ու լեղապարկի բորբոքում է սկսվել, պետք է անմիջապես վիրահատվել»։ Բարձիթողի դեպքերում  կարող է առաջանալ խոլանգիտ՝ լեղուղիների բորբոքում,  և մեխանիկական դեղնուկ, երբ լեղու հոսքը դեպի 12 մատնյա աղիք խցանվում է։
 
Մեխանիկական դեղնուկը երկարաձգվելու դեպքում կարող է ախտահարել լյարդը, առաջացնել լյարդային խոր անբավարարությունը։ Նման դեպքերում բժիշկները ձգտում են հանել հիվանդին սուր վիճակից, կատարվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, երբ էնդոսկոպով անցնելով դեպի 12-մատնյա աղի՝ լայնացնում են լուսանցքը, որի արդյունքում քարը ընկնում է։ Դեղնությունն անցնելուց հետո միայն կատարում են լեղապարկի հեռացում։ Ավելի ծանր դեպքերում լեղածորանի խցանումը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ։ Այս դեպքում ևս իրականացվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա։ 
 
«Լեղապարկը այնուամենայնիվ հեռացվում է։ Նախկինում, երբ կատարվում էր պահպանողական միջամտություն, հեռացվում էին միայն քարերը, դրանք նորից առաջանում էին։ Իսկ թե ինչու՞ են առաջանում քարերը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Ի դեպ առավել վտանգավոր են մանր քարերը, հենց դրանք են առաջացնում խցանում, բայց եթե հետազոտությունը ցույց է տալիս մեծ քարեր, դա չի նշանակում, որ դրանից չեն առաջանա մանր քարեր։ Նշանակություն չունի նաև քարերի քանակը։ Անգամ մեկ մանր քարը կարող է ճակատագրական դեր խաղալ։Ամեն դեպքում, լեղաքարեր հայտնաբերելու, առավել ևս ցավեր ունենալու դեպքում, պետք է հնարավորինս շուտ պլանավորել վիրահատությունը։ Լեղաքարային հիվանդություն ունեցողները պետք է խուսափեն ճարպոտ սնունդ օգտագործելուց, այն ավելի է նպաստում լեղու առաջացմանը և լեղուղիների ակտիվ աշխատանքին և մեծանում է խցանման հավանականությունը»։ Ցավերը լինում են սուր, նոպայաձև ոը պարբերական։ Ճիշտ է՝ բժիշկ Եսայանի խոսքով լինում են դեպքեր, երբ մարդը տարիներ շարունակ ապրում է լեղապարկում ունենալով քարեր, որոնք նրան չեն անհանգստացնում և միայն հայտնաբերվում են հերձման ժամանակ։
 
Բայց առավել հաճախ դրանք հանգեցնում են լեղապարկի բորբոքման՝ խոլեցեստիտի։ Քարերի առաջացումը կախված չէ նաև տարիքից, կարող է առաջանալ ցանկացած տարիքում։
 
 Լեղապարկի հեռացումը՝ խոլեցիստէկտոմիան, կատարվում է լապարասկոպիկ եղանակով, կատարվում է լապարասկոպիկ եղանակով 3-4 փոքր անցքերի միջոցով։ Հաշված ժամեր անցած հիվանդը կարող է կանգնել, իսկ 2 –րդ օրը վերադառնալ տուն։ Հիվանդը ցավեր չի ունենում, կյանքի որակը չի տուժում, միայն լեղին արդեն լեղապարկում կուտակվելու փոխարեն հոսում է դեպի 12-մատնյա աղի։ Վիրահատվածին նաև չեն ցուցվում առանձնահատուկ սահմանափակումներ։ Իհարկե, ճարպոտ սնունդը և ալկոհոլի չարաշահումը պետք է բացառել, բայց այնպես չէ, որ դրանք վնասակար են միայն վիրահատվածների համար։ Հենց ճարպոտ սնունդն ու ալկոհոլն են հիմնականում որովայնային բազմաթիվ հիվանդություններ հրահրում։ 
 
Ավելին

Տարածաշրջանում իր տեսակով միակ նյարդավերականգնողական կենտրոնը «Արթմեդում»

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման փորձը ներդրման և կենտրոնի բացառիկ գործունեության մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականին պատմել է կենտրոնի  ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանը:
 
«Հեափ Ռիսարչ» ընկերությունը գտնվում է  Հոլանդիայի Էնշխեդե քաղաքում, քաղաք, որը հիշեցնում է առողջարանային համալիր, որտեղ  վերականգնողական բուժում են անցնում բազմաթիվ նյարդաբանական խնդիրներ ունեցողներ: Եվ այն հարուստ փորձը, որն ունի այս քաղաքը, տեղի առողջապահության համակարգում գործող մենեջերների խումբը ձգտում է տարածել ու զարգացնել աշխարհում և օգնում է ոչ եվրոպական զարգացող երկրներում ստեղծել նմանատիպ բժշկական հաստատություններ ու բաժանմունքներ, որտեղ պետք է իրականացվի նեղ մասնագիտական վերականգնողական բուժում: « Հեափ Ռիսարչի» ներկայացուցիչ և մենեջեր Ֆրանս Վան Անդլը Հայաստանում այդ նպատակի իրականացման համար 2010 թվականից սկսել էր համագործակցել  «Արթմեդ» ԲՎԿ-ի տնօրինության հետ: Մինչ այդ նա արդեն ծանոթ էր հայ նյարդաբան Հակոբ Աթանեսյանի հետ, ով ուսանել էր Հոլանդիայում՝ Բրյուսելի ազատ համալսարանում, եղել էր Էնշխեդե քաղաքի այն վերականգնողական կենտրոնում, որը պետք է օրինակ լիներ նորաստեղծ կենտրոնների համար:  Հենց բժիշկ Հ. Աթանեսյանն էլ ղեկավարեց «Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական բաժանմունքը, որը բացվեց 2011 թ. հոկտմբերի 14-ին: Այսպիսով՝ մեր երկրում ստեղծվեց այնպիսի վերականգնողական բաժանմունք, որը ոչ միայն այստեղ, այլև ամբողջ տարածաշրջանում միակն է. միակ կենտրոնը, որը զբաղվում է լուրջ նյարդաբանական խնդիրներ ունեցող պացիենտների կոմպլեքսային վերականգնմամբ:
 

 Բաժանմունքի ղեկավար նյարդաբան և Բրյուսելի Ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանը հիշում է. «Հոլանդացիները նույն կարգի կենտրոններ չկարողացան հիմնել հարևան երկրներում: Մ.Սահակաշվիլու նախագահության տարիներին մեր կենտրոն Ֆրանս Վան Անդլի ուղեկցությամբ  այցելեց Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, որը ծագումով հոլանդացի է: Նրանք նպատակ ունեին նման կենտրոն հիմնել Վրաստանում: Բայց Սահակաշվիլու պաշտոնանկության պատճառով ծրագիրը չիրագործվեց: Ադրբեջանում ևս նման կենտրոն չկա»: 
Հայաստանում, իհարկե, կան տարբեր վերականգնողական կենտրոններ, բայց խնդիրները, որով զբաղվում է «Արթմեդ» ԲՎԿ վերականգնողական կենտրոնը, չի զբաղվում դրանցից ոչ մեկը: «Մեր բաժանմունքում ինտենսիվ վերականգնողական կուրս են անցնում նյարդավիրաբուժական բաժանմունքի ծանր վիրահատություններ տարած պացիենտները, որոնք ունեցել են ինսուլտ (ուղեղի կաթված), գլխուղեղի ուռուցքներ, ծանր արյունազեղումներ, գանգի տրեպանացիաներ, կոտրվածքներ, ցրված սկրելոզ, ողնուղեղի վնասում և այլն: Ավելի հաճախ մեր բաժանմունքն ընդունում է ինսուլտներով հիվանդներին, որոնք ոչ միայն «Արթմեդից», այլև Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ուղղորդվում են մեր բաժանմունք՝վերականգնողական բուժում անցնելու», -բաժանմունքի առանձնահատկությունն է ներկայացնում Հակոբ Աթանեսյանը: Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում 21 օր հետո մնալուց հետո այս պացիենտները տեղափոխվում է Արթմեդի նյարդավերականգնողական բաժանմունք, որտեղ խնդիր է դրված վերականգնել պացիենտի՝ կաթվածի պատժառով տուժած շարժողական ֆունցիաները, խոսքը, նաև սնվելու ֆունկցիաները: «Նրանք  հաճախ սնվում են ոչ բնական ճանապարհով՝ նազոգաստրալ խողովակով, շնչում տրախիոստոմիկ խողովակով, կարող են ունենալ պառկելախոցեր, քրոնիկ հիվանդություններ՝ սիրտանոթային, շաքարային դիաբետ, և այլն: Եվ մեր բազմապրոֆիլ անձնակազմը պետք է աշխատի վերակենդանացման փուլում գտնվող այդ հիվանդների հետ, վերականգնի նրանց շարժունակությունն ու ինքնասպասարկման հմտությունները»,-բաժանմունքի աշխատանքն է ներկայացնում Հ. Աթանեսյանը: 
 
Պացիենտներն այստեղ անցնում են կոմպլեքս բուժում՝ կինեզոթերապիա, մերսումներ, ջրային պրոցեդուրաներ, կավաբուժություն, լոգոպեդի, հոգեբանի աշխատանք և այլն: Յուրաքանչյուրի համար ընտրվում է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսը, որը պետք է շարունակվի մինչև հիվանդի լիարժեք վերակագնումը: «Նյարդավերականգնողական բաժանմունքը համապատասխան վերազինում ունենալուց բացի պետք է ունենա նաև հատուկ վերապատրաստումներ անցած մասնագետներ. բուժքույրերը, կինեզիստները, լոգոպեդները, նյարդաբանները նյարդաբանական խնդիրներով պետք է հատուկ մասնագիտացում անցած լինեն: Վերականգնումը մեր դեպքում բուժման հսկայածավալ սխեմա է, որն իրականացվում է թիմային փոխհամաձայնեցված աշխատանքով: Միայն այդպես է հնարավոր լինում հաղթել հիվանդությանը»,-ասում է բազմամյա փորձով նյարդաբանը: Նրա՝ Բրյուսելի ազատ համալսարանում պաշտպանած թեկնածուական աշխատանքը գիտական աղբյուր է դարձել 40-ից ավելի այլ մասնագետների գիտական հետազոտությունների համար, դրա համար էլ վերջերս Համալսարանը նրան շնորհեց Նյարդաբանության, նյարդաանատոմիայի, նյարդաբանական ռեաբիլիտացիայի պրոֆեսորի կոչումը:  Հակոբ Աթանեսյանի գիտական աշխատանքը վերաբերում էր ուղեղի ենթակեղևային ստրուկտուրաների խանգարումներին ու պաթոլոգիաներին։ Իսկ աշխատանքի նորարարությունն այն էր, որ բժիշկ Աթանեսյանը ներկայացրել էր իր գիտական եզրակացություններն այն մասին, որ ենթակեղևային ստրուկտուրաների ախտահարումը, օրինակ ինսուլտի դեպքում, բերում է ոչ միայն ֆիզիկական հետևանքներ, այլև հանգեցնում է վարքային, խոսքային, ընկալման խանգարումների, փոխվում է մարդու պահվածքն ու հակումները։ Մարդը կարող է դառնալ ագրեսիվ, կամ նրա մոտ տագնապային վախեր սկսվեն, անսովոր վարք դրսևորի, ու պետք է նրա հետ հատուկ աշխատանք տանել, որպեսզի հետինսուլտային վերականգնողական բուժումը տա իր արդյունքները։ Հենց այս խորքային ու բազմակողմանի մոտեցումն է բաժանմունքի ղեկավարը դրել բաժանմունքի աշխատանքի հիմքում ու դրա շնորհիվ է, որ այն շարունակում է մնալ բարձր արդյունքներ տվող միակ կենտրոնը Հայաստանում ու տարածաշրջանում: 
Ավելին

Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև չկորցնի իր ֆունկցիոնալությունը, ազատ շնչի և առողջական բարդությունների պատճառ չդառնա։ «Արթմեդ» ԲՎԿ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանը գեղեցիկի ու ֆունկցիոնալության համադրությամբ պլաստիկ վիրահատությունների, միջնապատի ծռվածությամբ առաջ եկող բազմաթիվ առողջական խնդիրների մասին։

Պլաստիկ վիրահատությունները միշտ չէ, որ կատարվում են զուտ էսթետիկ նկատառումներից ելնելով։ Հաճախ դրանք իրականացվում են առողջական տարբեր խնդիրներ լուծելու կամ կանխարգելելու համար։ Այդպիսի վիրահատություն է համարվում քթի միջնապատի ծռվածության շտկումը՝ սեպտոպլաստիկան։ Միջնապատի տարբեր աստիճանի ծռվածություն ունենում են գրեթե բոլորը։ Այն լինում է ձեռքբերովի կամ կյանքի ընթացքում, կամ ծննդաբերության ժամանակ, երբ գանգը սեղմվում է ու այդ ժամանակ կարող է քիթը կոտրվել ու ծռվել։ Բժիշկ Արայիկ Ղարիբյանի խոսքով միջնապատի ծռվածությունը կարելի է շտկել 5-6 տարեկանից սկսած․ «Քթի միջնապատի ծռվածությունն այսօր ցուցվում է վիրահատել մանուկ հասակից, որ չառաջանան ծնոտի ձևափոխումներ։ Նախկինում սպասում էին մինչև 18 տարեկանը։ Բայց այդ ընթացքում բերանով շնչառությունը հանգեցնում էր ծնոտի ձևափոխությանը, քիթը վիրահատում էին, բայց մնում էր ծնոտի խնդիրը, որն իր հերթին պլաստիկ վիրահատության դիմելու անհրաժեշտություն էր առաջանում։ Ընդհանրապես միջնապատի ծռվածությամբ ապրելը տարբեր առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ․ թթվածնային քաղց, ցրվածություն, ընկալողականության վատթարացում, քնկոտություն, շուտ հոգնածություն, հաճախակի գլխացավեր։ Երեխաների դեպքում այս վիճակն ազդում է առաջադիմության վրա, իսկ մեծահասակների դեպքում՝ աշխատունակության։ Որքան վաղ ուղղվի միջնապատը, այնքան առողջ, կենսուրախ և ուսման մեջ առաջադիմող կլինի Ձեր երեխան»։

Բերանով շնչառությունը չի կարող լիարժեք փոխարինել քթով շնչառությանը։ Օդը քթով անցնելիս խոնավանում է, տաքանում, մաքրվում մանրէներից, քիթը հարուստ է արյունատար անոթներով, որոնք անմիջական կապ ունեն ուղեղի հետ, ու թթվածնով հարուստ օդն անմիջապես անցնում ու սնուցում է գլխուղեղը։ Ահա թե ինչու է պետք վերականգնել քթով շնչառությունը ու հնարավորինս շուտ ուղղել միջնապատը։ Բերանով շնչառության մյուս բացասական ազդեցությունն այն է, որ կարող է վնասել նշիկները։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանին երբեմն դիմում են մեծահասակներ նշիկների բորբոքումը բուժելու համար։ Այնինչ փորձառու բժիշկը համալիր զննման արդյունքում նկատում է միջնապատի ծռվածությունը, որն էլ հանգեցրել է նշիկների վնասմանը։ Սովորաբար միջնապատն ուղղելուց հետո նշիկները առողջանում են։

Բայց քթի միջնապատի ծռվածությամբ առաջացող խնդիրները այսքանով չեն սահմանափակվում․ « Լինո՞ւմ է չէ, որ մարդը նստած տեղը քնում է, հանկարծ վեր թռնում, ասես խեղդվելիս լիներ։ Սա լուրջ առողջական խնդիր է, որի հիմքում տարիներով բերանով շնչելն է՝ քթի միջնապատի կոտրվածքի պատճառով։ Բերանով շնչելու պատճառով քիմքը թուլանում է , կախվում, լեզվակը սկսում է փակել օդի հոսքը, ու քնի մեջ մի քանի վայրկյանով մարդը դադարում է շնչել։Քնի խանգարման սինդրոմը (слипатное) հիմնականում հանդիպում է գեր մարդկանց մոտ, որոնք ունեն նաև դժվարացած շնչառություն։ Բուժելու համար միջնապատի շտկումից ու քաշի անկումից բացի պետք է կատարել ուվոլոպլաստիկա՝ քիմքի պլաստիկա։ Վիրահատությամվ լեզվակով քիմքով կախված թուլացած մասը կտրում հեռացնում ենք, բարձրացնում, հեռացում նշիկները»։


Այնպես հետաձգել միջնապատի ուղղումը բժիշկը խորհուրդ չի տալիս, մանավանդ որ յուրաքանչյուր հետաձգված օրվա հետ մարդիկ մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը, և հետագայում ստիպված կլինեք մեկի փոխարեն երկու կամ ավելի խնդիր բուժել վիրահատությամբ։ Բժիշկը բերում է մեկ այլ օրինակ․ «Միջնապատի ծռվածությունը նպաստում է խեցիների բորբոքմանը, այն կողմում, դեպի ուր թեքված է միջնապատը և օդի հոսքը քիչ է, խեցիները լավ չեն զարգանում, իսկ մյուս կողմում հակառակը խեցիները ավելի մեծ քանակությամբ օդ են ֆիլտրում, հետևաբար «ծանրաբեռնված» աշխատելու արդյունքում աստիճանաբար ձևափոխվում են, մեծանում ու այտուցվում, փակում օդի հոսքը։ Այս դեպքում ախտահարված խեցիների բուժումը զուգակցվում է միջնապատի ծռվածության շտկմամբ։ Ի դեպ խեցիների բորբոքման դեպքում խեցիները չենք հեռացում, պարզապես մասնահատում կամ այրում ենք խեցիների գերաճած հատվածների։ Խեցիների լրիվ հեռացումը ցանկալի չէ, քանի որ արդյունքում ստանում ենք «դատարկ» քիթ, որտեղ օդը հավաքվում է, բայց չի «հոսում»։ Խեցիները հենց այդ օդամղիչ դերն են կատարում, դեպի հայմորյան խոռոչներ ու վերին շնչուղիներ։ Ու եթե հայմորյան խոռոչները ևս չեն սնուցվում, մեծանում է նաև դրանց բորբոքման հավանականությունը։ Հենց այդ է պատճառը, որ մենք խեցիների լրիվ հատում չենք իրականացվում։ Խեցիների ամբողջական հատում կատարում ենք միայն բացառիկ դեպքերում, երբ կան արդեն պոլիպոզ ձևափոխություններ»։

Քթի պլաստիկ միջամտության արդյունքում չպետք է տուժի քթի ֆունկցիոնալ անատոմիան։ Մենք հաճախ ենք լսում պատմություններ այն մասին, թե ինչպես են քթի պլաստիկայից հետո սկսել վատ շնչել, ունենալ տարբեր առողջական խնդիրներ։ Այդ ամենը հենց քթի ֆունկցիոնալության խախտմամբ կատարված պլաստիկ վիրահատությունների հետևանք են։ ԼՕՌ բժիշկ Ղարիբյանի համար գեղեցիկ քիթը նաև ազատ ու խորը շնչող քիթ է․ «Պլաստիկ վիրաբույժները քթի վիրահատության ժամանակ առաջին պլանում են դնում գեղեցիկ տեսքը՝ զոհելով ֆունկցիոնալությունը, բայց ունենալ գեղեցիկ, ու չշնչող քիթ, նույնն է թե ունենալ հեռախոս, որով չես կարող զանգել, մեքենա, որը չես կարող վարել»,- կատակով եզրափակում է բժիշկը։

Ավելին

Օռլանդոյի հայերի ֆինանսավորմամբ պատերազմում վիրավորված Գագիկը վիրահատվեց Արթմեդում

Օռլանդոյի հայ համայնքի ներկայացուցիչները իրենց աջակցություն են հայտնում պատերազմի արդյունքում վիրավորված տղաներին, ու սկսել են ֆինանսավորել վիրավորներին, ովքեր բուժման ընթացքում բարդ խնդիրների առաջ են կանգնել: Օրերս Արթմեդ բժշկական կենտրոնում վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արտակ Գալստյանը Օռլանդոյի հայ համայնքի մի խումբ անհատների համատեղ ֆինասավորմամբ վիրահատեց պատերազմի արդյունքում վիրավորված 31-ամյա Գագիկ Մկրտչյանին:Գագիկը կոնք-ազդրային հոդի բավականին լուրջ բեկորային վնասվածք էր ստացել Ջաբրաիլում հոկտեմբերի 18-ին:


Մինչ այօսր հասցրել է մի քանի վիրահատություններ տանել: Այլ հիվանդանոցում կատարված վերջին վիրահատության ժամանակ մետաղական կոստրուկցիա էր տեղադրվել, սակայն վիրահատությունից հետո, ցավոք, ոսկրային հյուսվածքի կպում տեղի չի ունեցել, արդյունքում սկսվել է ճիշտ հակառակ պրոցեսը՝ ոսկրային հյուսվածքի քայքայում ու զարգացել ինֆեկցիա: Ու հենց այս փուլում Գագիկի հետ կապվել են ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Անտոն Բալասանյանը և նրա կինը՝ Մարինա Վարդանյանը: Անտոն Բալասանյանը պատմում է, որ պատերազմի ժամանակ էլ Օռլանդոյի հայերով համատեղ տարբեր տիպի օգնություն են ուղարկել առաջնագիծ:


Հայաստան գալով՝ իրենց հետ կապ պահող հայ բժիշկներից մեկից խնդրել են իրենց տրամադրել տղաների կոնտակտներ, ովքեր դեռևս լուրջ բուժման ու ֆինանսական աջակցության կարիք ունեն: Ու որպես բարդ դեպք ընտրել առաջնահերթ Գագիկին օգնելը, չնայած որ այլ տղաների հետ ևս քննարկումների փուլում են: «Գտանք Գագիկին, իմացանք, որ բարդ և թանկարժեք վիրահատության կարիք ունի: Ապա մեզ խորհուրդ տվեցին դիմել Արթմեդ ԲՎԿ առաջատար վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանին, քանի որ նա բարդ դեպքերի հետ աշխատելու լուրջ փորձառություն ունի: Վստահ ենք, որ վիրահատությունները կտան իրենց արդյունքը: Պատրաստ ենք Գագիկին տրամադրել ցանկացած օգնություն, որպեսզի նա օր առաջ ոտքի կանգնի,- մեզ հետ զրույցում նշեց Անտոն Բալասանյանը:


«Վիճակն այսպես թողնել չէր կարելի, կարող էր ավելի բարդանալ խնդիրը: Որոշում ընդունվեց կրկին կատարել վիրահատություն երկու էտապովԿատարեցինք մետաղական կոնստրուկցիայի հեռացում: Վիրահատությունն անցավ բարեհաջող: Շուրջ 3 ամսից կատարելու ենք ևս մեկ բարդ վիրահատություն, որի ընթացքում տեղադրվելու է սովորական էնդոպրոթեզներից տարբերվող բավականին թանկարժեք մեգաէնդոպրոթեզ հատուկ երկար ոտիկով, որպեսզի Գագիկը նորից կարողանա քայլել», -պատմում է Արտակ Գալստյանը՝ ողջունելով Օռլանդոյի հայ համայնքի նախաձեռնողականությունը:


Էջմիածնեցի Գագիկն էլ վստահ է, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու, իր առողջությունը լիովին վերականգնվելու է իրեն աջակցող ամերիկահայերի ու Արթմեդի բժիշկների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, շնորհակալ է առհասարակ բժիշկներից բուժման բոլոր փուլերում իր ցուցաբերած վերաբերմունքի համար: Պատերազմի ու երկարատև բուժման պրոցեսով անցած տղան մի պահ անգամ չի կորցրել լավատեսությունը: Շատ պլաններ ունի կյանքում, 3 երեխաների հայր է, պիտի նրանց համար ապահով կյանքի պայմաններ ստեղծի ու կրկին վերադառնա իր սիրելի գործին՝ հողագործությանը:


Ավելին

ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ.ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանային ցիկլի տևողությունը կանանց մեծ մասի մոտ 28 օր է,մնացածի մոտ կարող է լինել 21-35 օր, սակայն ամեն մեկն ունի իր բիոռիթմը և 3 օրից ավելի շեղումը արդեն անհանգստացնող է: Դաշտանային ցիկլի խանգարումները արտահայտվում են տարբեր կերպ` ուշացումներով

ցիկլի կրճատումով, բացակայությամբ։

 

 Եթե չկա հղիության զարգացում, ապա ամենայն հավանականությամբ կա որևէ ախտածին պրոցես, որն անպայման պետք է հայտնաբերել ու բուժել կնոջ սեռական առողջության ապահովման համար, հատկապես եթե ցիկլի խանգարումները տարվա ընթացքում 1-ից ավելի անգամ են ։

 

Որոնք են հավանական պատճառները

 

Դաշտանային ցիկլի խանգարումների վրա ուղիղ ազդում են սթրեսները, որոնք ավելի հաճախ կարող են դաշտանի հետաձգման  պատճառ դառնալ։ 

Կարևոր մասնակցություն ունեն ուղեղում տեղակայված հիպոթալամուսը և հիպոֆիզը, որոնցում արտադրվող հորմոնները կատարում են ղեկավար դեր ձվարանների կանոնավոր աշխատանքում:

Ցիկլի խանգարումներ կարող են առաջացնել նաև հենց ձվարանում կամ արգանդում առկա խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել բնածին, երբ աղջիկն ի ծնե ունի սեռական գեղձերի ոչ ճիշտ զարգացում, և ձեռքբերովի, կյանքի ընթացքում տարած այս կամ այն հիվանդության հետևանքով առաջացած։ Այդ թվում ամենահաճախ հանդիպում են բորբոքային պրոցեսները ձվարաններում: Դրանք երբեմն կարող են լինել աուտոիմուն բորբոքումների ձևով, որի դեպքում սեփական իմունիտետը սկսում է քայքայել ձվարանների հյուսվածքը,արդյունքում առաջացնելով ընդհուպ դաշտանադադար։ Ձվարանների հյուսվածքի վնասվածքներ կարող են առաջանալ նաև քիմաթերապիաներից և ճառագայթային թերապիաներից հետո, ձվարանների վրա կատարված որոշ վիրահատություններից հետո։ 


Դաշտանային ֆունկցիայի խանգարման պատճառ կարող են լինել նաև արգանդում առկա խնդիրները, օրինակ տուբերկուլյոզը և այլ բորբոքային հիվանդությունները, տարբեր վիրահատական միջամտություններ,  օրինակ աբորտները, որոնք կարող են առաջացնել ներարգանդային կպումներ, լորձաթաղանթի վնասվածքներ, որոնք ևս հանգեցնում են դաշտանային ցիկլի և մանկածնական ֆունկցիայի խանգարման։


Օրգանիզմում առկա այլ հորմոնալ խնդիրները ևս լուրջ պատճառ են ցիկլի խանգարումների համար, հատկապես վահանաձև գեղձի, մակերիկամներիէպիֆիզի և այլ էնդոկրին գեղձերի ։ Մեծ դեր է խաղում նաև աղեստամոքսային տրակտիլյարդի վիճակը։

 

Այսինքն դաշտանային ցիկլի խանգարման պատճառները շատ տարբեր կարող են լինել, հենց այդ պատճառով պետք է անպայման դիմել բժշկի, եթե առկա են ցիկլի պարբերական ուշացումներ,բացակայություն և այլն,որոնց արդյունքում կինը կարող է տառապել անպտղությամբ ,սովորույթային վիժումներով , կարող են ձևավորվել բարորակ և նույնիսկ չարորակ նորագոյացություններ սեռական օրգաններում ու կրծքագեղձերում և այլ առողջական խնդիրներ:

 Թույլատրելի չէ ոչ ինքնաբուժությունը, ոչ ականջի ետև գցելը։

Դիմեք Արթմեդ ԲՎԿ։ Մեր մասնագետները անհրաժեշտ հետազոտություններից հետո կնշանակեն գրագետ բուժում։


Արթմեդ ԲՎԿ գինեկոլոգ, ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի  դասախոս Նելլի Աբգարյան 

Ավելին

Հոգեբույժ Մարգարիտա Թադևոյանը՝ տարվա բժիշկ

Հունիսի 13-ին տեղի ունեցած Տարվա բժիշկ  «Որակի-Նշան 2021 Տարվա Բժիշկ» մրցանակաբաշխությանը պարգևատրվեցին Covid-19 համավարակի և պատերազմի ընթացքում մարդկային կյանքեր փրկած սպիտակ բանակի ներկայացուցիչները: Արթմեդ բժշկական կենտրոնի Սթրես բաժանմունքի հոգեբույժ, փորձառու մասնագետ Մարգարիտա Թադևոսյանը ճանաչվեց տարվա բժիշկ պատերազմում վիրավոր զինվորների ու քաղաքացացիական անձանց փրկությանը իր մասնագիտական գիտելիքներն ու ջանքերը մեծ նվիրումով ներդնելու համար:

Շնորհավորում ենք և ցանկանում նորանոր ձեռքբերումներ



Ավելին

Անզգայացումն ազդո՞ւմ է հիշողության վրա.մեկնաբանում է մասնագետը

Վիրահատությունից առաջ կատարվող անզգայացումը չի կարող է առաջացնել հիշողության կորուստ կամ մազաթափություն: Արթմեդ բժշկական կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայութան ղեկավար Կարեն Գրիգորյանը կոչ է անում մարդկանց չվախենալ իրականությանը չհամապատասխանող այս թեզերից: Ժամանակակից դեղորայքը  թույլ է տալիս պաշտպանել պացիենտին վիրահատական ագրեսիայից՝ որևէ վտանգ չստեղծելով օրգանիզմի համար:

 Ցանկացած անզգայացնող դեղորայք ներարկվում է՝ հաշվի առելով պացիենտի օրգանիզմի սպեցիֆիկան, տարիքը, քաշը, առողջական ընդհանուր վիճակը, սոմատիկ խնդիրների առկայությունը կամ բացակայությունը: Անեսեզիոլոգները ապահովում են անզգայացումը, քանի դեռ վիրաբույժն աշխատում է, վիրահատությունից անմիջապես հետո պացիենտը արթնանում է, իսկ ներմուծմած անեսթետիկ դեղորայքի նյութերը երիկամների և լյարդի աշխատանքի, ինչպես նաև մաշկի միջոցով առաջիկա մի քանի ժամերի ընթացքում դուրս են գալիս օրգանիզմից: Ասում է՝ շատ հաճախ արթնանում ու հարցնում են, թե իրենց երբ են վիրահատելու: Ու անեսթեզիայի նպատակն էլ հենց դա է, որ մարդը ներկա չգտնվի իր վիրահատությանը, ցավ չզգա, նաև էմոցիոնալ պոռկումներ չունենա, քանի որ այդ դեպքում արտադրվում է մեծ քանակությամբ ադրենալին, իսկ դա կարող է թե ճնշման տատանումների ու թե շաքարի բարձրացման պատճառ դառնալ: Իսկ դրանք ցանկալի զարգացումներ չեն վիրահատության ժամանակ: Դրա համար բժիշկ Գրիգորյանը խորհուրդ չի տալիս ձգտել տեղային անզգացմամբ վիրահատություններին ու գովելի համարում, որ բժշկությունը գնում է ընդհանուր անզգայացման ավելի լայն կիրառմանը:

Ասում է՝ նորմալ, երբ մարդիկ ինչ-որ առումով վախենում են անեսթեզիայից, քանի որ իրենց համար վիճակը դառնում է անկառավարելի, բայց դա չպետք է պատճառ դառնա չհիմնավորված տագնապների: Հիշողության վրա ազդեցության համար մարդը մեկ ամսվա ընթացքում պետք է բազմաթիվ վիրահատություններ տանի: Եվ բացի այդ պետք է հաշվի առնել, թե ով է վիրահատվողը՝ քաղցկեղի վերջին փուլում գտնվող պացիենտ, ով արդեն իսկ բազմաթիվ առողջական հարցեր ունի, թե օրինակ պլաստիկ վիրահատություն տանող առողջ մարդ:

Հնարավոր չէ բոլորի պարագայում մեկ ընդհանուր սկզբունքով առաջնորդվել: Պետք է հիշել նաև, որ պացիենտները, հատկապես պլանային վիրահատվողները, վիրահատությոնից առաջ պարտադիր հետազոտություններ են անցնում, անեսթեզիոլոգները նաև համագործակցոմ են տարբեր նեղ պրոֆիլի մասնագետների, օր՝ սրտաբանների ու էնդոկրինոլոգների հետ, որպեսզի պացիենտը առավելագույնս ապահովագրված լինի անկանխատեսելի զարգացումներից: Եթե կան խանգարող առողջական խնդիրներ, դրանց ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում, ապա  նոր միայն կատարվում է վիրահատությունը: Իհարկե շտապ ու կյանքի ցուցումով վիրահատություններն էլ անկախ վիրահատության մեկնարկի արագությունից, ունեն իրենց նախապատրաստման փուլն ու անզգայացման սպեցիֆիկան, քանի որ բոլոր պարագաներում խնդիրը նույն է՝ բացառել որևէ բացասական ազդեցության մարդու օրգանիզմի վրա: Բժիշկ Գրիգորյանը նաև շեշտում է, որ այժմ Հայաստանում կիրառվում է նույն բարձրակարգ ու ժամանանակից դեղորայքը, որոնք որ կիրառվում են առաջատար երկրների բժշկական կենտրոններում, ու պացիրենտները անհանգստության կարիք չունեն:

Ավելին

Արթմեդում Մոսկվայից ժամանած բժիշկները կատարեցին բարդագույն ռեկոնստրուկտիվ վիրահատություններ

48 անքուն ժամեր, 4 բարդագույն վիրահատություն, 5-օրյա լարված ու շատ պատասխանատու աշխատանք հանուն պատերազմից տուժածների, ովքեր կարիք ունեին ծնոտների ու ատամնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, մաստեր կլաս դիմածնոտային ու պլաստիկ վիրաբույժների համար։ Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնի եռուզեռն էր մայիսի 1-5ը։


Մոսկվայի ФГБУ НКЦО ФМБА-ի Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Նազարյանի ղեկավարած թիմը Հայաստանում էր նախապես հստակ պլանավորած նպատակն իրագործելու համար։ Ընտրված 4 դեպքեր էլ մարդիկ էին, որոնց ծնոտը բառի բուն իմաստով նորից ձևավորել էր պետք։ 14 հոգուց բաղկացած թիմը հայաստանցի գործընկերների աջակցությամբ Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնում կատարեց ֆիբուլոպլաստիկա՝ ծնոտների ու ատամնաշարի վերականգնում հեղինակային մեթոդով՝ ոտքի ոլոքի ոսկրանյութի հաշվին, իմպլանտների ու պրոթեզների կիրառմամբ։ Հատուկ ընտրված թիմում ներգրաված էին դիմածնոտային վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, միկրովիրաբույժներ, ստոմատոլոգներ, ինժեներ-ծրագրավորողներ։ Բարեգործական հիմունքներով ժամանած մասնագետները իրենց հետ բերել էին ոչ միայն ժամանակակակից ու նորագույն մոտեցումներ, այլև վիրահատությունների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները։


Թիմը Հայաստան էր ժամանել Modern Implant medicine-ի ղեկավար Գրիգոր Էմիլի Խաչատրյանի ու իր որդու՝ Լևոն Խաչատրյանի կազմակերպմամբ, ակտիվ աջակցությամբ և հրավերով:

Բոլոր 4 պացիենտների վիրահատությունների արդյունքներն էլ գոհացուցիչ են, չնայած Արթմեդ բժշկական կենտրոնի և Modern Implant Medicine-ի մասնագետների հսկողությամբ դեռ պետք է վերականգնողական բուժում անցնեն:

Հավելենք, որ բարեգործական վիրահատություններին զուգահեռ Դավիթ Նազարյանի պրոֆեսիոնալ թիմի անդամները պատրաստակամորեն կիսվեցին իրենց փորձով, դասախոսություններ կարդացին նմանատիպ բարդ դիմածնոտային ռեկոնստրուկտիվ վիրահատությունների իրականացման նրբությունների ու մեթոդների շուրջ, որպեսզի իրենց փորձը հետագայում էլ կիրառվի Հայաստանում։

Ավելին անցկացրին հատուկ մաստեր կլաս միկրոանոթներ կարելու նորագույն մեթոդի մասին իրենց գիտելիքները փոխանցելով հայ գործընկերներին։ Մաստեր կլասի համար հատուկ Հայաստան էին բերել գերժամանանակից տեխնոսկոպ, որի ապահոված տեսանելիության ներքո միկրոկարերի իրականացման տեխնիկան ցուցադրելու համար օգտագործեցին առնետների պոչի երակները։

Արդյունավետ ու գերծանրաբեռնված 5 օրերի իրենց կատարած աշխատանքը ավարտեցին՝ հատուկ շնորհակալագրեր ստանալով ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից:

Ավելին

ԵՍ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ ԲԺԻՇԿ ԷԻ. ԱՐԹՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺ ԳԱԳԻԿ ԹՈՒՆՅԱՆ

Արթմեդ բժշկական կենտրոնի  ուռուցքաբան վիրաբույժ  բժշկական գիտությունների թեկնածու  Գագիկ Վաղարշակի Թունյանը արժանացել է «Տարվա ուռուցքաբան վիրաբույժ» մրցանակին:


Ավելին

ԱՐԹՄԵԴԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ

Արցախի «Մայրություն» հասարակական կազմակերպության ղեկավար Հասմիկ Միքայելյանի կողմից «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանին շնորհվել է «Մայրության երախտագիտության» հուշամեդալ:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բժիշկ Ղարիբյանը մեծապես համագործակցել է կազմակերպության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում «Արթմեդ» բժշկակական կենտրոնում իրենց լիարժեք բուժումն են ստացել բազմաթիվ վիրավորներ:

Հուշամեդալը բժիշկ Ղարիբյանին հանձնել է «Մայրություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ադելինա Ավետիսյանը: :

Երախտագիտության խոսքում նա նշել է, որ, -«Դուք արցախյան պատերազմի օրերին կատարել եք առավելագույնը: Այն ուշադրությունը, որ տեսանելի է եղել Ձեր կողմից զինվորիների, ինչպես նաև իմ երեխաների հանդեպ անուրանալի է: Կարծում եմ որ դուք արժանի եք բարձր գնահատանքի»:

Ադելինա Ավետիսյանը նաև նշել է, որ այն հուշամեդալները, որոնք տրվում են արժանանիներին, պատրաստված է Արցախյան գոյապայքարի ժամանակվանից մնացած զինամթերքի բեկորներից:

Բժիշկ Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը իր աշխատանքը գնահատելու համար և հայտնել, որ հուշամեդալը կարևոր տեղ կզբաղեցնի իր աշխատասենյակում:

 ԼՐԱՑՈՒՄ: Արցախի Մայրություն հասարակական կազմակերպությունը շուրջ 30 տարի է իր գործուներությունն է ծավալում Արցախում: Ազատագրական  շարժման  առաջին  իսկ  օրերից  կանանց  կազմակերպությունը  դարձել  է  քաղաքական շտաբ՝ ընդդեմ ազգային ինքնորոշման  իրավունքի ոտնահարման, մարդու, մոր  և  մանկան, ընտանիքի  իրավունքի   պաշտպանության  համար  ադրբեջանական  իշխանությունների  կամայականությունների:  Արցախյան ազգային-ազատագրական պայքարի  ծնունդ   կանանց  շարժումը  եղել  և մնում  է  որպես  հասարակական-քաղաքական ինքնուրույն  ուժ: 


Ավելին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՒՆԵՑԱԾ ՄԵԾ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԱՅԻԿ ՂԱՐԻԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՆՎԻՐՅԱԼ ԲԺԻՇԿ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» ՄՐՑԱՆԱԿԻ

«Որակի նշան» կազմակերպության կողմից «Տարվա նվիրյալ» անվանականգում մրցանակի արժանացած «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն,  ԱԱԻ գլխի պարանոցի էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Արայիկ Ղարիբյանի մասին պատմող տեսանյութը:


Ավելին

Կապ մեզ հետ