«Արթմեդ» բժշկակական վերականգնողական
կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը «Որակի նշան» կազմակերպության կողմից
ներկայացվել է «Տարվա նվիրյալ» անվանակարգում:
Բժիշկ Ղարիբյանի թեկնածությունն առաջադրվել
է բազմաթիվ մասնագետների կարծիքների, ինչպես նաև սոցիոլոգիական հարցումների հիման վրա:
Նա ջանք ու եռանդ չի խնայել որպեսզի համավարակի (COVID 19) ժամանակաշրջանում, և Արցախյան
44-օրյա պատերազմում իր մասնագիտական ու մարդկային որակներով օգն բժշկական միջամտության
կարիք ունեցող անձանց բուժելու համար:
Մրցանակաբաշխությունը կկայանա ս.թ.
մարտի 21-ին:
ԱՐԱՅԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԻ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1977թ.-ին ընդունվել
է Սևանի թիվ 4 դպրոցը և ավարտել 1988թ. արծաթե մեդալով:
1989 .
ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ և 1995թ. ավարտել Մխիթար Հերացու
անվան պետական բժշկական համալսարանը:
1995թ.
սեպտեմբերին ընդունվել է կլինիկական օրդինատուրա Մխիթար Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի ականջ քիթ կոկորդաբանության ամբիոնում, որը ավարտել եմ 1998թ.-ին:
1989թ.-ից
մասնակցել է Արցախյան շարժմանը:
1990-1994թ.թ.
մասնակցել է Արցախյան ազատամարտին Նիկոլ Դուման ջոկատի կազմում:
1998թ. սեպտեմբերին
զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և զորացրվել 2009թ.
1998-2000թթ. Ռազմաբժշկական
վարչությունում զորամասերի բուժծառայության կազմակերպման բաժնի սպա
2000-2001թթ.
Կենտրոնական կլինիկական զինորական հոսպիտալում LOR բաժանմունքի բժիշկ օրդինատոր
2001-2009թթ. Կենտրոնական
զինվորական պոլիկլինիկայում վիրաբուժական բաժանմունքի բժիշկ ականջ քիթ
կոկորդաբան
2002թ. ից
համատեղության կարգով եղել եմ “Արթմեդ” բժշկական վերականգնողական կենտրոնի
LOR կոնսուլտանտ, իսկ 2009թ.-ից նույն կենտրոնի վիրաբուժական բաժնի
LOR բժիշկ, LOR Ծառայության ղեկավար, որտեղ աշխատել է մինչ օրս:
2013թ.պաշտպանել
է գիտական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ունի 6 տպագրված հոդված:
2020թ.մայիսից ԱԱԻ գլխի պարանոցի
էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ:
2020թ. հունիսից «Արթմեդ» բժշկական
վերականգնողական կենտրոնի բուժ գծով փոխտնօրեն:
Պարգևատրումներ՝
2004թ. ՀՀ պաշտպանության
նախարարի շնորհակալագիր:
2006թ. ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական
վարչության պետի պատվոգիր:
2006թ. “Ամբասիր ծառայության համար”
I աստիճանի մեդալ:
2007թ. ՀՀ պաշտպանության նախարարի
շնորհակալագիր:
Ամուսնացած է, ունի 2 երեխա՝ տղա, աղջիկ:
Հետադարձ կապ՝
(011/044) 62 50 50
medicalcenterartmed
artmedmrc
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք