Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում և ախտահարված այլ օրգաններ: Իհարկե տարբեր տեղակայության քաղցկեղի դեպքում գանգատները կարող են տարբեր լինել: Բժիշկների հորդորն է կրկին ու կրկին. գանգատներ ունենալու դեպքում դիմեք բժշկի, հետազոտվեք, բացահայտեք առողջական խնդիրները, զբաղվեք դրանց բուժմամբ:
Ուռուցքը բարորակ է, թե չարորակ, կպարզի բիոպսիան
Եթե հետազոտվել եք և գործիքային հետազոտությամբ հայտնաբերվել է ուռուցքային գոյացություն, մի շտապեք հուսահատվել. Դեռ հայտնի չէ՝ այն չարորակ է, թե ոչ: Պարզելու համար պետք է կատարել բիոպսիա: «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը բիոպսիաներ է իրականացնում ցանկացած տեղակայության խորանիստ ու դժվարամատչելի ուռուցքներից: Բժշկությունում ամենից հավաստին համարվում է հիստոլոգիական հետազոտության արդյունքը: Եվ բիոպսիայի միջոցով ստացված նյութը՝ բիոպտատը հիստոլոգիական հետազոտության ուղարկելով վիրաբույժը կարողանում է պարզել ոչ միայն ուռուցքը չարորակ է, թե բարորակ, այլ նաև չարորակ լինելու դեպքում իմանալ նրա բնույթն ու տեսակը, ու ըստ այդմ կազմել բուժման ծրագիրը.վիրահատական, ճառագայթային կամ քիմիոթերապևտիկ, քիմիոթերապիայի դեպքում ընտրել համապատասխան դեղորայք և այլն:
«Այսօր քաղցկեղի բուժումն անհնար է պատկերացնել առանց բիոպսիաների: Այն կլինիկական օնկոլոգիայի ամենանորագույն բարձրտեխնոլոգիական ուղղությունն է: նդհանրապես ինտերվենցիոն ռադիոլոգիայի ընձեռած հնարավորությունների,-ասում է ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը: -Այն օգնում է օնկովիրաբույժին ավելի ճիշտ ու թիրախային պլանավորել իր բուժումն ու ավելի լավ արդյունքներ ունենալ»
Ինտերվենցիոն ռադիոլոգիան և քաղցկեղի բուժման նոր հնարավորությունները
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը, որ ղեկավարում է պրոֆեսուր Արթուր Սահակյանը, հանրապետությունում հայտնի է որպես ենթաստամոքսային գեղձի մետաստազված քաղցկեղի արդյունավետ բուժմամբ զբաղվող կենտրոն, որտեղ իրականացվում են ամենամեծ թվով պանկրեատոդուոդենալ (լյարդ, ներլյարդային և արտալյարդային լեղուղիներ, ենթաստամոքսային գեղձ, 12-մատնյա աղի) միջամտությունները: Հենց այս բաժանմունք են դիմում նաև պանկրեատոդուդենալ զոնայի քաղցկեղի մեխանիկական դեղնուկով բարդացած դեպքերը, որոնք նախկինում հետվիրահատական լետալ ավարտ էին ունենում: Բաժանմունքն արդեն մի քանի տարի նման բոլոր դեպքերում իրականացնում է լեղուղիների նախավիրահատական միջմաշկային, միրլյարդային դրենավորում, որը զգալիորեն բարելավում է հիվանդի կյանքի որակը և բարձրացնում կյանքի տևողությունը: «Այս մեթոդը փրկօղակ է հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար, երբ ուռուցքն այնքան է մեծանում, որ ճնշում է լեղուղիներին՝ առաջացնելով մեխանիկական դեղնուկ և կյանքի կրկնակի սպառնալիք»,-ասում է բժիշկը:
Առողջապահական համակարգ մասնագիտական նախագիծ
Հետադարձ կապ՝
(011/044) 62 50 50
medicalcenterartmed
artmedmrc
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք