Վիրահատությունից առաջ կատարվող անզգայացումը չի կարող է առաջացնել հիշողության կորուստ կամ մազաթափություն: Արթմեդ բժշկական կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայութան ղեկավար Կարեն Գրիգորյանը կոչ է անում մարդկանց չվախենալ իրականությանը չհամապատասխանող այս թեզերից: Ժամանակակից դեղորայքը թույլ է տալիս պաշտպանել պացիենտին վիրահատական ագրեսիայից՝ որևէ վտանգ չստեղծելով օրգանիզմի համար:
Ցանկացած անզգայացնող դեղորայք ներարկվում է՝ հաշվի
առելով պացիենտի օրգանիզմի սպեցիֆիկան, տարիքը, քաշը, առողջական ընդհանուր վիճակը, սոմատիկ
խնդիրների առկայությունը կամ բացակայությունը: Անեսեզիոլոգները ապահովում են անզգայացումը, քանի դեռ վիրաբույժն
աշխատում է, վիրահատությունից անմիջապես հետո պացիենտը արթնանում է, իսկ ներմուծմած անեսթետիկ դեղորայքի
նյութերը երիկամների և լյարդի աշխատանքի, ինչպես նաև մաշկի միջոցով առաջիկա մի քանի
ժամերի ընթացքում դուրս են գալիս օրգանիզմից: Ասում է՝ շատ հաճախ արթնանում ու հարցնում
են, թե իրենց երբ են վիրահատելու: Ու անեսթեզիայի նպատակն էլ հենց դա է, որ մարդը ներկա
չգտնվի իր վիրահատությանը, ցավ չզգա, նաև էմոցիոնալ պոռկումներ չունենա, քանի որ այդ
դեպքում արտադրվում է մեծ քանակությամբ ադրենալին, իսկ դա կարող է թե ճնշման տատանումների
ու թե շաքարի բարձրացման պատճառ դառնալ: Իսկ դրանք ցանկալի զարգացումներ չեն վիրահատության
ժամանակ: Դրա համար բժիշկ Գրիգորյանը խորհուրդ չի տալիս ձգտել տեղային անզգացմամբ վիրահատություններին
ու գովելի համարում, որ բժշկությունը գնում է ընդհանուր անզգայացման ավելի լայն կիրառմանը:
Ասում է՝
նորմալ, երբ մարդիկ ինչ-որ առումով վախենում են անեսթեզիայից, քանի որ իրենց համար
վիճակը դառնում է անկառավարելի, բայց դա չպետք է պատճառ դառնա չհիմնավորված տագնապների:
Հիշողության վրա ազդեցության համար մարդը մեկ ամսվա ընթացքում պետք է բազմաթիվ վիրահատություններ
տանի: Եվ բացի այդ պետք է հաշվի առնել, թե ով է վիրահատվողը՝ քաղցկեղի վերջին փուլում
գտնվող պացիենտ, ով արդեն իսկ բազմաթիվ առողջական հարցեր ունի, թե օրինակ պլաստիկ վիրահատություն
տանող առողջ մարդ:
Հնարավոր
չէ բոլորի պարագայում մեկ ընդհանուր սկզբունքով առաջնորդվել: Պետք է հիշել նաև, որ
պացիենտները, հատկապես պլանային վիրահատվողները, վիրահատությոնից առաջ պարտադիր հետազոտություններ
են անցնում, անեսթեզիոլոգները նաև համագործակցոմ են տարբեր նեղ պրոֆիլի մասնագետների, օր՝ սրտաբանների ու էնդոկրինոլոգների հետ, որպեսզի պացիենտը առավելագույնս ապահովագրված լինի անկանխատեսելի զարգացումներից: Եթե կան խանգարող առողջական խնդիրներ, դրանց ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում, ապա նոր միայն կատարվում է վիրահատությունը: Իհարկե
շտապ ու կյանքի ցուցումով վիրահատություններն էլ անկախ վիրահատության մեկնարկի արագությունից,
ունեն իրենց նախապատրաստման փուլն ու անզգայացման սպեցիֆիկան, քանի որ բոլոր պարագաներում
խնդիրը նույն է՝ բացառել որևէ բացասական ազդեցության մարդու օրգանիզմի վրա: Բժիշկ Գրիգորյանը
նաև շեշտում է, որ այժմ Հայաստանում կիրառվում է նույն բարձրակարգ ու ժամանանակից դեղորայքը, որոնք որ
կիրառվում են առաջատար երկրների բժշկական կենտրոններում, ու պացիրենտները անհանգստության
կարիք չունեն:
Հետադարձ կապ՝
(011/044) 62 50 50
medicalcenterartmed
artmedmrc
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք