Դաշտանային ցիկլի տևողությունը կանանց մեծ մասի
մոտ 28 օր է,մնացածի մոտ կարող է լինել 21-35 օր, սակայն ամեն մեկն ունի իր բիոռիթմը և 3 օրից ավելի
շեղումը արդեն անհանգստացնող է: Դաշտանային ցիկլի խանգարումները արտահայտվում են տարբեր կերպ` ուշացումներով,
ցիկլի կրճատումով, բացակայությամբ։
Եթե չկա հղիության զարգացում, ապա ամենայն հավանականությամբ կա որևէ ախտածին պրոցես, որն անպայման պետք է հայտնաբերել ու բուժել կնոջ սեռական առողջության ապահովման համար, հատկապես եթե ցիկլի խանգարումները տարվա ընթացքում 1-ից ավելի անգամ են ։
❗Որոնք են հավանական պատճառները
Դաշտանային ցիկլի խանգարումների վրա ուղիղ ազդում են սթրեսները, որոնք ավելի հաճախ կարող են դաշտանի հետաձգման պատճառ դառնալ։
Կարևոր մասնակցություն ունեն ուղեղում տեղակայված հիպոթալամուսը և հիպոֆիզը,
որոնցում արտադրվող հորմոնները կատարում են ղեկավար դեր ձվարանների կանոնավոր
աշխատանքում:
Ցիկլի խանգարումներ կարող են առաջացնել նաև հենց ձվարանում կամ արգանդում առկա խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել բնածին, երբ աղջիկն ի ծնե ունի սեռական գեղձերի ոչ ճիշտ զարգացում, և ձեռքբերովի, կյանքի ընթացքում տարած այս կամ այն հիվանդության հետևանքով առաջացած։ Այդ թվում ամենահաճախ հանդիպում են բորբոքային պրոցեսները ձվարաններում: Դրանք երբեմն կարող են լինել աուտոիմուն բորբոքումների ձևով, որի դեպքում սեփական իմունիտետը սկսում է քայքայել ձվարանների հյուսվածքը,արդյունքում առաջացնելով ընդհուպ դաշտանադադար։ Ձվարանների հյուսվածքի վնասվածքներ կարող են առաջանալ նաև քիմաթերապիաներից և ճառագայթային թերապիաներից հետո, ձվարանների վրա կատարված որոշ վիրահատություններից հետո։
Դաշտանային ֆունկցիայի խանգարման պատճառ կարող են լինել նաև արգանդում առկա խնդիրները, օրինակ տուբերկուլյոզը և այլ բորբոքային հիվանդությունները, տարբեր վիրահատական միջամտություններ, օրինակ աբորտները, որոնք կարող են առաջացնել ներարգանդային կպումներ, լորձաթաղանթի վնասվածքներ, որոնք ևս հանգեցնում են դաշտանային ցիկլի և մանկածնական ֆունկցիայի խանգարման։
Օրգանիզմում առկա այլ հորմոնալ խնդիրները ևս լուրջ պատճառ են ցիկլի խանգարումների համար, հատկապես վահանաձև գեղձի, մակերիկամների, էպիֆիզի և այլ էնդոկրին գեղձերի ։ Մեծ դեր է խաղում նաև աղեստամոքսային տրակտի, լյարդի վիճակը։
Այսինքն դաշտանային ցիկլի խանգարման պատճառները շատ տարբեր կարող են լինել, հենց այդ պատճառով պետք է անպայման դիմել բժշկի, եթե առկա են ցիկլի պարբերական ուշացումներ,բացակայություն և
այլն,որոնց արդյունքում կինը կարող է տառապել անպտղությամբ ,սովորույթային
վիժումներով , կարող են ձևավորվել բարորակ և նույնիսկ չարորակ նորագոյացություններ
սեռական օրգաններում ու կրծքագեղձերում և այլ առողջական խնդիրներ:
Թույլատրելի չէ ոչ ինքնաբուժությունը, ոչ ականջի ետև գցելը։
Դիմեք Արթմեդ ԲՎԿ։ Մեր մասնագետները անհրաժեշտ հետազոտություններից հետո կնշանակեն գրագետ բուժում։
Արթմեդ ԲՎԿ գինեկոլոգ, ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս Նելլի Աբգարյան
Հետադարձ կապ՝
(011/044) 62 50 50
medicalcenterartmed
artmedmrc
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք