Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

«Հեափ Ռիսարչ» հայ-հոլանդական վերականգնողական բաժանմունք

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտեմբրի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Սա միակ կենտրոնն է, որը մասնագիտացած է նյարդաբանական ծանր խնդիրներով հիվանդների վերականգնողական բուժման մեջ: Այստեղ են ուղղորդվում հետինսուլտային, գլխուղեղի ուռուցքներ, ծանր արյունազեղումներ, գանգի տրեպանացիաներ, կոտրվածքներ, ցրված սկրելոզ, ողնուղեղի վնասում ունեցող հիվանդներ:

Հաճախ այդ հիվանդները ոչ միայն ունենում են վերին ստորին վերջույթների շարժողականության ու խոսքի խանգարումներ, այլև սնվում են ոչ բնական ճանապարհով՝ նազոգաստրալ խողովակով, շնչում տրախիոստոմիկ խողովակով, կարող են ունենալ պառկելախոցեր, քրոնիկ հիվանդություններ սիրտանոթային, շաքարային դիաբետ, և այլն: «Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական բաժանմունքի անձնակազմը կարողանում է ոչ միայն ապահովել վերականգնողական ինտենսիվ բուժումը, այլև ապահովել հիմնական ու հարակից հիվանդությունների խորհրդատվություն, հետազոտություն, հսկողություն և բուժում:

Ըստ պացիենտի առողջական վիճակի մշակվում է վերականգնողական բուժման կուրսը, որը կարող է ներառել հետևյալ պրոցեդուրաներից մի քանիսը՝ էլեկտրաբուժում, վիբրոմասաժ, կինեզիթերապիա, էրգոթերապիա, մանուալ թերապիա, տաքացվող յուղերով մերսում, ջրային պրոցեդուրաներ լոգոպեդի աշխատանք և այլն: Մերսման սրահում կատարվում են կավով ապլիկացիաներ: Այստեղ օգտագործվում է Ջերմուկի 5 տեսակի կավ՝ հագեցած տարբեր հանքանյութերով, օգտակար նյութերով ու վիտամիններով:

Ուղեղի կաթվածով և նյարդաբանական այլ խնդիրներով պացիենտների հետ այս բաժանմունքում աշխատում են բրիտանական «Բոբատ» ծրագրով, այն ակտիվ ու պասիվ շարժումների համալիր է, որը խթանում է ու ամրապնդում է շարժողականությունը, ձևավորում նոր ռեֆլեքսներ, ստիպում ուղեղի այս կամ այն կենտրոնի պահպանված նյարդային բջիջներին աշխատել, և իրենց վրա վերցնել այն ֆունկցիան, որը կատարում էր ուղեղի այդ կենտրոնը մինչև վնասվելը: Այստեղ բուժում են նաև Բուբնովսկու մեթոդով, որը ձգումների համալիր է , կիրառվում է ողնաշարի դեգենարատիվ պրոցեսների, ճողվածքների, ծռումների ժամանակ:

Բաժանմունքում վերականգնողական կուրս կարող են անցնել 12 տարեկանից սկսած: «Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնի ղեկավարը, Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանն է:

Կապ մեզ հետ