Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայություն

Արթմեդ» ԲՎԿ օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայությունում մեծ հաջողությամբ իրականացվում է.

• խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում,
• Վերին և ստորին վերջույթների արթրոսկոպիկ վիրահատություններ
• Ոտնաթաթի մատների դեֆորմացիաների շտկում
• Դաստակի դեֆորմացիաների շտկում
• Կոտրվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
Ծառայությունը հայտնի է կոնքազդրային հոդի, ծնկան հոդի ու ուսահոդի էնդոպրոթեզավորումների իրականացմամբ: Նորագույն իմպլատների կիրառումն ու մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմն ու փորձը հնարավորություն են տալիս լիովին վերականգնել պացիենտի վերջույթների շարժունակությունն ու նրանց լիարժեք ապրելու հնարավորություն տալ:

Ծառայությունը նաև հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բարձր մակարդակով իրականացնել հոդային հիվանդությունների բուժում քիչ տրավմատիկ՝ արթրոսկոպիկ եղանակով: Արթրոսկոպիան քիչ ինվազիվ, արդյունավետ մեթոդ է, որի ժամանակ հոդերի շրջանում, առանց մեծ կտրվածքների, արվում են մի քանի փոքր անցքեր, որի միջոցով դեպի հոդ անցկացվում է տեսախցիկ և վիրահատական գործիքներ։ Տվյալ մեթոդով կատարվում է բազմաթիվ գործողություններ. հոդի կապանային համակարգի վերականգնում, մահիկների կարում, ոսկրաբեկորների հեռացում և այլն: Բաժանմունքում առկա հատուկ սարքավորումը՝ պոմպը թույլ է տալիս կառավարել ճնշումը հոդում, վիրահատության ժամանակ ՝ արնահոսությունը կանխելու նպատակով։

«Արթմեդ» ԲՎԿ օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայությունն իրականացվում է նաև բուժում պետպատվերի, սոցփաթեթ և ապահովագրության շրջանակներում։

Կապ մեզ հետ