Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

Ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունք

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքը զբաղվում է որովայնի խոռոչի օրգանների, կրծքագեղձի, կերակրափողի, փափուկ հյուսվածքների ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժմամբ:

Բաժանմունքը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանը: Բաժանմունքն առավելապես հայտնի է ստամոքսի քաղցկեղի, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի եզակի բարդ վիրահատությունների իրականացմամբ:

Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ: Ու շատ հաճախ նման ծանր հիվանդները ուղղորդվում են «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունք, որտեղ երկրորդ կյանքի հնարավորություն են ստանում բազմաթիվ օնկոհիվանդներ: Այստեղ իրականացվում են ինչպես պակաս ինվազիվ լապարասկոպիկ միջամտություններ, այնպես էլ քաղցկեղի բավական բարդ ու ծավալուն բաց վիրահատություններ, այդ թվում համակցված վիրահատություններ:

Բաժանմունք կարելի է դիմել հետևյալ միջամտությունների համար
• կերակրափողի ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• ստամոքսի ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• ենթաստամոքսային գեղձի ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• տասներկումատնյա աղիքի ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• լյարդի ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• լեղապարկի և լեղուղիների ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• Բարակ աղիների ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• Հաստ և ուղիղ աղիների ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• կրծքագեղձի ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• փափուկ հյուսվածքների ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն
• հետորովայնամզային տարածության ուռուցքային և ոչ ուռուցքային վիրաբուժություն

Բաժանմունքում զարգացած է ինտերվենցիոն ռադիոլոգիան:

Այստեղ իրականացվում են այնպիսի բացառիկ միջամտություններ, ինչպիսիք են.
• Մեխանիկական դեղնուկի բուժում դրենավորմամբ
• տարբեր օրգանային և արտաօրգանային տեղակայման ուռուցքային գոյացություններից բիոպսիա
• Ենթաստամոքսային գեղձի բիոպսիա
• Արտալյարդային և ներլյարդային լեղուղիների դրենավորում և ստենտավորում
• Սուր պանկրեոնեկրոզի դրենավորում
• Էխնիկակոկային բշտի դրենավորում
• Աբսցեսի՝ թարախակույտի դրենավորում
• Կիստաների դրենավորում

Ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի վիրասրահն ունի ժամանակակից սարքավորումներ ու գործիքակազմ, ինչը թույլ է տալիս նկատելիորեն կրճատել նման վիրահատությունների տևողությունն ու արդյունավետությունը: Բաժանմունքն ունի 6 առանձին, 5 ընդհանուր հիվանդասենյակներ: Այստեղ աշխատում են բարձրակարգ 5 վիրաբույժներ: «Արթմեդ» ԲՎԿ որովայնային և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը գործում է շուրջօրյա և ապահովում մասնագիտական որակյալ վիրաբուժական օգնություն՝ պլանային և շտապ ռեժիմով:

Կապ մեզ հետ