Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

«Ասթմա» կենտրոն

Ասթման քրոնիկ հիվանդություն է, սակայն ոչ մի կերպ դատավճիռ չէ: Արթմեեդ ԲՎԿ “Ասթմա կենտրոն”-ը մասնագիտացված է ասթմա ունեցող պացիենտների արդյունավետ բուժումն ու լիարժեք կյանքը ապահովելու հարցում: Մոտեցումը համալիր է. կիրառվում է ինչպես կոնսերվատիվ թերապիան, այնպես էլ պացիենտին նշանակվում են շնչառական վարժություններ ու ֆիզիթերապևտիկ պրոցեդուրաներ:

Ըստ անհրաժեշտության բուժման պրոցեսում ներգրավում ենք նաև Արթմեդ ԲՎԿ քիթ-կոկորդ-ականջաբանին:
Ցանկացած ասթմատիկ խնդրի հիմնապատճառը գտնվում է քիթ-ըմպանային համակարգում, եթե քթըմպանում կա միջնապատի ծռվածություն, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտներ, կամ առավել ևս պոլիպոզ հիվանդություններ, դրանք սրացնում են ասթման, հաճախացնում նոպայի կրկնությունները։ Միայն ԼՕՌ-ի և ասթմոլոգի համատեղ բուժումն է օգնում պացիենտին խուսափել բարդություններին, ավելի երկար ժամանակով մոռանալ ասթմատիկ նոպաների մասին։

Ասթմայի ծառայությունը ղեկավարում է հանրապետություն հայտնի թոքաբան, տասնյակ տարիների փորձառություն ունեցող Աշոտ Կորյունի Եղոյանը:

Կապ մեզ հետ