Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

Կլինիկա-բիոքիմիական լաբորատորիայի բաժանմունք

«Արթմեդ» ԲՎԿ-ի լաբորատորիան հագեցած է միայն արտասահմանյան
առաջատար ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով և
անալիզատորներով, որոնք հնարավորություն են ընձեռնում կարճ ժամանակահատվածի ընթացքում իրականացնել որակի միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտություններ։


Մեր լաբորատորիայում ավտոմատ ռեժիմով իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

 Կլինիկական
• Արյան ընդհանուր քննություն /Արյան քննության անալիզատորը թույլ է տալիս
1 րոպեում ստանալ 24 ցուցանիշների արդյունքներ/
• Մեզի ընդհանուր քննություն
• Քսուքների հետազոտություններ

 Կենսաքիմիական
Կենսաքիմիական անալիզատորի միջոցով կատարվում են հետազոտությունների
լայն սպեկտր.

• Արյան կենսաքիմիական քննություն /սպիտակուցի, բիլիռուբինի, լիպիդային պրոֆիլի, գլյուկոզայի, միզանյութի, կրեատինինի որոշում, լյարդային փորձերի իրականացում, միկրոէլեմենտների որոշում/
• Կոագուլոգրամմա /պրոթրոմբինային ինդեքս, ՄՆՀ, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ, ֆիբրինոգեն/
• Շճաբանական հետազոտություն /սուր փուլի սպիտակուցների որոշում, CRP, ռևմատոիդ գործոն, հակաստրեպտոլիզին-O, բրուցելիոզ/
• Սրտամկանի ինֆարկտի մարկերներ /տրոպոնին-I, կրեատինին-ֆոսֆոկինազայի MB-ֆրակցիայի որոշում/

 Իմունոլոգիական
Իմունոլոգիական ավտոմատ անալիզատորի միջոցով կատարվում են
հորմոնալ քննություններ՝ այդ թվում վահանագեղձի, ինֆեկցիաների,
ուռուցքային մարկերների հետազոտություններ։

Մեզ մոտ հետազոտությունները կատարվում են ճշգրիտ և շատ արագ, տրամադրում ենք միայն վստահելի արդյունքներ:

Կապ մեզ հետ