Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

«Սթրես» հոգեկան առողջության վերականգնողական կենտրոն

Արթմեդ ԲՎԿ «Սթրես» կենտրոնում վերականգնում են հոգեկան առողջությունը հետևյալ խնդիրների դեպքում.
• Դեպրեսիվ խանգարումներ, որոնց առաջացման պատճառ կարող են լինել սոցիալական կամ ընտանեկան խնդիրները կամ կորուստները, ֆիզիկական հիվանդություններն ու վիրահատությունները, ծննդաբերությունը և այլն
• Տագնապներ
• Վախեր
• Տրամադրության անկումներ, հուզական անկայունություն
• Հիշողության թուլացում
• Կպչուն մտքեր
• Քաշի նվազում կամ հավելում
• Պսիխոգեն փսխումներ
• Քնի խանգարումներ (անքնություն, քնկոտություն)
• Հետկոնտուզիոն համախտանիշ
• Իպոխոնդրիա
• Խաղային կախվածություն
• Դյուրազգացություն, մարմնական գանգատներ առանց հիվանդության առկայության (գլխացավ, գլխապտույտ, հաճախասրտություն, շնչարգելություն, քրտնարտադրություն, որովայնային գանգատներ, կծկումներ, լուծ):

Այստեղ աշխատում են հանրապետությունում բարի համբավ ունեցող հայտնի հոգեբույժներ 30 և ավելի տարիների փորձով, որոնք ապահովում են արդիական մեթոդներով ու միջոցներով արդյունավետ բուժում և կյանքի բարձր որակ: Այստեղ ստեղծված են նման հիվանդների ընդունման, ստացիոնար բուժման ու վերականգնման համար անհրաժեշտ լավագույն պայմանները:
«Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքում աշխատում են թե հոգեբույժներ և թե հոգեբաններ: Բարձր մասնագիտական պատրաստվածություն և գիտական ձեռքբերումներով այս մասնագետները ունեն բարձր վարկանիշ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնում ստեղծված են հոգեկան առողջության վերականգնման ու պահպանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: «Արթմեդ» ԲՎԿ կազմում գտնվելը «Սթրես» կենտրոնին տալիս է մի քանի առավելություններ.
1) այն ապահովում է հոգեկան առողջության խնդիրների բարձրակարգ բուժում՝ համապատասխան ամբողջ աշխարհում ընդունված ժամանակակից պահանջներին ու միտումներին.
2) Այն գտնվում է ընդհանուր պրոֆիլի բժշկական կենտրոնում, դա հնարավորություն է տալիս բոլոր անհրաժեշտ հետազոտությունները անցնել հենց «Արթմեդ» ԲՎԿ-ի բարձրակարգ մասնագետների մոտ և ախտորոշիչ լաբորատորիայում:
3) «Սթրես» կենտրոնում հոգեկան առողջության խնդիրները բուժվում են արտասահմանյան լավագույն դեղամիջոցներով, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին ու ապացուցել են իրենց արդյունավետությունը:
4) «Արթմեդը» գտնվում է Բուսաբանական այգու հարևանությամբ, և ի սկզբանե ստեղծված լինելով որպես վերականգնողական կենտրոն իր խաղաղ միջավայրով տարբերվում է տիպային հիվանդանոցների լարված ելումուտից: Անդորրն ու դրական աուրան հոգեկան առողջության վերականգնման կարևոր նախապայման են:
5) Այստեղ միջավայրն ու պայմանները էականորեն տարբերվում են հոգեբուժական հաստատությունների պայմաններից, որտեղ կան ծանր հոգեախտաբանական վիճակում գտնվողներ, և տեղի միջավայրը, ընդհակառակը կարող է էլ ավելի ծանրացնել այս մարդկանց հոգեվիճակը: Այդ պատճառով էլ ճիշտ է նրանց բուժումը կազմակերպել «Սթրես» կենտրոնում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լիարժեք ու արդյունավետ բուժում ապահովելու համար:

Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը:

Կապ մեզ հետ