Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

Ֆիզիոթերապիայի բաժանմունք

«Արթմեդ» ԲՎԿ ֆիզիոթերապիայի ծառայությունում իրականացվում են բոլոր ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները. և՛ էլեկտրաբուժում, և՛ ջերմային բուժում: Էլեկտրաբուժման մեջ մտնում են դեղորայքային էլեկտրաֆորեզները, կետային խթանումը (ստիմուլիացիա), գերբարձր հաճախական հոսանքներով թերապիան, էլեկտրաքունը, ինհալացիան, չորխոռոչանի թերապիան, հելիոնեյրոնային լազերային թերապիան, ուլտրաձայնային թերապիան, մագնիսոթերապիան, հարվածային ալիքներով թերապիան: Ջերմային թերապիաներից կատարվում է պարաֆինոթերապիա, տորֆային բուժում , նաև համադրված տորֆ-էլեկտրաֆորեզ: Կատարվում են նաև բուժական մերսումներ և ֆիզկուլտուրա: Պրոցեդուրաների ցանկը, քանակը, տևողությունը որոշում ենք հիվանդի անհատական տվյալների հիման վրա, հաշվի են առնվում խանգարումների աստիճանն ու քանակ, առողջական ընդհանուր վիճակը:

Բոլոր պրոցեդուրաները անվնաս են ու օգտակար: Այն կարելի է կիրառել նաև կանխարգելիչ նպատակներով, առողջությունը ամրապնդելու, հոգնածությունից ու սթրեսից ազատվելու համար, այսպես ասած, առողջարանային նպատակներով: Ֆիզիոթերապևտիկ վերականգնումը հիմնականում ցուցվում է ծանր հիվանդությունների սուր շրջանից հետո (կաթված, գլխուղեղի, ողնաշարի հիվանդություններ, կոտրվածք և այլն) մնացորդային երևույթներ՝ պլեգիաներ, պարեզներ, նեյրոպատիաներ, լինելու դեպքում: Այդ հիվանդները «Արթմեդի» թերապիայի բաժանմունքում ստացիոնար կարգով անցնում են 23 օր տևող վերականգնողական կուրս, որի ընթացքում անցնում են ֆիզիոթերապևտիկ բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները:

Ֆիզիոթերապիան հրաշալի արդյունքներ է տալիս ողնաշարի ճողվածքների բուժման մեջ: Ֆիզիոթերապիա կարելի է կիրառել նաև կանխարգելիչ նպատակներով, առողջությունը ամրապնդելու, հոգնածությունից ու սթրեսից ազատվելու համար, այսպես ասած, առողջարանային նպատակներով: Ծառայությունն ունի այցելուներ, որոնք գալիս են, ստանում համապատասխան պրոցեդուրաներ՝ էլեկտրաքուն, մերսումներ, նյարդային համակարգի աշխատանքը բարելավող պրոցեդուրաներ, և լիցքաթափված, կազդուրված ու առույգ վերադառնում իրենց առօրյա:

«Արթմեդ» ԲՎԿ ֆիզիոթերապիայի բաժանմունքը սպասարկում է նաև պետպատվերի շրջանակում և տարին 2-3 անգամ կրկնվող ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները ինսուլտ տարած, հաշմանդամության կարգ ունեցող մարդիկ կարող են անվճար անցնել այստեղ: Ֆիզիոթերապիայի ծառայությանը ղեկավարում է Մարգարիտա Ավետիսյանը:

Կապ մեզ հետ