Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ.ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանային ցիկլի տևողությունը կանանց մեծ մասի մոտ 28 օր է,մնացածի մոտ կարող է լինել 21-35 օր, սակայն ամեն մեկն ունի իր բիոռիթմը և 3 օրից ավելի շեղումը արդեն անհանգստացնող է: Դաշտանային ցիկլի խանգարումները արտահայտվում են տարբեր կերպ` ուշացումներով

ցիկլի կրճատումով, բացակայությամբ։

 

 Եթե չկա հղիության զարգացում, ապա ամենայն հավանականությամբ կա որևէ ախտածին պրոցես, որն անպայման պետք է հայտնաբերել ու բուժել կնոջ սեռական առողջության ապահովման համար, հատկապես եթե ցիկլի խանգարումները տարվա ընթացքում 1-ից ավելի անգամ են ։

 

Որոնք են հավանական պատճառները

 

Դաշտանային ցիկլի խանգարումների վրա ուղիղ ազդում են սթրեսները, որոնք ավելի հաճախ կարող են դաշտանի հետաձգման  պատճառ դառնալ։ 

Կարևոր մասնակցություն ունեն ուղեղում տեղակայված հիպոթալամուսը և հիպոֆիզը, որոնցում արտադրվող հորմոնները կատարում են ղեկավար դեր ձվարանների կանոնավոր աշխատանքում:

Ցիկլի խանգարումներ կարող են առաջացնել նաև հենց ձվարանում կամ արգանդում առկա խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել բնածին, երբ աղջիկն ի ծնե ունի սեռական գեղձերի ոչ ճիշտ զարգացում, և ձեռքբերովի, կյանքի ընթացքում տարած այս կամ այն հիվանդության հետևանքով առաջացած։ Այդ թվում ամենահաճախ հանդիպում են բորբոքային պրոցեսները ձվարաններում: Դրանք երբեմն կարող են լինել աուտոիմուն բորբոքումների ձևով, որի դեպքում սեփական իմունիտետը սկսում է քայքայել ձվարանների հյուսվածքը,արդյունքում առաջացնելով ընդհուպ դաշտանադադար։ Ձվարանների հյուսվածքի վնասվածքներ կարող են առաջանալ նաև քիմաթերապիաներից և ճառագայթային թերապիաներից հետո, ձվարանների վրա կատարված որոշ վիրահատություններից հետո։ 


Դաշտանային ֆունկցիայի խանգարման պատճառ կարող են լինել նաև արգանդում առկա խնդիրները, օրինակ տուբերկուլյոզը և այլ բորբոքային հիվանդությունները, տարբեր վիրահատական միջամտություններ,  օրինակ աբորտները, որոնք կարող են առաջացնել ներարգանդային կպումներ, լորձաթաղանթի վնասվածքներ, որոնք ևս հանգեցնում են դաշտանային ցիկլի և մանկածնական ֆունկցիայի խանգարման։


Օրգանիզմում առկա այլ հորմոնալ խնդիրները ևս լուրջ պատճառ են ցիկլի խանգարումների համար, հատկապես վահանաձև գեղձի, մակերիկամներիէպիֆիզի և այլ էնդոկրին գեղձերի ։ Մեծ դեր է խաղում նաև աղեստամոքսային տրակտիլյարդի վիճակը։

 

Այսինքն դաշտանային ցիկլի խանգարման պատճառները շատ տարբեր կարող են լինել, հենց այդ պատճառով պետք է անպայման դիմել բժշկի, եթե առկա են ցիկլի պարբերական ուշացումներ,բացակայություն և այլն,որոնց արդյունքում կինը կարող է տառապել անպտղությամբ ,սովորույթային վիժումներով , կարող են ձևավորվել բարորակ և նույնիսկ չարորակ նորագոյացություններ սեռական օրգաններում ու կրծքագեղձերում և այլ առողջական խնդիրներ:

 Թույլատրելի չէ ոչ ինքնաբուժությունը, ոչ ականջի ետև գցելը։

Դիմեք Արթմեդ ԲՎԿ։ Մեր մասնագետները անհրաժեշտ հետազոտություններից հետո կնշանակեն գրագետ բուժում։


Արթմեդ ԲՎԿ գինեկոլոգ, ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի  դասախոս Նելլի Աբգարյան 

Ավելին

Հոգեբույժ Մարգարիտա Թադևոյանը՝ տարվա բժիշկ

Հունիսի 13-ին տեղի ունեցած Տարվա բժիշկ  «Որակի-Նշան 2021 Տարվա Բժիշկ» մրցանակաբաշխությանը պարգևատրվեցին Covid-19 համավարակի և պատերազմի ընթացքում մարդկային կյանքեր փրկած սպիտակ բանակի ներկայացուցիչները: Արթմեդ բժշկական կենտրոնի Սթրես բաժանմունքի հոգեբույժ, փորձառու մասնագետ Մարգարիտա Թադևոսյանը ճանաչվեց տարվա բժիշկ պատերազմում վիրավոր զինվորների ու քաղաքացացիական անձանց փրկությանը իր մասնագիտական գիտելիքներն ու ջանքերը մեծ նվիրումով ներդնելու համար:

Շնորհավորում ենք և ցանկանում նորանոր ձեռքբերումներ



Ավելին

Անզգայացումն ազդո՞ւմ է հիշողության վրա.մեկնաբանում է մասնագետը

Վիրահատությունից առաջ կատարվող անզգայացումը չի կարող է առաջացնել հիշողության կորուստ կամ մազաթափություն: Արթմեդ բժշկական կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայութան ղեկավար Կարեն Գրիգորյանը կոչ է անում մարդկանց չվախենալ իրականությանը չհամապատասխանող այս թեզերից: Ժամանակակից դեղորայքը  թույլ է տալիս պաշտպանել պացիենտին վիրահատական ագրեսիայից՝ որևէ վտանգ չստեղծելով օրգանիզմի համար:

 Ցանկացած անզգայացնող դեղորայք ներարկվում է՝ հաշվի առելով պացիենտի օրգանիզմի սպեցիֆիկան, տարիքը, քաշը, առողջական ընդհանուր վիճակը, սոմատիկ խնդիրների առկայությունը կամ բացակայությունը: Անեսեզիոլոգները ապահովում են անզգայացումը, քանի դեռ վիրաբույժն աշխատում է, վիրահատությունից անմիջապես հետո պացիենտը արթնանում է, իսկ ներմուծմած անեսթետիկ դեղորայքի նյութերը երիկամների և լյարդի աշխատանքի, ինչպես նաև մաշկի միջոցով առաջիկա մի քանի ժամերի ընթացքում դուրս են գալիս օրգանիզմից: Ասում է՝ շատ հաճախ արթնանում ու հարցնում են, թե իրենց երբ են վիրահատելու: Ու անեսթեզիայի նպատակն էլ հենց դա է, որ մարդը ներկա չգտնվի իր վիրահատությանը, ցավ չզգա, նաև էմոցիոնալ պոռկումներ չունենա, քանի որ այդ դեպքում արտադրվում է մեծ քանակությամբ ադրենալին, իսկ դա կարող է թե ճնշման տատանումների ու թե շաքարի բարձրացման պատճառ դառնալ: Իսկ դրանք ցանկալի զարգացումներ չեն վիրահատության ժամանակ: Դրա համար բժիշկ Գրիգորյանը խորհուրդ չի տալիս ձգտել տեղային անզգացմամբ վիրահատություններին ու գովելի համարում, որ բժշկությունը գնում է ընդհանուր անզգայացման ավելի լայն կիրառմանը:

Ասում է՝ նորմալ, երբ մարդիկ ինչ-որ առումով վախենում են անեսթեզիայից, քանի որ իրենց համար վիճակը դառնում է անկառավարելի, բայց դա չպետք է պատճառ դառնա չհիմնավորված տագնապների: Հիշողության վրա ազդեցության համար մարդը մեկ ամսվա ընթացքում պետք է բազմաթիվ վիրահատություններ տանի: Եվ բացի այդ պետք է հաշվի առնել, թե ով է վիրահատվողը՝ քաղցկեղի վերջին փուլում գտնվող պացիենտ, ով արդեն իսկ բազմաթիվ առողջական հարցեր ունի, թե օրինակ պլաստիկ վիրահատություն տանող առողջ մարդ:

Հնարավոր չէ բոլորի պարագայում մեկ ընդհանուր սկզբունքով առաջնորդվել: Պետք է հիշել նաև, որ պացիենտները, հատկապես պլանային վիրահատվողները, վիրահատությոնից առաջ պարտադիր հետազոտություններ են անցնում, անեսթեզիոլոգները նաև համագործակցոմ են տարբեր նեղ պրոֆիլի մասնագետների, օր՝ սրտաբանների ու էնդոկրինոլոգների հետ, որպեսզի պացիենտը առավելագույնս ապահովագրված լինի անկանխատեսելի զարգացումներից: Եթե կան խանգարող առողջական խնդիրներ, դրանց ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում, ապա  նոր միայն կատարվում է վիրահատությունը: Իհարկե շտապ ու կյանքի ցուցումով վիրահատություններն էլ անկախ վիրահատության մեկնարկի արագությունից, ունեն իրենց նախապատրաստման փուլն ու անզգայացման սպեցիֆիկան, քանի որ բոլոր պարագաներում խնդիրը նույն է՝ բացառել որևէ բացասական ազդեցության մարդու օրգանիզմի վրա: Բժիշկ Գրիգորյանը նաև շեշտում է, որ այժմ Հայաստանում կիրառվում է նույն բարձրակարգ ու ժամանանակից դեղորայքը, որոնք որ կիրառվում են առաջատար երկրների բժշկական կենտրոններում, ու պացիրենտները անհանգստության կարիք չունեն:

Ավելին

Արթմեդում Մոսկվայից ժամանած բժիշկները կատարեցին բարդագույն ռեկոնստրուկտիվ վիրահատություններ

48 անքուն ժամեր, 4 բարդագույն վիրահատություն, 5-օրյա լարված ու շատ պատասխանատու աշխատանք հանուն պատերազմից տուժածների, ովքեր կարիք ունեին ծնոտների ու ատամնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, մաստեր կլաս դիմածնոտային ու պլաստիկ վիրաբույժների համար։ Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնի եռուզեռն էր մայիսի 1-5ը։


Մոսկվայի ФГБУ НКЦО ФМБА-ի Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Նազարյանի ղեկավարած թիմը Հայաստանում էր նախապես հստակ պլանավորած նպատակն իրագործելու համար։ Ընտրված 4 դեպքեր էլ մարդիկ էին, որոնց ծնոտը բառի բուն իմաստով նորից ձևավորել էր պետք։ 14 հոգուց բաղկացած թիմը հայաստանցի գործընկերների աջակցությամբ Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնում կատարեց ֆիբուլոպլաստիկա՝ ծնոտների ու ատամնաշարի վերականգնում հեղինակային մեթոդով՝ ոտքի ոլոքի ոսկրանյութի հաշվին, իմպլանտների ու պրոթեզների կիրառմամբ։ Հատուկ ընտրված թիմում ներգրաված էին դիմածնոտային վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, միկրովիրաբույժներ, ստոմատոլոգներ, ինժեներ-ծրագրավորողներ։ Բարեգործական հիմունքներով ժամանած մասնագետները իրենց հետ բերել էին ոչ միայն ժամանակակակից ու նորագույն մոտեցումներ, այլև վիրահատությունների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները։


Թիմը Հայաստան էր ժամանել Modern Implant medicine-ի ղեկավար Գրիգոր Էմիլի Խաչատրյանի ու իր որդու՝ Լևոն Խաչատրյանի կազմակերպմամբ, ակտիվ աջակցությամբ և հրավերով:

Բոլոր 4 պացիենտների վիրահատությունների արդյունքներն էլ գոհացուցիչ են, չնայած Արթմեդ բժշկական կենտրոնի և Modern Implant Medicine-ի մասնագետների հսկողությամբ դեռ պետք է վերականգնողական բուժում անցնեն:

Հավելենք, որ բարեգործական վիրահատություններին զուգահեռ Դավիթ Նազարյանի պրոֆեսիոնալ թիմի անդամները պատրաստակամորեն կիսվեցին իրենց փորձով, դասախոսություններ կարդացին նմանատիպ բարդ դիմածնոտային ռեկոնստրուկտիվ վիրահատությունների իրականացման նրբությունների ու մեթոդների շուրջ, որպեսզի իրենց փորձը հետագայում էլ կիրառվի Հայաստանում։

Ավելին անցկացրին հատուկ մաստեր կլաս միկրոանոթներ կարելու նորագույն մեթոդի մասին իրենց գիտելիքները փոխանցելով հայ գործընկերներին։ Մաստեր կլասի համար հատուկ Հայաստան էին բերել գերժամանանակից տեխնոսկոպ, որի ապահոված տեսանելիության ներքո միկրոկարերի իրականացման տեխնիկան ցուցադրելու համար օգտագործեցին առնետների պոչի երակները։

Արդյունավետ ու գերծանրաբեռնված 5 օրերի իրենց կատարած աշխատանքը ավարտեցին՝ հատուկ շնորհակալագրեր ստանալով ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից:

Ավելին

ԵՍ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ ԲԺԻՇԿ ԷԻ. ԱՐԹՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺ ԳԱԳԻԿ ԹՈՒՆՅԱՆ

Արթմեդ բժշկական կենտրոնի  ուռուցքաբան վիրաբույժ  բժշկական գիտությունների թեկնածու  Գագիկ Վաղարշակի Թունյանը արժանացել է «Տարվա ուռուցքաբան վիրաբույժ» մրցանակին:


Ավելին

ԱՐԹՄԵԴԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ

Արցախի «Մայրություն» հասարակական կազմակերպության ղեկավար Հասմիկ Միքայելյանի կողմից «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանին շնորհվել է «Մայրության երախտագիտության» հուշամեդալ:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բժիշկ Ղարիբյանը մեծապես համագործակցել է կազմակերպության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում «Արթմեդ» բժշկակական կենտրոնում իրենց լիարժեք բուժումն են ստացել բազմաթիվ վիրավորներ:

Հուշամեդալը բժիշկ Ղարիբյանին հանձնել է «Մայրություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ադելինա Ավետիսյանը: :

Երախտագիտության խոսքում նա նշել է, որ, -«Դուք արցախյան պատերազմի օրերին կատարել եք առավելագույնը: Այն ուշադրությունը, որ տեսանելի է եղել Ձեր կողմից զինվորիների, ինչպես նաև իմ երեխաների հանդեպ անուրանալի է: Կարծում եմ որ դուք արժանի եք բարձր գնահատանքի»:

Ադելինա Ավետիսյանը նաև նշել է, որ այն հուշամեդալները, որոնք տրվում են արժանանիներին, պատրաստված է Արցախյան գոյապայքարի ժամանակվանից մնացած զինամթերքի բեկորներից:

Բժիշկ Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը իր աշխատանքը գնահատելու համար և հայտնել, որ հուշամեդալը կարևոր տեղ կզբաղեցնի իր աշխատասենյակում:

 ԼՐԱՑՈՒՄ: Արցախի Մայրություն հասարակական կազմակերպությունը շուրջ 30 տարի է իր գործուներությունն է ծավալում Արցախում: Ազատագրական  շարժման  առաջին  իսկ  օրերից  կանանց  կազմակերպությունը  դարձել  է  քաղաքական շտաբ՝ ընդդեմ ազգային ինքնորոշման  իրավունքի ոտնահարման, մարդու, մոր  և  մանկան, ընտանիքի  իրավունքի   պաշտպանության  համար  ադրբեջանական  իշխանությունների  կամայականությունների:  Արցախյան ազգային-ազատագրական պայքարի  ծնունդ   կանանց  շարժումը  եղել  և մնում  է  որպես  հասարակական-քաղաքական ինքնուրույն  ուժ: 


Ավելին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՒՆԵՑԱԾ ՄԵԾ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԱՅԻԿ ՂԱՐԻԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՆՎԻՐՅԱԼ ԲԺԻՇԿ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» ՄՐՑԱՆԱԿԻ

«Որակի նշան» կազմակերպության կողմից «Տարվա նվիրյալ» անվանականգում մրցանակի արժանացած «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն,  ԱԱԻ գլխի պարանոցի էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Արայիկ Ղարիբյանի մասին պատմող տեսանյութը:


Ավելին

Ինտերվեցիոն ռադիոլոգիայի բացառիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ-ում

Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում և ախտահարված այլ օրգաններ: Իհարկե տարբեր տեղակայության քաղցկեղի դեպքում գանգատները կարող են տարբեր լինել: Բժիշկների հորդորն է կրկին ու կրկին. գանգատներ ունենալու դեպքում դիմեք բժշկի, հետազոտվեք, բացահայտեք առողջական խնդիրները, զբաղվեք դրանց բուժմամբ:

Ուռուցքը բարորակ էթե չարորակկպարզի բիոպսիան

Եթե հետազոտվել եք և գործիքային հետազոտությամբ հայտնաբերվել է ուռուցքային գոյացություն, մի շտապեք հուսահատվել. Դեռ հայտնի չէ՝ այն չարորակ է, թե ոչ: Պարզելու համար պետք է կատարել բիոպսիա: «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը բիոպսիաներ է իրականացնում ցանկացած տեղակայության խորանիստ ու դժվարամատչելի ուռուցքներից: Բժշկությունում ամենից հավաստին համարվում է հիստոլոգիական հետազոտության արդյունքը: Եվ բիոպսիայի միջոցով ստացված նյութը՝ բիոպտատը հիստոլոգիական հետազոտության ուղարկելով վիրաբույժը կարողանում է պարզել ոչ միայն ուռուցքը չարորակ է, թե բարորակ, այլ նաև չարորակ լինելու դեպքում իմանալ նրա բնույթն ու տեսակը, ու ըստ այդմ կազմել բուժման ծրագիրը.վիրահատական, ճառագայթային կամ քիմիոթերապևտիկ, քիմիոթերապիայի դեպքում ընտրել համապատասխան դեղորայք և այլն:

«Այսօր քաղցկեղի բուժումն անհնար է պատկերացնել առանց բիոպսիաների: Այն կլինիկական օնկոլոգիայի ամենանորագույն բարձրտեխնոլոգիական ուղղությունն է: նդհանրապես ինտերվենցիոն ռադիոլոգիայի ընձեռած հնարավորությունների,-ասում է ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը: -Այն օգնում է օնկովիրաբույժին ավելի ճիշտ ու թիրախային պլանավորել իր բուժումն ու ավելի լավ արդյունքներ ունենալ»

Ինտերվենցիոն ռադիոլոգիան և քաղցկեղի բուժման նոր հնարավորությունները


«Ինտերվենցիոն ռադիոլոգիան բուժման և ախտորոշման պակաս ինվազիվ մեթոդ է, որը տալիս է բավական բարձր արդյունքներ: Այն ի սկզբանե սկսել է կիրառվել հիմնականում տեղային անզգայացմամբ ռենտգեն կամ ուլտրաձայնային հսկողությամբ սրտի անոթների ստենտավորումներ կատարելու համար: Բայց շատ արագ ընդլայնել է իր կիրառության դաշտն ու այսօր կարևոր դեր ունի քաղցկեղի բուժման մեջ, նաև թույլ է տալիս ախտորոշել ու բուժել տարբեր հիվանդություններ նաև դրենավորումների և ստենտավորումների միջոցով: Դրանք քաղցկեղի բուժումը դարձնում են պակաս ինվազիվ՝ զգալիորեն նվազեցնելով հետվիրահատական բարդությունները և ավելացնելով բուժման արդյունավետությունը»,-ասում է «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը Առողջապահական համակարգ մասնագիտական նախագծի հետ զրույցում: Բաժանմունքում նա հաճախ է դրենավորումներ կատարում ենթաստամոքսային քաղցեղի հետևանքով առաջացած մեխանիկական դեղնուկի ժամանակ:

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը, որ ղեկավարում է պրոֆեսուր Արթուր Սահակյանը, հանրապետությունում հայտնի է որպես ենթաստամոքսային գեղձի մետաստազված քաղցկեղի արդյունավետ բուժմամբ զբաղվող կենտրոն, որտեղ իրականացվում են ամենամեծ թվով պանկրեատոդուոդենալ (լյարդ, ներլյարդային և արտալյարդային լեղուղիներ, ենթաստամոքսային գեղձ, 12-մատնյա աղի) միջամտությունները: Հենց այս բաժանմունք են դիմում նաև պանկրեատոդուդենալ զոնայի քաղցկեղի մեխանիկական դեղնուկով բարդացած դեպքերը, որոնք նախկինում հետվիրահատական լետալ ավարտ էին ունենում: Բաժանմունքն արդեն մի քանի տարի նման բոլոր դեպքերում իրականացնում է լեղուղիների նախավիրահատական միջմաշկային, միրլյարդային դրենավորում, որը զգալիորեն բարելավում է հիվանդի կյանքի որակը և բարձրացնում կյանքի տևողությունը: «Այս մեթոդը փրկօղակ է հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար, երբ ուռուցքն այնքան է մեծանում, որ ճնշում է լեղուղիներին՝ առաջացնելով մեխանիկական դեղնուկ և կյանքի կրկնակի սպառնալիք»,-ասում է բժիշկը:

Բաժանմունքի բժիշկները իրենց աշխատանքում ներդրել ու ներդնում են ժամանակակից բժշկության արդիական մեթոդները, կատարելագործում իրենց հմտությունները մասնագիտական բարձրակարգ օգնություն տրամադրելու համար: Եվ բուժումը չուշացնելը և ժամանակին բժշկին դիմելը միայն օգնում է արագ հաղթահարել հիվանդությունը: Թող կորոնավիրուսը առիթ ու պատրվակ չլինի հետաձգել ավելի լուրջ առողջական խնդիրների բուժումը: Դիմեք բժշկի, եթե ունեք անհանգստացնող գանգատներ, նաև այս օրերին:

Առողջապահական համակարգ մասնագիտական նախագիծ

Ավելին

Ե՞րբ է պետք անցնել համակարգչային տոմոգրաֆիա կորոնավիրուսի ժամանակ

  1. Համակարգչային տոմոգրաֆիան համարվում է առաջնային ու կարևոր հետազոտություն կորոնավիրուսային թոքաբորբի ախտորոշման հարցում: Արթմեդ բժշկական կենտրոնի ճառագայթաբան, համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ Մարգարիտա Հարությունյանը, որ կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով, կարծում է, որ կորոնավիրուսի նոր փուլը Հայաստանում մարդիկ ավելի թեթև են տանում, չնայած նրան, որ բրիտանացի մասնագետները կանխատեսում էին, որ կովիդի նոր պիկի ժամանակ վարակվելիությունը լինելու է ցածր, մահացությունը՝ բարձր:

 

Բժշկուհի Հարությունյանը խորհուրդ է տալիս պացիենտներին կովիդի նախանշաններ ունենալու դեպքում ինքնուրույն չորոշել՝ պե՞տք է անցնել համակարգչային տոմոգրաֆիա, թե ոչ. Համակարգչային տոմոգրաֆիան կովիդ թոքաբորբերի համար առաջնային է, բայց քանի որ այն ճառագայթում է հիվանդներին, կարևոր է այն կատարել ըստ կլինիցիստ գործընկերների ցուցումի: Բուժող բժիշկներն են որոշում՝ երբ արժե կատարել հետազոտությունը: Հիմնականում պացիենտնեին հետազոտում ենք գանգատների ի գայտ գալուց հետո 6-ից 7-րդ օրը, բայց եթե օրինակ մի քանի օր ինտենսիվ ջերմում են, ջերմությունը կայուն բարձր է 38 աստիճանից, հետազոտում ենք՝ չսպասելով 6-րդ օրվան: Ինչ վերաբերում է հետազոտությունը կրկնելուն, ապա, ըստ ուղեցույցների, մինչև 50 տոկոսը ախտահարված թոքերի դեպքում հաջորդ հետազոտությունը կատարում ենք 6 ամիս հետո, 50 և ավել տոկոս ախտահարման դեպքում հաջորդ հետազոտությունը սովորաբար կրկնում ենք 3 ամիս հետո,- ասում է նա:

 

Սակայն պատահում է նաև, որ հետազոտությունը կրկնում են նույն ամսվա մեջ երկրորդ անգամ. Հատկապես ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների բուժման ժամանակ , որը միանշանակ կատարվում է կլինիցիստների ցուցումով:

 Ծավալուն թոքաբորբերի ժամանակ նրանց հաճախ են նշանակում հորմոնոթերապիա, և հիվանդների մոտ շնչահեղձություն է առաջանում: Բարեբախտաբար սովորաբար պարզվում է, որ այլ բարդություններ թոքերում չկան, սպիեր են միայն՝ ֆիբրոզ ձգաններ, որոնց ներծծումը ժամանակ է պահանջում,-ասում է նա:

 

 Լինում է նաև, որ պացիենտները գալիս են հետազոտվելու կովիդի կապացությամբ ու հայտնաբերում են նաև այլ հիվանդություններ. Oրինակ կարող են թոքի փոքր ուռուցքներ լինել, վահանագեղձի գոյացություններ, կրծքագեղձի խնդիրներ, իհարկե այս պարագայում խորհուրդ ենք տալիս նախ բուժել կովիդը, հետո զբաղվել նաև այս խնդիրներով:

 

Մարդկանց նաև շատ է հետաքրքրում հարցը, թե արդյոք թոքային ախտահարումները հետագայում թոքի հետ կապված այլ խնդիրներ չեն ստեղծում. Ես նման դեպքի չեմ հանդիպել, սովորաբար զուտ ֆիբրոզներ են մնում, անգամ մեկ տարի հետո հետազոտելիս դժվար է հասկանալը, որ ֆիզրոզները կոնկրետ կովիդի հետևանք են, սակայն ցավոք, պացիենտների մոտ կովիդի արդյունքում այլ օրգաններում են խնդիրներ առաջանում՝օրինակ աղեստամոքային խնդիրներ, նյարդային խնդիրներ, սիրտ-թոքային բարդություններ, իսկ քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ նույնիսկ բուժման ֆոնին դիտվում է բացասական դինամիկա »,- ասում է նա: Բժշկուհին նաև մեկնաբանում է, թե ինչպես է լինում, որ թեստը բացասական է լինում, իսկ համակարգչային տոմոգրաֆիան կովիդ թոքաբորբ է ցույց տալիս. Այո լինում են դեպքեր, այստեղ պատճառները մի քանիսն են, նախ ճիշտ ժամանակ չեն թեստը հանձնում, չեն պահպանում տեստավորման կանոնները , որոնք պացիենտին պետք է բացատրի բուժող բժիշկը, այդ իսկ պատճառով առանց բժշկի ցուցումի պետք չէ թեստավորվոել: Բացի այդ կարող է լինել դեպք, երբ ինչ ինչ պատճառներով ընկնում է անձի իմունիտետը ու մարդը վարակվում է կովիդ 19-ով: Նշեմ, որ մենք համակարգչային տոմոգրաֆիայով տեսնում ենք, որ վիրուսային թոքաբորբ է, բայց հստատկեցնելու համար, թե հատկապես ինչ վիրուս է, հաշվի ենք առնում նաև թեստի պատասխանը, քանի որ թոքաբորբը պարտադիր չի, որ կովիդի հետևանք լինի: Փորձառու մասնագետը նկատում է, որ կովիդի հետ ուղղակի պետք է սովորել ապրել, միշտ հետևել հիգիենայի կանոններին. Սա արհեսածին վիրուս է, որ աստիճանաբար մարելու է, մեր խնդիրն է ժամանակի մեջ առավելագույնս խուսափել վարակվելուց,- եզրափակում է բժշկուհին ու նորից անցնում գործի, քանի որ դեպքերի աճը թույլ չի տալիս երկարատև կտրվել աշխատանքից:

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական/mednews.am/

Ավելին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ԱՐԹՄԵԴ»-Ի ԲԺԻՇԿՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ. ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ Է ՊԱՑԻԵՆՏԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Արթմեդ» բժշկակական վերականգնողական կենտրոնի Ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արթուր Սահակյանը և «ՍԹՐԵՍ» հոգեկան առողջության վերականգնողական կենտրոնի հոգեբան Աննա Բաբախանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հանցանքի հետքով» հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել են՝ արդյոք հիվանդին պետք է ասել նրա հիվանդության մասին թե՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ավելին

ԱՇՈՏ ԵՂՈՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԹՈՔԱԲԱՆ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որով ի թիվս այլ մասնագիտությունների, Երևանի գլխավոր թոքաբան է նշանակվել «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի թոքաբան Աշոտ Կորյունի Եղոյանը:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով առողջապահության ոլորտում ձեռք բերված հաջողությունները, մասնագիտական ունակությունները և երկար տարիների աշխատանքային փորձը.

1. Երևան քաղաքի բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների և հաշմանդամության կանխարգելման, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով.

Աշոտ Կորյունի Եղոյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր թոքաբանի կոչում»:

 

 

 

Ավելին

«ԱՐԹՄԵԴ»-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆԸ՝ ՏԱՐՎԱ ՆՎԻՐՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

«Արթմեդ» բժշկակական վերականգնողական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը «Որակի նշան» կազմակերպության կողմից ներկայացվել է «Տարվա նվիրյալ» անվանակարգում:

Բժիշկ Ղարիբյանի թեկնածությունն առաջադրվել է բազմաթիվ մասնագետների կարծիքների, ինչպես նաև սոցիոլոգիական հարցումների հիման վրա: Նա ջանք ու եռանդ չի խնայել որպեսզի համավարակի (COVID 19) ժամանակաշրջանում, և Արցախյան 44-օրյա պատերազմում իր մասնագիտական ու մարդկային որակներով օգն բժշկական միջամտության կարիք ունեցող անձանց բուժելու համար:

Մրցանակաբաշխությունը կկայանա ս.թ. մարտի 21-ին:

 

ԱՐԱՅԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

   1977թ.-ին ընդունվել է Սևանի թիվ 4 դպրոցը և ավարտել  1988թ. արծաթե մեդալով:

   1989 . ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ և 1995թ. ավարտել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

   1995թ. սեպտեմբերին ընդունվել է կլինիկական օրդինատուրա Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ականջ քիթ կոկորդաբանության ամբիոնում, որը ավարտել եմ 1998թ.-ին:

   1989թ.-ից մասնակցել է Արցախյան շարժմանը:

   1990-1994թ.թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին Նիկոլ Դուման ջոկատի կազմում:

   1998թ. սեպտեմբերին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և զորացրվել 2009թ.

    1998-2000թթ. Ռազմաբժշկական վարչությունում  զորամասերի բուժծառայության կազմակերպման բաժնի սպա

    2000-2001թթ. Կենտրոնական կլինիկական զինորական հոսպիտալում LOR բաժանմունքի բժիշկ օրդինատոր

    2001-2009թթ. Կենտրոնական զինվորական պոլիկլինիկայում վիրաբուժական  բաժանմունքի բժիշկ ականջ քիթ կոկորդաբան

    2002թ. ից համատեղության կարգով եղել եմ “Արթմեդ” բժշկական վերականգնողական  կենտրոնի LOR կոնսուլտանտ, իսկ 2009թ.-ից  նույն կենտրոնի  վիրաբուժական բաժնի LOR բժիշկ, LOR Ծառայության ղեկավար, որտեղ աշխատել է մինչ օրս:

    2013թ.պաշտպանել է գիտական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ունի 6 տպագրված հոդված:

    2020թ.մայիսից ԱԱԻ գլխի պարանոցի էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ:

    2020թ. հունիսից «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բուժ գծով փոխտնօրեն:

   

Պարգևատրումներ՝

 

  2004թ. ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագիր:

  2006թ. ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետի պատվոգիր:

  2006թ. “Ամբասիր ծառայության համար” I աստիճանի մեդալ:

  2007թ. ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագիր:

  Ամուսնացած է, ունի 2 երեխա՝ տղա, աղջիկ:

 

Ավելին

ՆԵՐՀՈԴԱՅԻՆ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐ: ԵՐԲ ԵՎ ՈՒՄ Է ԱՅՆ ՑՈՒՑՎԱԾ. ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻ ԵԹԵՐՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ ՕՐԹՈՊԵԴ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

«Արթմեդ» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Ռաֆայել Ավետիսյանի հետ զրուցել ենք ներհոդային ներարկումների մասին: Բժիշկի օգնությամբ  պարզեցինք, թե երբ է ցուցված այս միջամտությունը, որքանով է այն արդյունավետ և որոնք են հակացուցումները:
Ավելին՝ տեսանյությում:



Ավելին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ԿՌԻՎ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ» AZDAGIR.AM-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԶԻՆՎՈՐԻՆ

Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբից «Արթմեդ» ԲՎԿ-ի վերականգնողական բաժանմունքում իրենց բուժումն են ստացել բազմաթիվ վիրավոր զնիվորներ: Նրանցից է Էդուարդ Մկրտչյանը: 

«Արթմեդ» բժշկական կենտրոնի նյարդավերականգնողական բաժանմունքի վարիչ Հակոբ Աթանեսյանը պատմում է պատերազմի օրերի ու վիրավոր զինվորների վերականգնողական ընթացքի մասին:

«Էդուարդը չգիտեր, թե ինչ է սպասվում իրեն, երբ որոշեց իր ծննդավայրից՝ Ռուսաստանից, առաջին անգամ գալ Հայաստան։ Եկավ, ապրեց որոշ ժամանակ ու մեկնեց բանակ։ 44 օրյա պատերազմին կռվել է մոտ մեկ ամիս, հետո վիրավորվել է։ Այսօր դեռ շարունակում է վերականգնողական բուժումը, սակայն իր կռիվ ոչ թե պատերազմի թողած վերքերի, այլ ճակատագրի հետ է։ Հայաստանում նա չունի կացարան եւ աշխատանք»,- գրում է azdagir.am-ում:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ավելին

«ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ ԹՈՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Սիրելի քաղաքացիներ,

կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով մեր կենտրոնում համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունն իրականացնող մասնագետները աշխատում են գերծանրաբեռնված:
Թոքի համակարգչային տոմոգրաֆիա անցնելու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ զանգահարելով՝ 098678178
Ավելին

Կապ մեզ հետ