Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

Վերջին նորությունները

ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ.ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանային ցիկլի տևողությունը կանանց մեծ մասի մոտ 28 օր է,մնացածի մոտ կարող է լինել 21-35 օր, սակայն ամեն մեկն ունի իր բիոռիթմը և 3 օրից ավելի շեղումը արդեն անհանգստացնող է: Դաշտանային ցիկլի խանգարումները արտահայտվում են տարբեր կերպ` ուշացումներով

ցիկլի կրճատումով, բացակայությամբ։

 

 Եթե չկա հղիության զարգացում, ապա ամենայն հավանականությամբ կա որևէ ախտածին պրոցես, որն անպայման պետք է հայտնաբերել ու բուժել կնոջ սեռական առողջության ապահովման համար, հատկապես եթե ցիկլի խանգարումները տարվա ընթացքում 1-ից ավելի անգամ են ։

 

Որոնք են հավանական պատճառները

 

Դաշտանային ցիկլի խանգարումների վրա ուղիղ ազդում են սթրեսները, որոնք ավելի հաճախ կարող են դաշտանի հետաձգման  պատճառ դառնալ։ 

Կարևոր մասնակցություն ունեն ուղեղում տեղակայված հիպոթալամուսը և հիպոֆիզը, որոնցում արտադրվող հորմոնները կատարում են ղեկավար դեր ձվարանների կանոնավոր աշխատանքում:

Ցիկլի խանգարումներ կարող են առաջացնել նաև հենց ձվարանում կամ արգանդում առկա խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել բնածին, երբ աղջիկն ի ծնե ունի սեռական գեղձերի ոչ ճիշտ զարգացում, և ձեռքբերովի, կյանքի ընթացքում տարած այս կամ այն հիվանդության հետևանքով առաջացած։ Այդ թվում ամենահաճախ հանդիպում են բորբոքային պրոցեսները ձվարաններում: Դրանք երբեմն կարող են լինել աուտոիմուն բորբոքումների ձևով, որի դեպքում սեփական իմունիտետը սկսում է քայքայել ձվարանների հյուսվածքը,արդյունքում առաջացնելով ընդհուպ դաշտանադադար։ Ձվարանների հյուսվածքի վնասվածքներ կարող են առաջանալ նաև քիմաթերապիաներից և ճառագայթային թերապիաներից հետո, ձվարանների վրա կատարված որոշ վիրահատություններից հետո։ 


Դաշտանային ֆունկցիայի խանգարման պատճառ կարող են լինել նաև արգանդում առկա խնդիրները, օրինակ տուբերկուլյոզը և այլ բորբոքային հիվանդությունները, տարբեր վիրահատական միջամտություններ,  օրինակ աբորտները, որոնք կարող են առաջացնել ներարգանդային կպումներ, լորձաթաղանթի վնասվածքներ, որոնք ևս հանգեցնում են դաշտանային ցիկլի և մանկածնական ֆունկցիայի խանգարման։


Օրգանիզմում առկա այլ հորմոնալ խնդիրները ևս լուրջ պատճառ են ցիկլի խանգարումների համար, հատկապես վահանաձև գեղձի, մակերիկամներիէպիֆիզի և այլ էնդոկրին գեղձերի ։ Մեծ դեր է խաղում նաև աղեստամոքսային տրակտիլյարդի վիճակը։

 

Այսինքն դաշտանային ցիկլի խանգարման պատճառները շատ տարբեր կարող են լինել, հենց այդ պատճառով պետք է անպայման դիմել բժշկի, եթե առկա են ցիկլի պարբերական ուշացումներ,բացակայություն և այլն,որոնց արդյունքում կինը կարող է տառապել անպտղությամբ ,սովորույթային վիժումներով , կարող են ձևավորվել բարորակ և նույնիսկ չարորակ նորագոյացություններ սեռական օրգաններում ու կրծքագեղձերում և այլ առողջական խնդիրներ:

 Թույլատրելի չէ ոչ ինքնաբուժությունը, ոչ ականջի ետև գցելը։

Դիմեք Արթմեդ ԲՎԿ։ Մեր մասնագետները անհրաժեշտ հետազոտություններից հետո կնշանակեն գրագետ բուժում։


Արթմեդ ԲՎԿ գինեկոլոգ, ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի  դասախոս Նելլի Աբգարյան 

Անզգայացումն ազդո՞ւմ է հիշողության վրա.մեկնաբանում է մասնագետը

Վիրահատությունից առաջ կատարվող անզգայացումը չի կարող է առաջացնել հիշողության կորուստ կամ մազաթափություն: Արթմեդ բժշկական կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայութան ղեկավար Կարեն Գրիգորյանը կոչ է անում մարդկանց չվախենալ իրականությանը չհամապատասխանող այս թեզերից: Ժամանակակից դեղորայքը  թույլ է տալիս պաշտպանել պացիենտին վիրահատական ագրեսիայից՝ որևէ վտանգ չստեղծելով օրգանիզմի համար:

 Ցանկացած անզգայացնող դեղորայք ներարկվում է՝ հաշվի առելով պացիենտի օրգանիզմի սպեցիֆիկան, տարիքը, քաշը, առողջական ընդհանուր վիճակը, սոմատիկ խնդիրների առկայությունը կամ բացակայությունը: Անեսեզիոլոգները ապահովում են անզգայացումը, քանի դեռ վիրաբույժն աշխատում է, վիրահատությունից անմիջապես հետո պացիենտը արթնանում է, իսկ ներմուծմած անեսթետիկ դեղորայքի նյութերը երիկամների և լյարդի աշխատանքի, ինչպես նաև մաշկի միջոցով առաջիկա մի քանի ժամերի ընթացքում դուրս են գալիս օրգանիզմից: Ասում է՝ շատ հաճախ արթնանում ու հարցնում են, թե իրենց երբ են վիրահատելու: Ու անեսթեզիայի նպատակն էլ հենց դա է, որ մարդը ներկա չգտնվի իր վիրահատությանը, ցավ չզգա, նաև էմոցիոնալ պոռկումներ չունենա, քանի որ այդ դեպքում արտադրվում է մեծ քանակությամբ ադրենալին, իսկ դա կարող է թե ճնշման տատանումների ու թե շաքարի բարձրացման պատճառ դառնալ: Իսկ դրանք ցանկալի զարգացումներ չեն վիրահատության ժամանակ: Դրա համար բժիշկ Գրիգորյանը խորհուրդ չի տալիս ձգտել տեղային անզգացմամբ վիրահատություններին ու գովելի համարում, որ բժշկությունը գնում է ընդհանուր անզգայացման ավելի լայն կիրառմանը:

Ասում է՝ նորմալ, երբ մարդիկ ինչ-որ առումով վախենում են անեսթեզիայից, քանի որ իրենց համար վիճակը դառնում է անկառավարելի, բայց դա չպետք է պատճառ դառնա չհիմնավորված տագնապների: Հիշողության վրա ազդեցության համար մարդը մեկ ամսվա ընթացքում պետք է բազմաթիվ վիրահատություններ տանի: Եվ բացի այդ պետք է հաշվի առնել, թե ով է վիրահատվողը՝ քաղցկեղի վերջին փուլում գտնվող պացիենտ, ով արդեն իսկ բազմաթիվ առողջական հարցեր ունի, թե օրինակ պլաստիկ վիրահատություն տանող առողջ մարդ:

Հնարավոր չէ բոլորի պարագայում մեկ ընդհանուր սկզբունքով առաջնորդվել: Պետք է հիշել նաև, որ պացիենտները, հատկապես պլանային վիրահատվողները, վիրահատությոնից առաջ պարտադիր հետազոտություններ են անցնում, անեսթեզիոլոգները նաև համագործակցոմ են տարբեր նեղ պրոֆիլի մասնագետների, օր՝ սրտաբանների ու էնդոկրինոլոգների հետ, որպեսզի պացիենտը առավելագույնս ապահովագրված լինի անկանխատեսելի զարգացումներից: Եթե կան խանգարող առողջական խնդիրներ, դրանց ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում, ապա  նոր միայն կատարվում է վիրահատությունը: Իհարկե շտապ ու կյանքի ցուցումով վիրահատություններն էլ անկախ վիրահատության մեկնարկի արագությունից, ունեն իրենց նախապատրաստման փուլն ու անզգայացման սպեցիֆիկան, քանի որ բոլոր պարագաներում խնդիրը նույն է՝ բացառել որևէ բացասական ազդեցության մարդու օրգանիզմի վրա: Բժիշկ Գրիգորյանը նաև շեշտում է, որ այժմ Հայաստանում կիրառվում է նույն բարձրակարգ ու ժամանանակից դեղորայքը, որոնք որ կիրառվում են առաջատար երկրների բժշկական կենտրոններում, ու պացիրենտները անհանգստության կարիք չունեն:

Արթմեդում Մոսկվայից ժամանած բժիշկները կատարեցին բարդագույն ռեկոնստրուկտիվ վիրահատություններ

48 անքուն ժամեր, 4 բարդագույն վիրահատություն, 5-օրյա լարված ու շատ պատասխանատու աշխատանք հանուն պատերազմից տուժածների, ովքեր կարիք ունեին ծնոտների ու ատամնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, մաստեր կլաս դիմածնոտային ու պլաստիկ վիրաբույժների համար։ Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնի եռուզեռն էր մայիսի 1-5ը։


Մոսկվայի ФГБУ НКЦО ФМБА-ի Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Նազարյանի ղեկավարած թիմը Հայաստանում էր նախապես հստակ պլանավորած նպատակն իրագործելու համար։ Ընտրված 4 դեպքեր էլ մարդիկ էին, որոնց ծնոտը բառի բուն իմաստով նորից ձևավորել էր պետք։ 14 հոգուց բաղկացած թիմը հայաստանցի գործընկերների աջակցությամբ Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնում կատարեց ֆիբուլոպլաստիկա՝ ծնոտների ու ատամնաշարի վերականգնում հեղինակային մեթոդով՝ ոտքի ոլոքի ոսկրանյութի հաշվին, իմպլանտների ու պրոթեզների կիրառմամբ։ Հատուկ ընտրված թիմում ներգրաված էին դիմածնոտային վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, միկրովիրաբույժներ, ստոմատոլոգներ, ինժեներ-ծրագրավորողներ։ Բարեգործական հիմունքներով ժամանած մասնագետները իրենց հետ բերել էին ոչ միայն ժամանակակակից ու նորագույն մոտեցումներ, այլև վիրահատությունների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները։


Թիմը Հայաստան էր ժամանել Modern Implant medicine-ի ղեկավար Գրիգոր Էմիլի Խաչատրյանի ու իր որդու՝ Լևոն Խաչատրյանի կազմակերպմամբ, ակտիվ աջակցությամբ և հրավերով:

Բոլոր 4 պացիենտների վիրահատությունների արդյունքներն էլ գոհացուցիչ են, չնայած Արթմեդ բժշկական կենտրոնի և Modern Implant Medicine-ի մասնագետների հսկողությամբ դեռ պետք է վերականգնողական բուժում անցնեն:

Հավելենք, որ բարեգործական վիրահատություններին զուգահեռ Դավիթ Նազարյանի պրոֆեսիոնալ թիմի անդամները պատրաստակամորեն կիսվեցին իրենց փորձով, դասախոսություններ կարդացին նմանատիպ բարդ դիմածնոտային ռեկոնստրուկտիվ վիրահատությունների իրականացման նրբությունների ու մեթոդների շուրջ, որպեսզի իրենց փորձը հետագայում էլ կիրառվի Հայաստանում։

Ավելին անցկացրին հատուկ մաստեր կլաս միկրոանոթներ կարելու նորագույն մեթոդի մասին իրենց գիտելիքները փոխանցելով հայ գործընկերներին։ Մաստեր կլասի համար հատուկ Հայաստան էին բերել գերժամանանակից տեխնոսկոպ, որի ապահոված տեսանելիության ներքո միկրոկարերի իրականացման տեխնիկան ցուցադրելու համար օգտագործեցին առնետների պոչի երակները։

Արդյունավետ ու գերծանրաբեռնված 5 օրերի իրենց կատարած աշխատանքը ավարտեցին՝ հատուկ շնորհակալագրեր ստանալով ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից:

ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ.ի՞նչ է պետք իմանալ | 17.06.21

Դաշտանային ցիկլի տևողությունը կանանց մեծ մասի մոտ 28 օր է,մնացածի մոտ կարող է լինել 21-35 օր, սակայն ամեն մեկն ունի իր բիոռիթմը և 3 օրից ավելի շեղումը արդեն անհանգստացնող է: Դաշտանային ցիկլի խանգարումները արտահայտվում են տարբեր կերպ` ուշացումներով

ցիկլի կրճատումով, բացակայությամբ։

 

 Եթե չկա հղիության զարգացում, ապա ամենայն հավանականությամբ կա որևէ ախտածին պրոցես, որն անպայման պետք է հայտնաբերել ու բուժել կնոջ սեռական առողջության ապահովման համար, հատկապես եթե ցիկլի խանգարումները տարվա ընթացքում 1-ից ավելի անգամ են ։

 

Որոնք են հավանական պատճառները

 

Դաշտանային ցիկլի խանգարումների վրա ուղիղ ազդում են սթրեսները, որոնք ավելի հաճախ կարող են դաշտանի հետաձգման  պատճառ դառնալ։ 

Կարևոր մասնակցություն ունեն ուղեղում տեղակայված հիպոթալամուսը և հիպոֆիզը, որոնցում արտադրվող հորմոնները կատարում են ղեկավար դեր ձվարանների կանոնավոր աշխատանքում:

Ցիկլի խանգարումներ կարող են առաջացնել նաև հենց ձվարանում կամ արգանդում առկա խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել բնածին, երբ աղջիկն ի ծնե ունի սեռական գեղձերի ոչ ճիշտ զարգացում, և ձեռքբերովի, կյանքի ընթացքում տարած այս կամ այն հիվանդության հետևանքով առաջացած։ Այդ թվում ամենահաճախ հանդիպում են բորբոքային պրոցեսները ձվարաններում: Դրանք երբեմն կարող են լինել աուտոիմուն բորբոքումների ձևով, որի դեպքում սեփական իմունիտետը սկսում է քայքայել ձվարանների հյուսվածքը,արդյունքում առաջացնելով ընդհուպ դաշտանադադար։ Ձվարանների հյուսվածքի վնասվածքներ կարող են առաջանալ նաև քիմաթերապիաներից և ճառագայթային թերապիաներից հետո, ձվարանների վրա կատարված որոշ վիրահատություններից հետո։