Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

Ինտերվեցիոն ռադիոլոգիայի բացառիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ-ում

Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում և ախտահարված այլ օրգաններ: Իհարկե տարբեր տեղակայության քաղցկեղի դեպքում գանգատները կարող են տարբեր լինել: Բժիշկների հորդորն է կրկին ու կրկին. գանգատներ ունենալու դեպքում դիմեք բժշկի, հետազոտվեք, բացահայտեք առողջական խնդիրները, զբաղվեք դրանց բուժմամբ:

Ուռուցքը բարորակ էթե չարորակկպարզի բիոպսիան

Եթե հետազոտվել եք և գործիքային հետազոտությամբ հայտնաբերվել է ուռուցքային գոյացություն, մի շտապեք հուսահատվել. Դեռ հայտնի չէ՝ այն չարորակ է, թե ոչ: Պարզելու համար պետք է կատարել բիոպսիա: «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը բիոպսիաներ է իրականացնում ցանկացած տեղակայության խորանիստ ու դժվարամատչելի ուռուցքներից: Բժշկությունում ամենից հավաստին համարվում է հիստոլոգիական հետազոտության արդյունքը: Եվ բիոպսիայի միջոցով ստացված նյութը՝ բիոպտատը հիստոլոգիական հետազոտության ուղարկելով վիրաբույժը կարողանում է պարզել ոչ միայն ուռուցքը չարորակ է, թե բարորակ, այլ նաև չարորակ լինելու դեպքում իմանալ նրա բնույթն ու տեսակը, ու ըստ այդմ կազմել բուժման ծրագիրը.վիրահատական, ճառագայթային կամ քիմիոթերապևտիկ, քիմիոթերապիայի դեպքում ընտրել համապատասխան դեղորայք և այլն:

«Այսօր քաղցկեղի բուժումն անհնար է պատկերացնել առանց բիոպսիաների: Այն կլինիկական օնկոլոգիայի ամենանորագույն բարձրտեխնոլոգիական ուղղությունն է: նդհանրապես ինտերվենցիոն ռադիոլոգիայի ընձեռած հնարավորությունների,-ասում է ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը: -Այն օգնում է օնկովիրաբույժին ավելի ճիշտ ու թիրախային պլանավորել իր բուժումն ու ավելի լավ արդյունքներ ունենալ»

Ինտերվենցիոն ռադիոլոգիան և քաղցկեղի բուժման նոր հնարավորությունները


«Ինտերվենցիոն ռադիոլոգիան բուժման և ախտորոշման պակաս ինվազիվ մեթոդ է, որը տալիս է բավական բարձր արդյունքներ: Այն ի սկզբանե սկսել է կիրառվել հիմնականում տեղային անզգայացմամբ ռենտգեն կամ ուլտրաձայնային հսկողությամբ սրտի անոթների ստենտավորումներ կատարելու համար: Բայց շատ արագ ընդլայնել է իր կիրառության դաշտն ու այսօր կարևոր դեր ունի քաղցկեղի բուժման մեջ, նաև թույլ է տալիս ախտորոշել ու բուժել տարբեր հիվանդություններ նաև դրենավորումների և ստենտավորումների միջոցով: Դրանք քաղցկեղի բուժումը դարձնում են պակաս ինվազիվ՝ զգալիորեն նվազեցնելով հետվիրահատական բարդությունները և ավելացնելով բուժման արդյունավետությունը»,-ասում է «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը Առողջապահական համակարգ մասնագիտական նախագծի հետ զրույցում: Բաժանմունքում նա հաճախ է դրենավորումներ կատարում ենթաստամոքսային քաղցեղի հետևանքով առաջացած մեխանիկական դեղնուկի ժամանակ:

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը, որ ղեկավարում է պրոֆեսուր Արթուր Սահակյանը, հանրապետությունում հայտնի է որպես ենթաստամոքսային գեղձի մետաստազված քաղցկեղի արդյունավետ բուժմամբ զբաղվող կենտրոն, որտեղ իրականացվում են ամենամեծ թվով պանկրեատոդուոդենալ (լյարդ, ներլյարդային և արտալյարդային լեղուղիներ, ենթաստամոքսային գեղձ, 12-մատնյա աղի) միջամտությունները: Հենց այս բաժանմունք են դիմում նաև պանկրեատոդուդենալ զոնայի քաղցկեղի մեխանիկական դեղնուկով բարդացած դեպքերը, որոնք նախկինում հետվիրահատական լետալ ավարտ էին ունենում: Բաժանմունքն արդեն մի քանի տարի նման բոլոր դեպքերում իրականացնում է լեղուղիների նախավիրահատական միջմաշկային, միրլյարդային դրենավորում, որը զգալիորեն բարելավում է հիվանդի կյանքի որակը և բարձրացնում կյանքի տևողությունը: «Այս մեթոդը փրկօղակ է հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար, երբ ուռուցքն այնքան է մեծանում, որ ճնշում է լեղուղիներին՝ առաջացնելով մեխանիկական դեղնուկ և կյանքի կրկնակի սպառնալիք»,-ասում է բժիշկը:

Բաժանմունքի բժիշկները իրենց աշխատանքում ներդրել ու ներդնում են ժամանակակից բժշկության արդիական մեթոդները, կատարելագործում իրենց հմտությունները մասնագիտական բարձրակարգ օգնություն տրամադրելու համար: Եվ բուժումը չուշացնելը և ժամանակին բժշկին դիմելը միայն օգնում է արագ հաղթահարել հիվանդությունը: Թող կորոնավիրուսը առիթ ու պատրվակ չլինի հետաձգել ավելի լուրջ առողջական խնդիրների բուժումը: Դիմեք բժշկի, եթե ունեք անհանգստացնող գանգատներ, նաև այս օրերին:

Առողջապահական համակարգ մասնագիտական նախագիծ

Ավելին

Ե՞րբ է պետք անցնել համակարգչային տոմոգրաֆիա կորոնավիրուսի ժամանակ

  1. Համակարգչային տոմոգրաֆիան համարվում է առաջնային ու կարևոր հետազոտություն կորոնավիրուսային թոքաբորբի ախտորոշման հարցում: Արթմեդ բժշկական կենտրոնի ճառագայթաբան, համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ Մարգարիտա Հարությունյանը, որ կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով, կարծում է, որ կորոնավիրուսի նոր փուլը Հայաստանում մարդիկ ավելի թեթև են տանում, չնայած նրան, որ բրիտանացի մասնագետները կանխատեսում էին, որ կովիդի նոր պիկի ժամանակ վարակվելիությունը լինելու է ցածր, մահացությունը՝ բարձր:

 

Բժշկուհի Հարությունյանը խորհուրդ է տալիս պացիենտներին կովիդի նախանշաններ ունենալու դեպքում ինքնուրույն չորոշել՝ պե՞տք է անցնել համակարգչային տոմոգրաֆիա, թե ոչ. Համակարգչային տոմոգրաֆիան կովիդ թոքաբորբերի համար առաջնային է, բայց քանի որ այն ճառագայթում է հիվանդներին, կարևոր է այն կատարել ըստ կլինիցիստ գործընկերների ցուցումի: Բուժող բժիշկներն են որոշում՝ երբ արժե կատարել հետազոտությունը: Հիմնականում պացիենտնեին հետազոտում ենք գանգատների ի գայտ գալուց հետո 6-ից 7-րդ օրը, բայց եթե օրինակ մի քանի օր ինտենսիվ ջերմում են, ջերմությունը կայուն բարձր է 38 աստիճանից, հետազոտում ենք՝ չսպասելով 6-րդ օրվան: Ինչ վերաբերում է հետազոտությունը կրկնելուն, ապա, ըստ ուղեցույցների, մինչև 50 տոկոսը ախտահարված թոքերի դեպքում հաջորդ հետազոտությունը կատարում ենք 6 ամիս հետո, 50 և ավել տոկոս ախտահարման դեպքում հաջորդ հետազոտությունը սովորաբար կրկնում ենք 3 ամիս հետո,- ասում է նա:

 

Սակայն պատահում է նաև, որ հետազոտությունը կրկնում են նույն ամսվա մեջ երկրորդ անգամ. Հատկապես ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների բուժման ժամանակ , որը միանշանակ կատարվում է կլինիցիստների ցուցումով:

 Ծավալուն թոքաբորբերի ժամանակ նրանց հաճախ են նշանակում հորմոնոթերապիա, և հիվանդների մոտ շնչահեղձություն է առաջանում: Բարեբախտաբար սովորաբար պարզվում է, որ այլ բարդություններ թոքերում չկան, սպիեր են միայն՝ ֆիբրոզ ձգաններ, որոնց ներծծումը ժամանակ է պահանջում,-ասում է նա:

 

 Լինում է նաև, որ պացիենտները գալիս են հետազոտվելու կովիդի կապացությամբ ու հայտնաբերում են նաև այլ հիվանդություններ. Oրինակ կարող են թոքի փոքր ուռուցքներ լինել, վահանագեղձի գոյացություններ, կրծքագեղձի խնդիրներ, իհարկե այս պարագայում խորհուրդ ենք տալիս նախ բուժել կովիդը, հետո զբաղվել նաև այս խնդիրներով:

 

Մարդկանց նաև շատ է հետաքրքրում հարցը, թե արդյոք թոքային ախտահարումները հետագայում թոքի հետ կապված այլ խնդիրներ չեն ստեղծում. Ես նման դեպքի չեմ հանդիպել, սովորաբար զուտ ֆիբրոզներ են մնում, անգամ մեկ տարի հետո հետազոտելիս դժվար է հասկանալը, որ ֆիզրոզները կոնկրետ կովիդի հետևանք են, սակայն ցավոք, պացիենտների մոտ կովիդի արդյունքում այլ օրգաններում են խնդիրներ առաջանում՝օրինակ աղեստամոքային խնդիրներ, նյարդային խնդիրներ, սիրտ-թոքային բարդություններ, իսկ քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ նույնիսկ բուժման ֆոնին դիտվում է բացասական դինամիկա »,- ասում է նա: Բժշկուհին նաև մեկնաբանում է, թե ինչպես է լինում, որ թեստը բացասական է լինում, իսկ համակարգչային տոմոգրաֆիան կովիդ թոքաբորբ է ցույց տալիս. Այո լինում են դեպքեր, այստեղ պատճառները մի քանիսն են, նախ ճիշտ ժամանակ չեն թեստը հանձնում, չեն պահպանում տեստավորման կանոնները , որոնք պացիենտին պետք է բացատրի բուժող բժիշկը, այդ իսկ պատճառով առանց բժշկի ցուցումի պետք չէ թեստավորվոել: Բացի այդ կարող է լինել դեպք, երբ ինչ ինչ պատճառներով ընկնում է անձի իմունիտետը ու մարդը վարակվում է կովիդ 19-ով: Նշեմ, որ մենք համակարգչային տոմոգրաֆիայով տեսնում ենք, որ վիրուսային թոքաբորբ է, բայց հստատկեցնելու համար, թե հատկապես ինչ վիրուս է, հաշվի ենք առնում նաև թեստի պատասխանը, քանի որ թոքաբորբը պարտադիր չի, որ կովիդի հետևանք լինի: Փորձառու մասնագետը նկատում է, որ կովիդի հետ ուղղակի պետք է սովորել ապրել, միշտ հետևել հիգիենայի կանոններին. Սա արհեսածին վիրուս է, որ աստիճանաբար մարելու է, մեր խնդիրն է ժամանակի մեջ առավելագույնս խուսափել վարակվելուց,- եզրափակում է բժշկուհին ու նորից անցնում գործի, քանի որ դեպքերի աճը թույլ չի տալիս երկարատև կտրվել աշխատանքից:

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական/mednews.am/

Ավելին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ԱՐԹՄԵԴ»-Ի ԲԺԻՇԿՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ. ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ Է ՊԱՑԻԵՆՏԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Արթմեդ» բժշկակական վերականգնողական կենտրոնի Ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արթուր Սահակյանը և «ՍԹՐԵՍ» հոգեկան առողջության վերականգնողական կենտրոնի հոգեբան Աննա Բաբախանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հանցանքի հետքով» հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել են՝ արդյոք հիվանդին պետք է ասել նրա հիվանդության մասին թե՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ավելին

ԱՇՈՏ ԵՂՈՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԹՈՔԱԲԱՆ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որով ի թիվս այլ մասնագիտությունների, Երևանի գլխավոր թոքաբան է նշանակվել «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի թոքաբան Աշոտ Կորյունի Եղոյանը:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով առողջապահության ոլորտում ձեռք բերված հաջողությունները, մասնագիտական ունակությունները և երկար տարիների աշխատանքային փորձը.

1. Երևան քաղաքի բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների և հաշմանդամության կանխարգելման, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով.

Աշոտ Կորյունի Եղոյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր թոքաբանի կոչում»:

 

 

 

Ավելին

«ԱՐԹՄԵԴ»-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆԸ՝ ՏԱՐՎԱ ՆՎԻՐՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

«Արթմեդ» բժշկակական վերականգնողական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը «Որակի նշան» կազմակերպության կողմից ներկայացվել է «Տարվա նվիրյալ» անվանակարգում:

Բժիշկ Ղարիբյանի թեկնածությունն առաջադրվել է բազմաթիվ մասնագետների կարծիքների, ինչպես նաև սոցիոլոգիական հարցումների հիման վրա: Նա ջանք ու եռանդ չի խնայել որպեսզի համավարակի (COVID 19) ժամանակաշրջանում, և Արցախյան 44-օրյա պատերազմում իր մասնագիտական ու մարդկային որակներով օգն բժշկական միջամտության կարիք ունեցող անձանց բուժելու համար:

Մրցանակաբաշխությունը կկայանա ս.թ. մարտի 21-ին:

 

ԱՐԱՅԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

   1977թ.-ին ընդունվել է Սևանի թիվ 4 դպրոցը և ավարտել  1988թ. արծաթե մեդալով:

   1989 . ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ և 1995թ. ավարտել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

   1995թ. սեպտեմբերին ընդունվել է կլինիկական օրդինատուրա Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ականջ քիթ կոկորդաբանության ամբիոնում, որը ավարտել եմ 1998թ.-ին:

   1989թ.-ից մասնակցել է Արցախյան շարժմանը:

   1990-1994թ.թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին Նիկոլ Դուման ջոկատի կազմում:

   1998թ. սեպտեմբերին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և զորացրվել 2009թ.

    1998-2000թթ. Ռազմաբժշկական վարչությունում  զորամասերի բուժծառայության կազմակերպման բաժնի սպա

    2000-2001թթ. Կենտրոնական կլինիկական զինորական հոսպիտալում LOR բաժանմունքի բժիշկ օրդինատոր

    2001-2009թթ. Կենտրոնական զինվորական պոլիկլինիկայում վիրաբուժական  բաժանմունքի բժիշկ ականջ քիթ կոկորդաբան

    2002թ. ից համատեղության կարգով եղել եմ “Արթմեդ” բժշկական վերականգնողական  կենտրոնի LOR կոնսուլտանտ, իսկ 2009թ.-ից  նույն կենտրոնի  վիրաբուժական բաժնի LOR բժիշկ, LOR Ծառայության ղեկավար, որտեղ աշխատել է մինչ օրս:

    2013թ.պաշտպանել է գիտական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ունի 6 տպագրված հոդված:

    2020թ.մայիսից ԱԱԻ գլխի պարանոցի էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ:

    2020թ. հունիսից «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բուժ գծով փոխտնօրեն:

   

Պարգևատրումներ՝

 

  2004թ. ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագիր:

  2006թ. ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետի պատվոգիր:

  2006թ. “Ամբասիր ծառայության համար” I աստիճանի մեդալ:

  2007թ. ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագիր:

  Ամուսնացած է, ունի 2 երեխա՝ տղա, աղջիկ:

 

Ավելին

ՆԵՐՀՈԴԱՅԻՆ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐ: ԵՐԲ ԵՎ ՈՒՄ Է ԱՅՆ ՑՈՒՑՎԱԾ. ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻ ԵԹԵՐՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ ՕՐԹՈՊԵԴ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

«Արթմեդ» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Ռաֆայել Ավետիսյանի հետ զրուցել ենք ներհոդային ներարկումների մասին: Բժիշկի օգնությամբ  պարզեցինք, թե երբ է ցուցված այս միջամտությունը, որքանով է այն արդյունավետ և որոնք են հակացուցումները:
Ավելին՝ տեսանյությում:



Ավելին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ԿՌԻՎ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ» AZDAGIR.AM-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԶԻՆՎՈՐԻՆ

Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբից «Արթմեդ» ԲՎԿ-ի վերականգնողական բաժանմունքում իրենց բուժումն են ստացել բազմաթիվ վիրավոր զնիվորներ: Նրանցից է Էդուարդ Մկրտչյանը: 

«Արթմեդ» բժշկական կենտրոնի նյարդավերականգնողական բաժանմունքի վարիչ Հակոբ Աթանեսյանը պատմում է պատերազմի օրերի ու վիրավոր զինվորների վերականգնողական ընթացքի մասին:

«Էդուարդը չգիտեր, թե ինչ է սպասվում իրեն, երբ որոշեց իր ծննդավայրից՝ Ռուսաստանից, առաջին անգամ գալ Հայաստան։ Եկավ, ապրեց որոշ ժամանակ ու մեկնեց բանակ։ 44 օրյա պատերազմին կռվել է մոտ մեկ ամիս, հետո վիրավորվել է։ Այսօր դեռ շարունակում է վերականգնողական բուժումը, սակայն իր կռիվ ոչ թե պատերազմի թողած վերքերի, այլ ճակատագրի հետ է։ Հայաստանում նա չունի կացարան եւ աշխատանք»,- գրում է azdagir.am-ում:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ավելին

«ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ ԹՈՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Սիրելի քաղաքացիներ,

կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով մեր կենտրոնում համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունն իրականացնող մասնագետները աշխատում են գերծանրաբեռնված:
Թոքի համակարգչային տոմոգրաֆիա անցնելու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ զանգահարելով՝ 098678178
Ավելին

ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ԵՎ ԳԱՆԳԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԿՎԻՐԱՀԱՏՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

«Արթմեդ» բժշկական կենտրոնում հյուրընկալել է Մոսկվայից հեղինակավոր դիմածնոտային վիրաբույժ, միկրովիրաբույժ, Էսթետիկ բժշկության Բոստոնյան ինտիտուտի վիրահատական կենտրոնի ղեկավար Դավիթ Նազարյանին։

Վերջինս Հայաստանում է հայտնի մասնագետ Գրիգորի Էմիլի Խաչատրյանի հրավերով Դավիթ Նազարյանը հայրենիքում էր՝ պատերազմի պատճառով դիմածնոտային շրջանում վնասվածքներ ստացած ու պլաստիկ միջամտությունների կարիք ունեցող երիտասարդների վիրահատությունները պլանավորելու նպատակով։ Նա պատրաստակամություն հայտնեց անվճար վիրահատել զինծառայողներին։

Դավիթ Նազարյանը ուսումնասիրելով «Արթմեդ» հզորությունները նպատակահրմար է գտել այդ վիրահատությունները կատարել մայիսի 1-5-ը։ «Արթմեդ» բժշկական կենտրոնում կկատարի վիրահատության կարիք ունեցող զինծառայողների անվճար վիրահատությունները։

Այցի շրջանակներում բժիշկ Նազարյանը նաև կանցկացնի մաստեր կլաս՝ հայ գործընկերներին կներկայացնի դիմածնոտային վիրաբուժության նորագույն մոտեցումներն ու բուժման ժամանակակից մեթոդները։

Փորձառու վիրաբույժ Դավիթ Նազարյանը մասնագիտական շրջանակներում մեծ հեղինակություն է վայելում դեմքի մի շարք խնդիրների վիրահատությունների սեփական մեթոդների մշակման ու կիրառման համար:

Դավիթ Նազարյանը հեղինակ է շուրջ քսան գիտական աշխատանքների և 5 դիմածնոտային ու գանգային վնասվածքների բուժման 5 գյուտերի:

 

ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


2002
թ. ավարտել է Մոսկվայի բժշկական քոլեջը «բուժեղբայր մասնագիտությամբ»

2004 – 2007 թ. Ի. Մ. Սեչենովի անվան ԴԻմածնոտային վիրաբուժության կլինիկա  որպես հերթապահ բժիշկ. Աշխատել է շտապ օգնության բաժնի դիմածնոտային վիրաբության մասնագետ

2006 – 2008 թթ. Ֆեդերալ պետական բյուջետային հիմնարկի «Ատամնաբուժության և դիմածնոտային վիրաբուժության Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» Ազգային բժշկական հետազոտական կենտրոնիռեկոնստրուկտիվ դիմածնոտային գանգային վիրաբուժության կենտրոնում: Աշխատել է Պրոֆեսոր Ա. Ի. Ներոբեևի ղեկավարությամբ

2008 թվականինավարտել է Ի. Մ. Սեչենովի անվան Առաջին Մոսկովյան պետական բժշկական համալասրանի «բուժական գործ» մասնագիտացմամբ

2008 Աշխատում է ակադեմիկոս Բ. Վ. Պետրովսկու անվան Ֆեդերալ պետական բյուջետային գիտական հաստատությունումդիմածնոտային գանգային վիրաբուժության բաժնում

 2013 թ. Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Բ.Գ.Դ. Ա. Ս. Կարայանի ղեկավարությամբ՝ «Ծնոտի դեֆեկտներով հիվանդների ծամելու ֆունկցիայի հետագա վերականգման վիրաբուժական բուժումը»

2009 – 2013 թվականները ղեկավարել է «Յունիդենտ ատամնաբուժություն» բուժհիմնարկների ցանցի վիրաբուժական բաժինը:

 2008 թվականիցԲոստոնյան էսթետիկ բժշկության բաժանմունքի վարիչն է

2013 թվականիցհիմնադրել է և ղեկավարել իմպլանտալոգիայի կենտրոն NKclinic.ru-ն
2013
թվականիցԻ. Մ. Սեչենովի անվան Առաջին Մոսկվայի պետական բժշկական համալսարանի ավագ գիտաշխատող

2013 թվականին ԱՄՆ Նեշվիլ քաղաքում կրթություն է ստացել դեմքի ամբողջական տրանսպլանտոլոգիայի ուղղությամբ

2014 թվականին Շանհայում 9-րդ հիվանդանոցում արագացված կուրսեր է անցել նվազդիամետրալ ոսկորների միկրովիրաբուժության գծով՝ կուպլերովյան մեթոդով:

2014 թվականիցղեկավարում է ՌԴ ֆեդերալ գիտակլինիկական օթորինոլարինգոլոգիայի կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժինը, ինչպես նաև Մոսկավյում գտնվող Բոստոնի էսթետիկ բժշկության ինստիտուտը

Ավելին

Ուրոլոգիական ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ Արթմեդ ԲՎԿ-ում

2019թ-ի սեպտեմբերին 62-ամյա Հ.Ա-ն դիմել Արթմեդ բժշկական կենտրոնի Ուրոլոգիայի բաժանմունք արյունամիզության գանգատով: Կատարված հետազոտություների արդյունքում պացիենտի մոտ հայտաբերվեց միզապարկի քաղցկեղ մկանային շերտի մեջ թափանցումով:.

Նման դեպքերում ցուցված է միզապարկի հեռացում կյանքին սպառնացող վտանգը վերացնելու համար. «Երիտասարդ ու առողջ օրգանիզմի պարագայում հնարավոր կլիներ միանգամից աղիներից միզապարկ ձևավորել մեկ վիրահատության ժամանակ, սակայն Հ.Ա-ի առողջական վիճակը՝ սիրտ-անոթային խնդիրները, արյունամիզության պատճառով արյան ցածր ցուցանիշները, հետվիրահատական բարդությունների ռիսկը,  հիմնավոր պատճառ էին, որ որոշվեց աղիներից միզապարկի ձևավորումը հետաձգել մինչև վստահ լինենք, որ քաղցկեղի խնդիրը հաղթահարված է, ու Հ.Ա-ի առողջական վիճակը բավարար է նոր վիրահատության համար»,- պատմում է Ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Ծատուրյանը:

Վիրահատությունն անցավ բարեհաջող, ու մեկ տարի անց կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ քաղցկեղի կրկություն չկա: Արդյունքում 2020թ-ի հոկտեմբերի կատարվեց երկրորդ՝ ռեկոնստրուկտիվ՝ զստաղիքային նոր միզապարկի ձևավորման վիրահատությունը, որը թույլ տվեց վերականգնել Հ.Ա-ի բնական միզարձակությունը, բարձրացնել նրա կյանքի որակը:

Անցել է 4 ամիս, պացիենտն իրեն լավ է զգում. «Կարծես երիտասարդացած լինեմ, կրկին ես ինձ լիարժեք եմ զգում, շատ գոհ եմ կատարած աշխատանքից, արհեստավարժ թիմի հետևողական աշխատանքի համար»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Հ.Ա-ն:

Բժիշկ Ծատուրյանը արդեն շուրջ 30 տարի իրականացնում է ուրոլոգիական ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ հանդիսանալով դրանց ներդրման առաջամարտիկներից մեկը Հայաստանում:

 

Ավելին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-Ի ԲԺԻՇԿ ԱՍՏՂԻԿ ԱԹԱԲԵԿՅԱՆԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՇԱՏ ԲԱՐԴ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԷԻՆ, ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՀԱՃԱԽ ՉՀԱՆԴԻՊՈՂ» ՀԱՆՐԱՅԻՆ Հ/Ը ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Հանրային հեռուստաընկերության Լուրեր-ի թողարկման ժամանակ անդրադարձ է կատարվել «ԱՐԹՄԵԴ» բժշկական կենտրոնի բժիշկ պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Աստղիկ Աթաբեկյանի մասնագիտական գործունեությանը: 

«Մասնագիտություն որ տոնական օր չի ճանաչում». լուրերի լրագրող Լիլիթ Դանիելյանը այսպես է սկսում կին բժիշկներին նվիրված ռեպորտաժը. 

Մանրամասները՝ տեսանյությում


Ավելին

ԱՐԹՄԵԴԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՏՈՆԸ

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր,

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի անունից ջերմորեն շնորհավորում եմ մայրության ու գեղեցկության տոնը: 

Ավանդաբար կնոջ դերը հայ հասարակության մեջ կարևորվել է: Եվ մենք՝ շարունակելով հայկական ազգային ավանդույթների պահպանումը, պարտավոր ենք սիրով և խնամքով պահպանել կանանց նկատմամբ մեր հարգանքն ու նվիրումը: 

Այս գեղեցիկ տոնին անհրաժեշտ եմ համարում խոսել նաև կանանց առողջական խնդիրների մասին:

Մեր կլինիկայում աշխատում են նեղ մասնագիտացում ունեցող այնպիսի բժիշկներ, ովքեր կօգնեն մեր սիրելի կանանց բուժել առողջությունը, ինչպես նաև ապահովել էսթետիկ գեղեցկությունը: 

Կանանց տոներին «Արթմեդի» բժիշկները կշարունակեն կատարել քթի պլաստիկ վիրահատություններ մատչելի պայմաններով:

Առողջ եղե՛ք



Հարգանքով

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Արթուր Աբգարյան

Ավելին

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՔԹԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՍԱՆԵԼԻ

Աշխարհում կնոջ գեղեցկության միտումները փոփոխվում են: Հայաստանում այն բացառություն չէ: Կանայք իրենց գեղեցկությունը արտահայտում են՝ նաև քթի վիրահատություններ կատարելով:

«Արթմեդ» բժշկական կենտրոնի քիթ կոկորդ ականջ և դիմածնոտային ծառայությունը կանանց տոներին ընդառաջ առաջարկում է կատարել քթի վիրահատություններ: Այն առաջին հերթին ունի բուժական նշանակություն, ինչպես նաև գեղեցիկի նկատմամբ ուշադրություն գրավելու միտում:

Ինչպես նշում է «Արթմեդ» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն,  լոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, ԱԱԻ գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արայիկ Ղարիբյանը. «Հայաստանում ավանդաբար քիթը համարվել է հայկականության խորհրդանիշ, սակայն բժիշկները այն վիրաբուժական միջամտությունների միջոցով գեղեցկացնում են, որպեսզի հայ կանայք կարողանան իրենց կանացիությունը ի ցույց դնեն հանրությանը: Մենք կարողացել ենք ստեղծել մի բուժական հարթակ, որի միջոցով կարողանում ենք մեր կանանց և աղջիկներին տրամադրել արդյունավետ և մատչելի վիրահատական և բուժական ծառայություններ: Իսկ կանանց միամսյակի ընթացքում դրանք նկատելիորեն կընդլայնվեն»:

Վերջին տարիների ընթացքում մեր պացիենտների այցելությունների թիվը ավելացել է և կարող ենք արձանագրել, որ բժիշկների կատարած աշխատանքի արդյուքը տեսանելի է:  

 

Ավելին

Թիկունքը պահողները. վիրավոր զինվորների հետ օր ու գիշեր աշխատող բժիշկների առօրյան

Արթմեդ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանին հանդիպեցինք աշխատավայրում երեկոյան ժամը 10-ին: Հարցազրույցի պայմանավորվելու համար ասում էր՝ եկեք երբ հարմար է, ես օր ու գիշեր այստեղ եմ:

Պատերազմը սկսելու հաջորդ օրվանից տանն անցկացնում է ընդամենը 1-2 ժամ, որովհետև անընդհատ կազմակերպչական ու բուժական բազում հարցեր է պետք լուծել հիվանդանոցում. “Պատերազմի լուրը ստանալուց հետո արագ կապ է հաստատեցի ՊՆ ռազմաբժշկական վարչության հետ, ու հայտնեցի, որ Արթմեդ բժշկական կենտրոնը պատրաստ է բոլոր կարողություններով օգտակար լինել վիրավոր զինվորներին ու կամավորներին: Հաջորդ օրն իսկ արդեն մեզ մոտ տեղափոխվեցին տարբեր վնասվածքներով առաջին պացիենտները: Մեր կենտրոնի սպեցիֆիկայից ելնելով՝ ընդունեցինք ոչ միայն վիրահատական միջամտության անհրաժեշտություն ունեցող պացիենտներին, այլև ներգրավեց Սթրես բաժանմունքը, որտեղ պատերազմի պատճառով սուր սթրեսային համախտանիշ ու իրավիճակային ռեակցիաներ ունեցող զինվորներ ու քաղաքացիների բուժօգնությունը կազմակերպեցինք: Այս ընթացքում նաև նյարդաբանական ու սուր շնչառական խնդիրներ ունեցող պացիենտների սկսեցինք ընդունել”,-պատմում է Արայիկ Ղարիբյանը:

Բացի նրանից, որ ընդունել են պացիենտներին ու արել ամեն ինչ պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերելու համար, Արթմեդ ԲՎԿ կոլեկտիվը ինքնակազմակերպվել է, իրենց ու ընկերների ուժերով փորձել են ապահովել սնունդ ու հագուստ նոր տեղափոխված զինվորների համար, որպեսզի պետությունը իր նախատեսած միջոցները առավելագույնս կարողանա այլ կարիքների ուղղել: Մինչ այսօր էլ փորձում են պետության միջոցները նվազագույն չափով օգտագործել, չնայած որ պետությունը տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ.

“Իհարկե մի շարք կազմակերպություններ ու մարդիկ էլ բարեգործական հիմունքներով օգնեցին՝ զինվորներին ու Արցախից եկած նրանց հարազատներին անհրաժեշտ պարագաները ապահովելու համար: Մենք այսօր էլ չենք հրաժարվում նման բարեգործական օգնությունից, ու փոխանցում ենք՝ ում անհրաժեշտ է: Նաև ուզում եմ շեշտել, որ մեզ օգնության եկան նաև հոգեբան կամավորների խումբը, ովքեր մինչ այսօր էլ գրաֆիկով աշխատում են մեզ մոտ պառկած պացիենտների հետ, որպեսզի հոգեպես էլ տղաները արագ վերականգնվեն: Մեզ շատ ոգևորում է մարդկանց պատրաստակամությունը, ու անչախ շնորհակալ ենք այս բարդ իրավիճակում մեր կողքին կանգնելու համար”,-ասում է Արայիկ Ղարիբյանը:

Ինչ վերաբերում է հարազատներին շատ հետաքրքրող տեսակցության հարցին, Արայիկ Ղարիբյանն ասում է, որ իրենք ընտանիքի անդամներին թույլ տալիս են կարճաժամկետ տեսակցել իրենց զինվորներին. “Մարդիկ ահավոր սթրես են տարել այս ընթացքում ու լարված են, դրա համար մենք թույլ տալիս ենք, որ տեսնեն իրենց զինվորին, համոզվեն, որ լավ է: Իհարկե պարտադրում ենք, որ պահեն կորոնավիրուսի չտարածման բոլոր կանոնները, որովհետև ռազմական այս իրավիճակում մենք միևնույնն է խնդիր ունենք նաև ապահովել, որ հանկարծ կորոնավիրուսի տարածում չունենանք հիվանդանոցի ներսում:Այս բոլոր ամիսներին դա մեզ մոտ շատ լավ հաջողվել է, դրա համար նաև մեզ մոտ տեղափոխված ցանկացած զինվոր մինչև ընդհանուր պալատ տեղափոխվելը նաև կորոնավիրուսի անվճար է տեստ է հանձնում մեր մյուս տղաներին չվարակելու համար”,-հավելում է նա:

Արայիկ Ղարիբյանին ոգևորել է պառկած տղաների ոգին: Ասում է շատերը անընդհատ հարցնում են՝ երբ եմ վերադառնալու առաջնագիծ, իսկ ինքն ասում է. ‘’Քիչ ուշ գնացեք, բայց ապաքինված գնացեք, որ կարողանաք լիարժեք կատարել Ձեր առջև դրված մարտական խնդիրները”:

Իսկ զինվորներին ապաքինելու համար Արթմեդ բժշկական կենտրոնի մասնագետները՝ վիրաբույժները, վնասվածքաբան-օրթոպեդները, դիմածնոտային վիրաբույժները աշխատում են առանց հանգստանալու ու մեծ նվիրվածությամբ, առանց հոգնելու ու այդ մասին մտածելու, որովհետև բժիշկը պատերազմի ժամանակ ունի հստակ առաքելություն՝ պահել զինվորի թիկունքը, ապահովել նրա մարտունակությունը.

“Չմոռանանք նաև, որ մենք առաջնագծում էլ փայլուն մասնագետներ ունենք, որոնք արկերի տակ վիրահատություններ են անում, առաջին օգնություն են ցույց տալիս ու փրկում են մեր զինվորներին: Նրանց ջանքերն անգնահատելի են”,-ասում է Արայիկ Ղարիբյանը՝ վստահ, որ թև ու թիկունք լինելով միմյանց՝ հաղթելու ենք մեզ պարտադրված այս պատերազմում ու արդեն հաղթել ենք, քանի որ փոքրիկ Արցախը կռվում է ոչ թե Ադրբեջանի, այլ ՆԱՏՕ_ի հզոր բանակներից մեկի՝ Թուրքիայի դեմ, ու նրանց չհաջողվեց բլից պատերազմով հասնել իրենց նպատակին: Մեր բանակը փայլուն է կատարում իր առջև դրված խնդիրը:



Ավելին

Լեղաքարային հիվանդություն, ճողվածքներ. Ի՞նչ է պետք իմանալ

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը ժամանակակից վիրահատական գործիքներով ու սարքավորումներով հագեցած բաժանմունք է, որտեղ իրականացվում է ճողվածքների, մաստոպատիաների, աղեստամոքսային ոչ քաղցկեղային հիվանդությունների, թութքի վիրահատական բուժում։ Ընդհանուր վիրաբույժ Լևոն Հենզելի Եսայանը այս բաժանմունքում է 2003թվականից։ «Արթմեդի» «հնաբնակի» վիրաբույժի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ խոսել է վիրաբուժական առավել հաճախ հանդիպող խնդիրների և դրանց բուժման մեթոդների մասին։ 

-Ո՞ ր հիվանդներն են առավել հաճախ դիմում Ձեզ, բժիշկ Եսայան:
-Մեր ազգաբնակչության մեջ առավելապես տարածված են ճողվածքները, լեղաքարային հիվանդությունները և թութքը։ Հաճախ դիմում են սրացած վիճակում, որովհետև, գիտեք, մարդիկ չեն սիրում դիմել բժշկի։ Բայց այդ դեպքում հաճախ մեր պայքարը արդեն տեղափոխվում է կյանքի ու մահվան պայքարի դաշտ։ Բարդ վիրահատությանը հետևաբար հետևում է նաև երկարատև հետվիրահատական փուլ։ Մեր պացիենտների ստացիոնար բուժման համար «Արթմեդում» ստեղծվել ենբոլոր հարմարությունները․ հարմարավետ հիվանդասենյակներ, բարեհամբույր և հոգատար անձնակազմ, ընդարձակ միջանցքներ, պատուհանից հրաշալի տեսարան դեպի բուսաբանական այգի, հետևաբար նաև մաքուր օդ ու խաղաղ միջավայր։ Այս ամենը դրական մթնոլորտ է ստեղծում բուժայցելուների և նրանց առողջության արագ վերականգնման համար։

-Եկեք անդրադառնանք առավել հաճախ հանդիպող խնդիրներին ու դրանց բուժման մեթոդներին։ Սկսենք ճողվածքներից։ Ինչու՞ են դրանք առաջանում և ինչո՞վ են վտանգավոր։

-Ճողվածքները, հատկապես աճուկային ճողվածքները բավական հաճախ են հանդիպում մեր ազգաբնակչության շրջանում։ Բայց չնայած տարածվածությանը՝ ճողվածքի և նրա բարդությունների մասին գիտեն քչերը։ Մանավանդ քանի դեռ այն փոքր է լինում, արտաքուստ քիչ արտահայտված, չեն անհանգստանում, համարում են զուտ էսթետիկ խնդիր ու չեն շտապում դիմել բժշկի։ Այնինչ պետք է պարտադիր դիմեն, ու հնարավորինս շուտ։ Ճողվածքները վտանգավոր են նրանով, որ կարող են օղակվել։ Ինչպես գիտենք ճողվածքը, որևէ օրգանի՝ հիմնականում աղիքի կամ ճարպոնի դուրս գալն է որովայնի առաջնային պատի միջով դեպի ենթամաշկ։ Ճողվածքները հիմնականում առաջանում են որովայնի և աճուկի շրջանում, լինում են նաև պորտային, ազդրային, կերարկրափողի և հետվիրահատական ճողվածքներ։ Որոշ ժամանակ այն կարող է մարդուն չանհանգստացնել, ի հայտ գալ միայն որովայնի լարման ժամանակ, հազալիս, մարզվելիս, ծանրություն բարձրացնելիս, բայց հանգիստ ներուղղվել։ Իսկ եթե հանկարծ առաջանա օղակում, որը կարող է պատահել ցանկացած պահի, ապա անհնար կլինի ճողվածքը ներհրել։ Օղակումը ուղեկցվում է ուժեղ ցավերով։ Այդ ժամանակ ընդհատվում է օղակված օրգանի սնուցումը, այն սկսում է մեռուկանալ, իշեմիայի է ենթարկվում, մի քանի ժամվա ընթացում սկսում է գանգրենա, ու հիվանդի կյանքը փրկելու համար անհապաղ վիրահատության կարիք է լինում։ Հենց օղակումն է համարվում ճողվածքի ամենավտանգավոր բարդությունը, այն անհնար է կանխատեսել, այն հնարավոր է միայն կանխարգելել վիրահատությամբ: Իսկ օղակումը կարող է պատահել շատ անսպասելի, օրինակ՝ երբ վայելում եք Ձեր արձակուրդը հանգստյան տանը կամ ինչու չէ, ծովափին, գտնվում եք որևէ օտար երկրում։ Սա կարող է ճակատագրական լինել, որովհետև պատահում է, որ նման դեպքերում հիվանդները ուշ են հասնում բժշկական կենտրոն, անգամ մինչև հիվանդանոց հասնելը մահը վրա է հասնում։ Իհարկե կարող է և պատահել, որ այդ օղակումն այդպես էլ չլինի, բայց կարող է և ամեն պահի լինի։ Այս ծայրահեղ վիճակին ու կյանքի-մահվան սահմանագծին չհայտնվելու համար է, որ մենք հորդորում ենք հնարավորինս վաղ վիրահատվել, քանի դեռ որովայնի առաջնային պատի դեֆեկտը փոքր է, հետևաբար միջամտությունն ու վերականգնումն էլ ավելի թեթև կլինեն, ու զգալիորեն կնվազի կրկնվելու հավանականությունը։

-Ի՞նչ վիրահատություն է կատարվում ճողվածքի ժամանակ։

- Ճողվածքը բուժվում է ցանցի կիրառմամբ, որը տեղադրվում է որովայնի առաջնային պատի այն հատվածում, որտեղից դուրս է գալիս ճողվածքը։ Ներկայում այս մեթոդը շատ ավելի լավ արդյունքներ է տալիս, քան նախկինում։ Ցանցերի որակը ժամանակի ընթացքում կատարելագործվել է։ Դրանք ընդունվում են օրգանիզմի կողմից, սերտաճում հարակից հյուսվածքների հետ, ու որոշ ժամանակ անց ցանցը հնարավոր չի լինում տարբերել բնական հյուսվածքներից։ Հիվանդը վիրահատության հաջորդ օրը մեծամասամբ գնում է տուն։ Բացի այդ ցանցերը նվազեցնում են ճողվածքների առաջացման հավանականությունը, որովհետև ավելի ամուր պատնեշ են ստեղծում, քան բնական մկանային շերտը։

-Իսկ սպորտով զբաղվելը կարո՞ղ է կանխարգելել ճողվածքի առաջացումը։

--- Ոչ, որովհետև ունեցել եմ բազմաթիվ հրաշալի մարզական վիճակում գտնվող պրոֆեսիոնալ մարզիկ պացիենտներ, որոնք ունեցել են ճողվածք։ Ճողվածքը հիմնականում որովայնի առաջնային պատի կառուցվածքի առանձնահատկություն է, թույլ ապոնևրոզ, որը կարող է փոխանցվել ժառանգաբար։ Պատահում է նաև, որովայնի առաջանային պատը ձևափոխվում ու թուլանում է հղիության կամ գերքաշի պատճառով։ Ու երբ լինում են նպաստող գործոններ՝ որովայնում ճնշման մեծացում ծանրություն բարձրացնել, քրոնիկ հազ, փորկապություններ և այլն, առաջանում է ճողվածք։

-Հաճախ հանդիպող վիրաբուժական խնդիր նշեցիք լեղաքարային հիվանդությունը։ Ինչո՞վ է վտանգավոր այս հիվանդությունը։

- Բարձիթողի դեպքերում կարող է առաջանալ խոլանգիտ՝ լեղուղիների բորբոքում, և մեխանիկական դեղնուկ, երբ լեղու հոսքը դեպի 12 մատնյա աղիք խցանվում է։ Մեխանիկական դեղնուկը երկարաձգվելու դեպքում կարող է ախտահարել լյարդը, առաջացնել լյարդային խոր անբավարարությունը։ Նման դեպքերում ձգտում ենք հանել հիվանդին սուր վիճակից, կատարվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, երբ էնդոսկոպով անցնելով դեպի 12-մատնյա աղի՝ լայնացնում ենք լուսանցքը, որի արդյունքում քարը ընկնում է։ Դեղնությունն անցնելուց հետո միայն կատարում ենք լեղապարկի հեռացում։ Ավելի ծանր դեպքերում լեղածորանի խցանումը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ։ Լեղապարկը այնուամենայնիվ հեռացվում է։ Նախկինում, երբ կատարվում էր պահպանողական միջամտություն, հեռացվում էին միայն քարերը, դրանք նորից առաջանում էին։ Իսկ թե ինչու՞ են առաջանում քարերը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Ի դեպ առավել վտանգավոր են մանր քարերը, հենց դրանք են առաջացնում խցանում, բայց եթե հետազոտությունը ցույց է տալիս մեծ քարեր, դա չի նշանակում, որ դրանից չեն առաջանա մանր քարեր։ Նշանակություն չունի նաև քարերի քանակը։ Անգամ մեկ մանր քարը կարող է ճակատագրական դեր խաղալ։Ամեն դեպքում, լեղաքարեր հայտնաբերելու, առավել ևս ցավեր ունենալու դեպքում, պետք է հնարավորինս շուտ պլանավորել վիրահատությունը։ Լեղաքարային հիվանդություն ունեցողները պետք է խուսափեն ճարպոտ սնունդ օգտագործելուց, այն ավելի է նպաստում հիվանդության բարդացմանը, և մեծանում է խցանման հավանականությունը։

-Ասացիք, որ բավական հաճախ են հանդիպում նաև թութքով հիվանդներ, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Այո, բավական տարածված է, կարելի է ասել՝ մեր ազգաբնակչության մոտ 40 %-ն ունի այդ խնդիրը։ Թուքթը ըստ էության վարիկոզ լայնացած երակներն են, որոնք բարդացած դեպքերում լինում են խոցոտումով, առաջանում է թրոմբ, այտուց, ու սարսափելի ցավեր են առաջանում։ Թութքի թեթև բարդություն է արյունահոսությունը։ Բուժումը վիրահատական է։ Մենք վիրահատում ենք Միլիգան Մորգանի եղանակով։ Նոր մեթոդները, որոնց ժամանակ լայնացած երակները այրում են լազերով, ռադիոակտիվ ալիքներով, չեն բացառում կրկնվելու կրկնվելու հավանականությունը։ Այնինչ Միլիգան Մորգանի եղանակը ապահովում է վերջնական արդյունք, որովհետև արմատապես հեռացնում ենք վարիկոզ լայնացած երակները:
Թութքի առաջացման հիմնական պատճառը երկար նստած մնալն է, քիչ շարժվելը։ Ռիսկի խմբում են վարորդները, գրասենյակային աշխատողները։ Ընդհանրապես շարժուն մարդիկ թութք չեն ունենում։ Թութքի սրացմանը նպաստում են ալկոհոլային գունավոր խմիչքները, կոնյակ, գարեջուր գինի, կծու սնունդը, քրոնիկ փորկապությունները։ Հիմնական բուժումը վիրահատական է։

-Ընդհանուր վիրաբույժի աշխատանքը բարդ է, հիմնականում գործ եք ունենում բարդ դեպքերի հետ, մարդկանց հետ, որոնք ծանր ցավերի մեջ են։ Ի՞ նչ ն է օգնում Ձեզ աշխատանքում, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում պացիենտի հետ աշխատանքում:

-Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեին։

Ավելին

Կապ մեզ հետ